Իշամեղու գետնային
| Իշամեղու գետնային | |
Իշամեղու գետնային | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
| Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
| Դաս | Միջատներ (Insecta) |
| Կարգ | Թաղանթաթևեր (Hymenoptera) |
| Ընտանիք | Իսկական մեղուներ (Apidae) |
| Ցեղ | Bombus |
| Տեսակ | Իշամեղու գետնային (B. terrestris) |
| Միջազգային անվանում | |
| Bombus terrestris | |
Իշամեղու գետնային (լատիներեն՝ Bombus terrestris), իսկական մեղուների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]էգերի և աշխատավոր առանձնյակների մեջքի առջևի մասը ծածկված է դեղին կամ բաց օքրագույն մազիկներով, կամ ամբողջ մեջքը սև է` սպիտակ մազիկների խառնուրդով։ Փորիկի 2-րդ տերգիտը դեղին մազիկներով է, իսկ 4-5-րդը` սպիտակ, վերջին ստերնիտները` սպիտակավուն մազիկներով։ Արուի գլխի գագաթի հետին ծայրը և կրծքի կողքերի միջնամասերը ծածկված են սև մազիկներով։ Մեջքի առջևի մասը և 2-րդ տերգիտը դեղին են, վահանիկը, 1-ին և 3-րդ տերգիտները` սև, վերջին տերգիտները` սպիտակ մազիկներով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված են Միջերկրայքում, միջին և Հարավարևմտյան Եվրոպայում, դեպի արևելք` մինչև Արևմտյան Ղազախստան, Կովկասում, Անդրկովկասում, Կոպետդաղիում, Տյան Շանի լեռներում, ներմուծված է Նոր Զելանդիայում։ Հայաստանում հայտնաբերված է Լոռու (Վանաձոր քաղաքի մոտակայք) և Կոտայքի (Արզակա) գյուղի շրջակայք, Թեժ լեռան հարավային լանջեր) մարզերում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են լեռնատափաստաններում և ալպյան մարգագետիններում։ Հասարակական միջատներ են, զարգացման ցիկլը նման է Հայկական իշամեղվի զարգացման ցիկլին։ Բները կառուցում են հողում։ Թռիչքը նկատվում է մայիս-օգոստոս ամիսներին։ Լայն պոլիֆագ (ամենակեր) է[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ մեծ, ընդհատված արեալով և ոչ մեծ թվաքանակով, հազվադեպ հանդիպող տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով հայկական պոպուլյացիան գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում հողերի յուրացումը, անասնակեր մշակաբույսերի տարածքների մշակումը միջատասպաններով։
Պահպանվում է «Արզական-Մեղրաձոր» պետական արգելավայրում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշամեղու գետնային» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշամեղու գետնային» հոդվածին։ |
| ||||||||||