Իսաբել Սառլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսաբել Սառլի
իսպ.՝ Isabel Sarli
Isabel Sarli 1974.jpg
Ծնվել էհուլիսի 9, 1929(1929-07-09)[1]
ԾննդավայրԿոնկորդիա, Էնտրե Ռիոս, Արգենտինա
Մահացել էհունիսի 25, 2019(2019-06-25)[2] (89 տարեկանում)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա[3]
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա[4]
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
Ամուսին(ներ)Խորխե Արմանդո Բո

Իսաբել Սառլի (իսպ.՝ Isabel Sarli, հուլիսի 9, 1929(1929-07-09)[1], Կոնկորդիա, Էնտրե Ռիոս, Արգենտինա - հունիսի 25, 2019(2019-06-25)[2], Բուենոս Այրես, Արգենտինա[3]), արգենտինացի դերասանուհի և մոդել, սեքս խորհրդանիշ Արգենտինայում 1950-ական և 1960-ական թվականներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսաբել Սառլին ծնվել է Էնտրե-Ռիոս նահանգի Կոնկորդիա քաղաքում։ Երեխա հասակում նրան անվանում էին Լա Կոկա: 1955 թվականին նվաճում է «Միսս Արգենտինա» տիտղոսը, որից հետո ծանոթանում է ռեժիսոր Արմանդո Բոյի հետ։ Ավելի ուշ նրանք ամուսնանում են, և Իսաբելը դառնում է Արմանդոյի ֆիլմերի աստղը։ Նա դարձավ աստղ Լատինական Ամերիկայում՝ նկարահանվելով Բրազիլիայում, Ուրուգվայում, Պարագվայում, Մեքսիկայում, Պանամայում և Վենեսուելայում: Fuego (1969) և Fiebre (1970) ֆիլմերը հայտնի դարձան նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում:

Ավելի ուշ նա խաղացել է մելոդրամաներում: 1981 թվականին իր ամուսնու մահից հետո Իսաբել Սառլին հեռացավ կինոյից, բայց մեկ անգամ ևս նկարահանվեց Խորխե Պոլակոյի La Dama Regresa ֆիլմում: 2009 թվականին խաղացել է Polaco Arroz con leche ֆիլմում[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arroz con leche (ռեժիսոր՝ Խորխե Պոլակո, 2009)
  • La dama regresa (ռեժիսոր՝ Խորխե Պոլակո, 1996)
  • Una viuda descocada (1980)
  • Insaciable (1979)
  • Último amor en Tierra del Fuego (1979)
  • Una mariposa en la noche (1977)
  • La diosa virgen (Հարավային Աֆրիկա/Արգենտինա, 1975)
  • El sexo y el amor (1974)
  • Intimidades de una cualquiera (1974)
  • Furia infernal (1973)
  • Fiebre (1972)
  • Éxtasis tropical (1969)
  • Embrujada (1969)
  • Desnuda en la arena (1969)՝ Ալիսիա
  • Fuego (1968)՝ Լաուռա
  • Carne (1968) Delicia
  • La mujer de mi padre (1968)
  • La señora del Intendente (1967)՝ Ֆլոր Տետիս
  • La tentación desnuda (1966)՝ Սանդրա Կեսադա
  • Días calientes (1966)
  • La mujer del zapatero (1965)
  • La diosa impura (1964)՝Լաուռա
  • La leona (1964)
  • Lujuria tropical (1964)
  • Setenta veces siete (1962)
  • La burrerita de Ypacaraí (1962)
  • Favela (1961)
  • Setenta veces siete (Արգենտինա, ռեժիսոր Արմանդո Բոյի հետ (de Torre Nilsson) 1961)
  • …Y el demonio creó a los hombres (1960)
  • India (1960)՝ Անսիսե
  • Sabaleros (1959)
  • El Trueno entre las hojas (1956)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]