Լենդիս Քերոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենդիս Քերոլ
անգլ.՝ Carole Landis
Ծնվել էհունվարի 1, 1919(1919-01-01)[1]
ԾննդավայրFairchild, Eau Claire County, Վիսկոնսին, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 5, 1948(1948-07-05)[1][2] (29 տարեկան)
Մահվան վայրՓեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ԿրթությունSan Bernardino High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, դերասանուհի, երգչուհի, պարուհի և սցենարիստ
Ամուսին(ներ)Irving Wheeler?, Irving Wheeler?, անհայտ, անհայտ և W. Horace Schmidlapp?[3]
Պարգևներ և մրցանակներ

Լենդիս Քերոլ (անգլ.՝ Carole Landis, հունվարի 1, 1919(1919-01-01)[1], Fairchild, Eau Claire County, Վիսկոնսին, ԱՄՆ - հուլիսի 5, 1948(1948-07-05)[1][2], Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պարուհի, մոդել և սցենարիստ։ Ավելի հայտնի է դարձել «Միլիոն մ.թ.ա.» ֆիլմում (1940) Լոանայի դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդիսը (ծնունդով Ֆրանսիս Լիլիան Մերի Ռիդստեն), ծնվել է 1919 թվականի հունվարի 1-ին Վիսկոնսինի նահանգի Ֆերչիլդ գյուղում՝ աղքատ ընտանիքում։ Նրա մայրը՝ Կլարա Ստենտեկ Ռիդստը, լեհ ֆերմերների ընտանիքից էր, ծնունդով նորվեգացի հայրը՝ Ալֆրեդ Ռիդստը, լքել է ընտանիքը մինչ դստեր ծնվելը։ Ֆրանսիսը դաստիարակվել է նրա խորթ հոր՝ Չարլզ Ֆենների կողմից։ Քերոլը հինգ երեխաներից կրտսերն էր, որոնցից երկուսը մահացել են մանկության տարիներին։

1934 թվականի հունվարին 15-ամյա Ֆրենսիսը ամուսնացել է իր հարևան 19-ամյա Իրվինգ Ուիլերի հետ, բայց նույն տարվա փետրվարին նրանք ամուսնալուծվել են։ Ավելի ուշ՝ 1934 թվականի օգոստոսի 25-ին, երիտասարդները նորից ամուսնացել են։ 1938 թվականին Իրվինգը դատական գործընթաց է սկսել Բասբի Բերկլիի դեմ՝ Լենդիսի հետ սիրավեպ ունենալու մեղադրանքով, և 1939 թվականին ամուսնությունը պաշտոնապես լուծարվել է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գրավիչ արտաքինի շնորհիվ Լենդիսը պատանեկության տարիներին հաճախ է հաղթել գեղեցկության տարբեր մրցույթներում, իսկ 15 տարեկանում լքել է դպրոցը և որոշել գործունեությունը սկսել շոու-բիզնեսում։

Նախքան իր նորամուտը «Աստղ է ծնվել» ֆիլմում նա Սան Ֆրանցիսկոյի գիշերային ակումբներից մեկում երգչուհի և պարուհի է աշխատել։ Լենդիսը մազերը շեկ է ներկել, իր սիրելի դերասանուհի Քերոլ Լոմբարդի պատվին վերցրել Քերոլ Լանդիս կեղծանունը, կուտակել 100 դոլար և հեռացել՝ Հոլիվուդը նվաճելու համար։

Մինչև 1930-ական թվականների վերջ նա նկարահանվել է Warner Bros. կինոարտադրող ընկերության ֆիլմերի երկրորդական դերերում։

Առաջին հաջողությունը նրան բերել է 1940 թվականին «Միլիոն տարի մ.թ.ա.» ֆիլմի թողարկումը։ Ֆիլմեը մեծ աղմուկ է բարձրացրել կինոյի աշխարհում։ Ֆիլմն անմիջապես հայտնի է դարձրել աղջկան։

1940-ական թվականների սկզբին Քերոլն արդեն որպես գլխավոր դերասանուհի նկարահանվել է շատ հաջող ֆիլմերի շարքում։ Լանդիսի ձայնն այնքան գեղեցիկ էր, որ դերասանուհին բազմիցս հրավերներ է ստացել երաժշտական տեսարաններում նկարահանվելու։

Կարճ ժամանակ անց Քերոլը պայմանագիր է կնքել 20th Century Studios ամերիկյան խոշոր կինոընկերության հետ։ Ընկերությունում նա ծանոթացել և սիրային կապի մեջ է մտել պրոդյուսեր Դերիլ Զանուկի հետ։ Վերջինիս շնորհիվ Լենդիսը դերեր է ստացել այն ժամանակվա բազմաթիվ հայտնի ֆիլմերում, այդ թվում՝ «Լուսինը Մայամիի վրա» (1941) և «Գիշերային մղձավանջ» (1941)։ Քերոլի և Դերիլի հարաբերությունների խզումից հետո նրա կարիերան սկսել է անկում ապրել։ Նա արդեն հրավերներ էր ստանում ոչ հայտնի ֆիլմերի երկրորդական դերերի համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լենդիսը բազմիցս լուսանկարվել է որպես «pin-up girl» զինվորականների պաստառների վրա։ Բացի այդ, նա հաճախ առաջնային համերգներ է ունեցել։ 1942 թվականին նա Քեյ Ֆրենսիսի հետ ելույթ է ունեցել Անգլիայում և Հյուսիսային Աֆրիկայում, իսկ երկու տարի անց զվարճացրել Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող զինվորականներին։ Պատերազմի բոլոր տարիների ընթացքում Քերոլը համերգներով անցել է ավելի քան 100 հազար մղոն։ Պատերազմից հետո նա մի քանի հոդված է տպագրել թերթերում և ամսագրերում, որտեղ պատմել է պատերազմի տարիներին կատարած իր ճանապարհորդությունների մասին։

1945 թվականինին Լանդիսը նկարահանվել է Ժաքլին Սյուզանի «Լեդին ասում է այո» ներկայացման մեջ։ Ըստ որոշ հաղորդումների, կանանց միջև սիրային կապի մեջ է եղել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլ Լանդիսի գերեզմանը Գլենդելի Ֆորեստ Լոուն հուշայգում

1939 թվականին Լանդիսն անհաջող նշանդրութուն է ունենում հայտնի կինոռեժիսոր և պարուսույց Բասբի Բերկլի հետ, որին 1940 թվականին հաջորդել է երկամսյա պաշտոնական ամուսնությունը բրոքեր Ուիլիս Հանթ Կրտսերի հետ[4]։

Երկու տարի անց Լանդիսը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի բանակի կապիտան, պատերազմի հերոս Թոմաս Ուոլիսի հետ։ Դերասանուհու հարազատների բազմաթիվ հիշողությունների համաձայն, Թոմասը նրա միակ իրական սերն էր կյանքում։ Հետագայում դերասանուհին խոստովանել է, որ սիրահարվել է նրան տեսնելուն պես՝ 1942 թվականի նոյեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, ժամը 16.30-ին։

1943 թվականի հունվարի 5-ին՝ երկամսյա ծանոթությունից հետո, նրանք ամուսնացել են։ Քերոլը տառապել է էնդոմետրիոզով, ուստի չէր կարող հղիանալ։ Զույգի համար մեծ հիասթափություն էր Լանդիսի երեխաներ ունենալու անկարողությունը։ Թոմասը Քերոլին հորդորել է ավարտել կինոյի կարիերան, բայց կինը չի համաձայնվել։ Նրանք 2 տարի անց ամուսնալուծվել են։

1945 թվականին Լենդիսն ամուսնացել է բրոդվեյցի պրոդյուսեր Վ. Հորեյս Շմիդլապի հետ։ Քերոլի կարիերան սկսել է անկում ապրել, նա հաճախ է տառապել դեպրեսիայից և մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել։ Որոշ ժամանակ անց նա սիրավեպ է սկսել դերասան Ռեքս Հարիսոնի հետ, որն այդ ժամանակ ամուսնացած էր դերասանուհի Լիլի Փալմերի հետ։ Այն բանից հետո երբ Ռեքս Հարիսոնը հրաժարվել է ամուսնալուծվել Լիլի Փալմերից, Լենդիսը 1948 թվականի հուլիսի 5-ին ինքնասպան է եղել՝ խմելով մեծ չափաբաժնի քնաբերներ։

Հոլիվուդյան փառքի ծառուղում կինոնկարներում իր ներդրման համար Քերոլ Լենդիսը արժանացել է Վայն-սթրիթի 1765 աստղի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
  3. Internet Movie Database — 1990.
  4. «Carole Landis Marries Again». The Evening Independent. St. Petersburg, Florida'. 1940 թ․ հուլիսի 5. էջ 9. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • E.J. Fleming, Carole Landis: A Tragic Life In Hollywood, (Jefferson, NC: McFarland, 2005)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]