Լեոնարդո Ուլոա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Լեոնարդո Ուլոա իսպ.՝ Leonardo Ulloa | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 26, 1986[1][2][3][…] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | General Roca, Ռիո Նեգրո պրովինցիա, Արգենտինա | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խոսե Լեոնարդո Ուլոա (ծնվել է 1986 թվականի հուլիսի 26-ին, Խեներալ Ռոկա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ Լեսթեր Սիթիի հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնարդոն կարիերան սկսել է Արգենտինայի երկրորդ դիվիզինի ԿԱԻ ակումբում։ 2005 թվականին նա տեղափոխվել է «Սան Լորենցո դե Ալմագրո» այստեղ երկու տարվա ընթացքում նվաճել է արգենտինաի առաջնությունը։ Չեմպիոնական տրիումֆից հետո տեղափոխվեց Սարինդիի «Արսենալ», որի կազմում առաջին մրցաշրջանի ընթացքում նվաճեց Հս․ Ամերիկայի գավաթը։ Ցածր արդյունավետության պատճառով Ուլոան կես տարուց ստպված տեղափոխվեց «Օլիմպո», որտեղ հանդես եկավ ընդամենը կես տարի։
2008 թվականին Լեոնարդոն պայմանագիր կնքեց իսպանական «Կաստելոն»։ Ուլոան օգոստոսի 31-ին «Ուեսկ»-ի դեմ խաղում իր ելույթները սկսեց իսպանական երկրորդ առաջնությունում։ Հոկտեմբերի 5-ին Կորդովաի դեմ խախում Ուլոան խփեց իր առաջին գոլը Կաստելոնի կազմում։ Երկու տարում Լեոնարդոն խփեց 31 գոլ և դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն։ 2010 թվականին նա հինգ տարվա պայմանագիր կնքեց «Ալմերիա»-ի հետ։ Օգոստոսի 29-ին Օսասունայի դեմ խաղում Լեոնարդոն սկսեց ելույթները իսպանիայի առաջնությունում։ Սեպտեմբերի 12-ին Ուլոան «Ռեալ Սոսիեդադ»-իդեմ խաղում խփեց իր առաջին գոլը Ալմերիայի կազմում։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը հայտնվեց Սեգունդայում որտեղ դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։ 2013 թվականի սկզբին Լեոնարդոն տեղափոխվեց անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»։ Տրանսֆերը կազմեց 2մլն․ ֆունտ։ Փետրվարի 12-ին նա «Բլեքբեռն Ռովերս»-ի դեմ խաղում սկսեց ելույթները անգլիայի երկրորդ առաջնությունում։ Մեկ ամիս անց Ուլոան խփեց իր առաջին գոլը անգլիական հողի վրա։ Մարտի 2-ին «Խադդերսֆիլդ Թաուն»-ի դեմ խաղում ձևակերպեց հետ-տրիկ։
2014-ի ամռանը Լեոնարդոն տեղափոխվեց «Լեսթեր Սիթի»։ Օգոստոսի 16-ին «Էվերթոն»-ի դեմ խաղում սկսեց ելույթները Անգլիայի Պրեմիեր Լիգաում։ Հենց այդ խաղում նա խփեց իր առաջին գոլը «աղվեսներ»-ի կազմում։ Սեպտեմբերի 21-ին նա խփեց երկու գոլ և օգնեց թիմին վերջացնել անհաջող խաղերի ալիքը։ 2016 թվականի ապրիլի 17-ին «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի դեմ խաղում Ջեյմի Վարդիի հեռացումից հետո փոխարինման դուրս գալու առաջին իսկ րոպեին գոլ խփեց որը օգնեց թիմին կարևոր ոչ-ոքի տոնել։ Մեկ շաբաթ անց դուբլ ձևակերպեց «Սուոնսի Սիթի»-ի դարպասին։ Այդ մրցաշրջանի ընթացքում Լեոնարդոն օգնեց «Լեսթեր»-ին պատմության մեջ առաջին անգամ հաղթել Պրեմիեր Լիգաում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդո Ուլոա» հոդվածին։ |
|
|
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արգենտինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռայո Վալեկանոյի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ