Լայոշ Բիրո
Լայոշ Բիրո | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | գերմ.՝ Ludwig Blau |
Ծնվել է | օգոստոսի 22, 1880[1][2][3] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 9, 1948[1][5][2] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Լոնդոն |
Մասնագիտություն | սցենարիստ և լրագրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Աշխատավայր | Նյուգաթ |
![]() |
Լայոշ Բիրո (հունգարերեն՝ Lajos Bíró, ծնյալ Լայոշ Բլաու (Lajos Blau, օգոստոսի 22, 1880[1][2][3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - սեպտեմբերի 9, 1948[1][5][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), 20-րդ դարի հունգարացի վիպասան, թատերագիր, սցենարիստ, ով 1920-ական թվականների սկզբից մինչև 1940-ական թվականների վերջը տասնյակ կինոնկարների սցենարներ է գրել։ Ծնվել է Օրադյայում (նախկին Ավստրո-Հունգարիա, ներկայումս՝ Ռումինիա), երիտասարդ տարիքում տեղափոխվել է Ավստրիա, այնուհետև՝ Մեծ Բրիտանիա, որտեղ աշխատել է իր համերկրացի Ալեքսանդր Կորդայի հիմնադրած London Film Productions ֆիրմայում որպես գլխավոր սցենարիստ՝ շատ դեպքերում համագործակցելով փորձառու մեկ այլ սցենարիստի՝ Արթուր Վիմպերիսի հետ[6]։ 1929 թվականին Լայոշ Բիրոն առաջադրվել է «Լավագույն կինոսցենարի համար» անվանակարգում ամերիկյան կինոակադեմիայի մրցանակով պարգևատրման՝ «Վերջին հրամանը» («The Last Command») կինոնկարի սցենարի համար, բայց մրցանակը շնորհվել է մեկ այլ ֆիլմի սցենարի[7]։
Լայոշ Բիրոն մահացել է 1948 թվականի սեպտեմբերի 9-ին, Լոնդոնում, ինֆարկտից։ Թաղվել է Հյուսիսային Լոնդոնի Հեմսթեդ գերեզմանատան հյուսիսային հատվածում։
Ստեղծագործական վաղ շրջանում Լ. Բիրոն գրել է հունգարերեն, Անգլիա տեղափոխվելուց հետո անցել է անգլերենով ստեղծագործելուն։ Մասնավորապես՝ հունգարերենով գրել է մեկ վեպ՝ A bazini zsidók («Բազինիի հրեաները», 1921 թ.) և մեկական արարվածով վեց թատերգություն, որոնք 1945 թվականին մեկ գրքով լույս են ընծայվել նաև անգլերեն թարգմանությամբ, *God's and Kings խորագրով[8]։
Ֆիլմագրության ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արքայազնը և աղքատը/ The Prince and the Pauper (1920)
- Ողբերգություն Հաբսբուրգների արքայատոհմում / Tragedy in the House of Habsburg (1924)
- Արգելված դրախտ / Forbidden Paradise (1924)
- Եվայի գաղտնիքը / Eve’s Secret (1925)
- Ամենայն մարմնականի ճանապարհը / The Way of All Flesh (1927)
- Վերջին հրամանը / The Last Command (1928)
- Դեղին շուշաններ / Yellow Lily (1928)
- Գիշերապահներ / Night Watch (1928)
- Ուրվականներով տունը / The Haunted House (1928)
- Ամբողջ աշխարհի կանանց / Women Everywhere (1930)
- Մայքլն ու Մերին / Michael and Mary (1931)
- Ծաեռայություններ կանանց համար/ Service for Ladies (1932)
- Հենրիխ 8-րդի անձնական կյանքը / The Private Life of Henry VIII (1933)
- Եկատերինա Մեծը / Catherine the Great (1934)
- Դոն Ժուանի անձնական կյանքը / The Private Life of Don Juan (1934)
- Ալվան ծաղիկը / The Scarlet Pimpernel (1934)
- Ուրվականն արևմուտք է գնում / The Ghost Goes West (1935)
- Ռեմբրանդտ/ Rembrandt (1936)
- Հրաշագործը / The Man Who Could Work Miracles (1936)
- Մռայլ ճամփորդություն / Dark Journey (1937)
- Ասպետն առանց զրահի / Knight Without Armour (1937)
- Տիկին x-ի ամուսնալուծությունը / The Divorce of Lady X (1938)
- Թմբուկը / The Drum (1938)
- Չորս փետուր / The Four Feathers (1939)
- Բաղդադցի գողը / The Thief of Bagdad (1940)
- Չորս դամբան՝ Կահիրեի ճամփին / Five Graves to Cairo (1943)
- Թագավորական սկանդալ / A Royal Scandal (1945)
- Կատարյալ ամուսինը / An Ideal Husband (1947)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 FamilySearch Historical Records
- ↑ 4,0 4,1 4,2 Birth registry
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ Kulik, Karol Alexander Korda:The Man Who Could Work Miracles. Virgin Books, 1990. 9780870003356
- ↑ «The 1st Academy Awards (1929) Nominees and Winners»։ Academy of Motion Pictures Arts and Sciences։ Վերցված է մայիսի 20, 2019
- ↑ Saturday Review of Literature - Volume 28, Part 2 - Page 92 1945 - The New Yorker GODS AND KINGS by Lajos Biro "Six witty and sportive one-act plays, all of which are among the best issued in recent years." —Herald Tribune Books "Unified by wit, skill, and a querying philosophical irony. All the plays ..
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լայոշ Բիրո (անգլ.) Internet Movie Database կայքում
|
- Օգոստոսի 22 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 9 մահեր
- 1948 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հունգարացի դրամատուրգներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Հունգարացի սցենարիստներ
- Հունգարացի թատերագիրներ
- Հունգարացի լրագրողներ