Արզական-Մեղրաձորի արգելավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արզական-Մեղրաձորի արգելավայրի անտառները

Արզական-Մեղրաձորի արգելավայր[1], բնության հատուկ պահպանվող տարածք: Կազմավորվել է 1971 թվականին։ Ունի 13532 հա տարածք և համարվում է ՀՀ մեծ տարածք ունեցող 27 արգելավայրերից մեկը[2]։ Գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Դալար և Մարմարիկ գետերի ավազանում՝ ծովի մակարդակից 1600-2100 մ բարձրության վրա[3][4], Ծաղկունյաց լեռների արևելյան լանջերին[5]։ Ստեղծվել է անտառային կենդանիների՝ այծյամ, ուսուրական բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մայրեհավ և այլ կենդանիների պահպանության նպատակով։ Արզականի արգելավայրի անտառներում հանդիպում են չափազանց հազվագյուտ ռելիկտային կենդանատեսակներ, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում[6]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png