Իրինա Զաքյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Իրինա Զաքյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 2, 1965 (60 տարեկան) Լենինական |
| Երկիր | |
| Մասնագիտություն | օպերային երգչուհի |
| Երգչաձայն | սոպրանո |
| Գործիքներ | վոկալ |
| Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
| Պարգևներ | |
Իրինա Զավենի Զաքյան (սեպտեմբերի 2, 1965, Լենինական), հայ օպերային երգչուհի, սոպրանո։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2017)[1][2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Զաքյանը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 2-ին Գյումրիում։ Ավարտել է Երևանի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆեսոր Նելլի Փիրումովայի դասարան)։ Որպես մեներգչուհի հանդես է եկել Հայաստանի ֆիլհարմոնիկ, Երևանի սիմֆոնիկ, Ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում[3]։
Համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Հունաստանում, Գերմանիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Լեհաստանում, Չինաստանում և այլուր։ Երգել է դիրիժորներ Օհան Դուրյանի, Հովհաննես Չեքիջյանի, Էդուարդ Թոփչյանի, Լորիս Ճգնավորյանի, Վոյչեխ Միխնևսկու (Լեհաստան), Լեոն Բոթսթայնի (ԱՄՆ), Ջոն Նելսոնի (ԱՄՆ), Լիոր Շամբադալի (Գերմանիա), Պիեռ Կարլո Օրիցիոյի (Իտալիա) և այլոց ղեկավարությամբ[3]։
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերերգ | Օպերա | Հեղինակ |
|---|---|---|
| Չիո Չիո Սան | «Մադամ Բատերֆլայ» | Ջակոմո Պուչինի |
| Ջորջետա | «Թիկնոցը» | Ջակոմո Պուչինի |
| Միմի[4] | «Բոհեմ» | Ջակոմո Պուչինի |
| Լիու | «Տուրանդոտ» | Ջակոմո Պուչինի |
| Պաոլինա | «Պողիկտոս» | Գաետանո Դոնիցետի |
| Դեզդեմոնա | «Օթելլո» | Ջուզեպպե Վերդի |
| Մարիա Բոկանեգրա | «Սիմոն Բոկանեգրա» | Ջուզեպպե Վերդի |
| Նեդա | «Պայացներ» | Ռուջերո Լեոնկավալո |
| Տատյանա | «Եվգենի Օնեգին» | Պյոտր Չայկովսկի |
| Լիզա | «Պիկովայա դամա» | Պյոտր Չայկովսկի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Irina Zakyan(չաշխատող հղում)
- Հռոմի պապի ժամանման առիթով կկատարվի ջազմենի «Ավե Մարիան»