Իշառվույտ դեղատու
Իշառվույտ դեղատու | |
![]() Իշառվույտ դեղատու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Trifolieae |
Ցեղ | Իշառվույտ (Melilotus) |
Տեսակ | Իշառվույտ դեղատու (M. officinalis) |
Միջազգային անվանում | |
Melilotus officinalis |
Իշառվույտ դեղատու (լատ.՝ Melilotus officinalis), բակլազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճյուղավոր առանցքային արմատով, մեղրատու երկամյա խոտաբույս է։ 1 մ բարձրությամբ թավոտ ցողունը նույնպես ճյուղավոր է։ Երկար կոթուններով, հերթադիր տերևներն եռամասնյա են, իսկ սղոցաեզր, անհավասար ատամիկներով տերևիկները՝ կլորավուն կամ նշտարաձև։ Բազմածաղիկ երկար ողկույզներում հավաքված մանր ծաղիկները դեղին են։ Պսակը կազմված է հինգ անհավասար պսակաթերթերից։ Մեկ կամ երկու դեղին սերմերով պտուղները կնճռոտ ունդեր են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների թփուտներում, ցանքսերում և առուների ափերին։ Հանդիպում է Տավուշի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են հաճելի հոտ և դառը աղահամ ունեցող ծաղկող ընձյուղների վերին մասը։ Իշառվույտի թուրմը օգտագործում են հազի, փքվածության և անքնության բուժման համար[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|