Իրակլի Օչիաուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրակլի Օչիաուրի
վրաց.՝ ირაკლი ალექსის ძე ოჩიაური
Ծնվել էնոյեմբերի 20, 1924(1924-11-20)[1]
ԾննդավայրԹիֆլիս, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 4, 2015(2015-12-04)[2] (91 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ

Իրակլի Օչիաուրի (վրաց.՝ ირაკლი ოჩიაური, ռուս.՝ Иракли Очиаури, նոյեմբերի 20, 1924(1924-11-20)[1], Թիֆլիս, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2015(2015-12-04)[2]), վրացի ժամանակակից նկարիչ և քանդակագործ[3]։ Արժանացել է Շոթա Ռուսթավելու անվան մրցանակի, որ Վրաստանում արվեստի ու գրականության բնագավառում շնորհվող բարձրագույն մրցանակն է[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 - 1951 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետում պրոֆեսոր Սիլովան Կակաբաձեի, ապա Յակոբ Նիկոլաձեի մոտ։

Իրակլի Օչիաուրիի դիսերտացիան նվիրված էր Վաժա Փշավելային։ Իրակլի Օչիաուրին ցուցահանդեսների է մասնակցում 1953 թվականից։ Նրա առաջին գործը՝ Մարինե Կուբանեիշվիլիի դիմանկարը, առանձնակի ուշադրության արժանացավ Մոսկվայում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ, ինչի շնորհիվ Իրակլի Օչիաուրին դարձավ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Նույն տարում՝ 1953 թվականին, Իրակլի Օչիաուրին ստեղծեց իր առաջին հարթաքանդակը՝ Յակոբ Նիկոլաձեի դիմապատկերը։

1952-1962 թվականներին նա շարունակել է աշխատել քանդակագործության բնագավառում, մասնակցել է ցուցահանդեսների ու մրցույթների։

Իրակլի Օչիաուրելի է ստեղծել մարգարիտ որոնողների քանդակը, որ տեղադրված է Պիցունդայում, Ալեքսանդր Կազբեգիի արձանը Ստեպանցմինդայում, Վաժա Փշավելայի արձանը Դուշեթում։ Նա աշխատում է նաև գրաֆիկայի ու նկարչության բնագավառներում։

Իրակլի Օչիաուրին Վրաստանի ժողովրդական նկարիչ է ու Վրաստանի ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր։

Իրակլի Օչիաուրին Համաշխարհային ցուցահանդեսների է մասնակցել Մոնրեալում (Կանադա) և Օսակայում (Ճապոնիա)։ Նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նորվեգիայում, Ավստրիայում, Արևմտյան և Արևելյան Գերմանիաներում, Սիրիայում, Բելգիայում, Հորդանանում, Ճապոնիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Очиаури Ираклий Алексеевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 http://en.isabart.org/person/145230
  3. Bart McDowell; Dean Conger, National Geographic Society (U.S.). Special Publications Division (1997)։ Journey across Russia: the Soviet Union today։ The Society։ էջ 367։ Վերցված է դեկտեմբերի 12, 2010 
  4. Gvakharia George (22 նոյեմբերի, 2004)։ «ირაკლი ოჩიაური – 80»։ Radio Tavisupleba (Radio Free Europe/Radio Liberty) (Georgian)։ Վերցված է դեկտեմբերի 12, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]