Իշառվույտ
Իշառվույտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Trifolieae |
Ցեղ | Իշառվույտ (Melilotus) Mill., 1754 |
Իշառվույտ (լատին․՝ Melilotus), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի և այլ մարզերում։ Աճում է մարգագետիններում, այգիներում, թփուտներում, ճամփեզրերին, ջրանցքների և առվակների ափերին, հատկապես կրով հարուստ հողերում։ Կայուն է վնասատուների նկատմամբ։ Հիվանդա-, ցրտա-, չորադիմացկուն է։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, հարթ, բարձրությամբ՝ մինչև 3 մ։ Տերևները եռմասնյա են, ատամնաեզր։ Ծաղկաբույլը երկար ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ դեղին։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը մանր, կնճռոտ, չբացվող ունդ է։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 20, Հայաստանում՝ 5 տեսակ է հայտնի՝
- նեապոլիտանական (M. neapolitanus),
- դեղատու (M. officinalis),
- սպիտակ (M. albus)
Բուժիչ նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում է ֆենոլկարբոնային թթուներ, կումարիններ, ֆլավոնոիդներ և այլն։ Այլ խառնուրդների հետ օգտագործվում է փորկապության, շնչառական ուղիների հիվանդությունների, անքնության, հոդային ռևմատիզմի, հիպերտոնիկ հիվանդության դեպքերում, նաև որպես ջերմիջեցնող, միզամուղ, վերքերն ապաքինող, խորխաբեր, ցավազրկող միջոց։ Միջատասպան, մեղրատու, կերաբույս է։ Իշառվույի մեղրը սպիտակ գույն ունի, նրա բույրը հիշեցնում է վանիլինի բույրին[1]։
Որպես դեղաբույս օգտագործում են այս բույսի ծաղկող գագաթները։ Բույսի չորանալուց հետո գոյանում է կումարին։ Ցավազրկող, հանգստացնող, հակաջղակծկումային հատկություն շնորհիվ գործածվում է գլխացավերի, դաշտանադադարային նևրոզի, մելամաղձության, նևրասթենիայի, փորացավերի և միզապարկի բորբոքման և ցավերի ժամանակ։
Իշառվույտը օգտագործում են անպտղության, ցավոտ ամսականի դեպքում, նաև որպես ամսականը կարգավորող միջոց։ Բույսը ավելացնում է կերակրող մայրերի կաթը, ունի նաև փքահան ազդեցություն։ Իշառվույտի պատրաստուկները լավացնում են սրտի մկանների և որովայնի օրգանների արյան մատակարարումը, արագացնում լյարդի բջիջների վերականգնումը։
Այս բույսը հաճախ մտցնում են դեղաբույսերից կազմված փնջերի մեջ և գործածում ռևմատիզմի բուժման համար։
Չոր տերևների փոշին, նաև թարմ մանրացրած խոտը կիրառում են թարախակալած վերքերի, հոդերի, ուռուցքների բուժման դեպքում։
Բուսական յուղով եռացրած իշառվույտի խոտը արագացնում է թարախապալարների ձևավորումը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշառվույտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշառվույտ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 374)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|