Իմ ուղին (ֆիլմ, 2011)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ ուղին
կորեերեն՝ 마이 웨이
Երկիր Հարավային Կորեա
Ժանրդրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական2011
Լեզուճապոներեն և գերմաներեն
ՌեժիսորԿան Ջե Գյու
ՊրոդյուսերԿան Ջե Գյու
Սցենարի հեղինակԿան Ջե Գյու
ԴերակատարներՉան Դոն Գոն, Ջո Օդագիրի, Ֆան Բինգբինգ, Տարո Յամամոտո, Օ Տհե Գյոն[1], Կիմ Շի Հու[1], Դո Ջի Հան[1], Չհոն Հո Չժին[1], Սինգո Ցուրումի[1], Իսմայիլ Դենիզ[1] և Lee Yeon-hee?[1]
ԵրաժշտությունLee Dong-jun?
ՄոնտաժՊակ Կոկ Չի
Պատմվածքի վայրՖրանսիա
Տևողություն144 րոպե
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Իմ ուղին, հարավկորեական վարկանշային մարտաֆիլմ[2], որի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի դեկտեմբերի 21-ին։ Ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմություն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Յան Կենջոնի մասին։ Այդ զինվորը մինչ ամերիկացիների մոտ գերի ընկնելը ծառայել է Ճապոնիայի կայսերական բանակում, իսկ հետո՝ Ֆաշիստական Գերմանիայի Վերմահտում։

2013 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների կինոարտադրողները այս ֆիլմը ճանաչել են լավագույն օտարերկրյա ֆիլմ և պարգևատրել «Սատուրն» մրցանակով[3][4]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ստեղծման համար պահանջվել է 8 ամիս ժամանակ (2010 թվականի հոկտեմբերից մինչև 2011 թվականի սկիզբը)։ Ի սկզբանե որոշված էր, որ ֆիլմի նկարահանումները պետք է կատարվեին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Մոնղոլիայի և Ռուսաստանի տարածքում, սակայն տարբեր պատճառներով ֆիլմի զգալի մասը նկարվեց Հարավային Կորեայի տարածքում։ Կային տարբեր պատճառներ, որոնցից էին, օրինակ այն հանգամանքը, որ դերասանների մեծ մասը ապրում էր Հարավային Կորեայում։ Մեծ նշանակություն ուներ նաև եղանակային պայմանները։ Կան նաև որոշակի հատվածներ, ոորնք նկարվել են Հարավային Կորեայում, սակայն նկարագրում են իրադարձություններ այլ երկրների մասին։ Օրինակ՝ Ճապոնիայի կապիտուլյացիայի պայմանագրի կնքումը, որը նկարահանվեց Կորեական թերակղզու հարավային մասում։ Ֆիլմի նկարահանումների համար կարևոր նշանակություն է ունեցել Դեղին ծովը, որի ափին էլ նկարահանվել է ամերիկա-ճապոնական պատերազմը։

Բացի Ասիայի նկարահանումներից, ֆիլմը պատմում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Եվրոպայում տիրող իրադարձությունների մասին և թե ինչպես է Ֆաշիստական Գերմանիան Ճապոնիայի օգնությամբ նվաճում Ֆրանսիան։ Ծովամարտերի նկարահանման համար ֆիլմի նկարահանող անձնակազմը ուսումնասիրել է Կասպից ծովը, Միջերկրական ծովը, Սև ծովը։ Եղել է տարբեր երկրներում, ինչպիսիք են՝ Ադրբեջանը, Հունաստանը, Թուրքիան և այլն, սակայն ի վերջո ընտրությունը եղավ Լատվիայի առափնյա Բալթիկ ծովը[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Իմ ուղին» (անգլերեն). IMDB. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  3. «39-րդ «Սատուրն» մրցանակի դափնեկիր». Հարավային Կորեայի ֆանտաստիկ և սարսափ ֆիլմերի ակադեմիա. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  4. «Հարավային Կորեայի ֆանտաստիկ և սարսափ ֆիլմերի ակադեմիա, 2013 թվականի մրցանակակիրներ» (անգլերեն). imdb. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  5. Քիմ, Ջեսսիկա. Իմ ուղին, ֆիլմ, 2011. Ասիա, հուլիսի 1, 2011 թվականի
  6. Kang, Byeong-jin. Ուղով շարժվելիս, ֆիլմի առաջին մաս. Կորեական կինոն այսօր. հունվարի 8, 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]