Ժակ Իխմալյան
Ժակ Իխմալյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1922[1][2] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 1, 1978[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Թուրքիա |
Մասնագիտություն | նկարիչ և լրագրող |
Ժակ Իխմալյան (հունիսի 30, 1922[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 1, 1978[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ նկարիչ, լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է մասնագիտական կրթություն։ 1929 թվականին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև մասնավոր ֆրանսիական կաթոլիկ լիցեյում։ 1936 թվականին նկարչություն է սովորել թուրք նկարիչ Աբիդինա Դինոյի մոտ։
1939 թվականին մասնակցություն է ունեցել հեղափոխական աշխատանքներին, դարձել թուրքական կոմունիստական կուսակցության անդամ։ 1942 թվականին ընդունվել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետ։ Չորսամյա դասընթացը ավարտել է երկու տարում։ 1944 թվականին համայնավարական հայացքների, քաղաքական գործունեության համար հալածվել և բանտարկվել է, ապա տարագրվել։
1949 թվականին արտագաղթել է Սիրիա, ապրել Լիվանում, Բեյրութում։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել է Լեհաստան, աշխատել մուլտֆիլմերի ստուդիայում։ 1959 թվականին տեղափոխվել է Չինաստան, բնակվել և ստեղծագործել է Պեկինում, զբաղվել լրագրողական գործունեությամբ։ 1961 թվականին Մոսկվա տեղափոխվելով՝ որպես խմբագիր-ստիլիստ աշխատել է ռադիոյում։ 1963 թվականին թուրքերեն է դասավանդել Մոսկվայի արևելյան լեզուների ինստիտուտում։
Նկարել է գերազանցապես արևելյան տիպեր և բնական տեսարաններ՝ Լիբանանից, Թուրքիայից, Սիրիայից։ Զբաղվել է կահույքի գեղանկարչությամբ, ձևավորել է մանկական սենյակներ։ Ֆրանսիացի նկարիչ Սիմոն Բալտոկսոյի հետ կատարել է Բեյրութի օդանավակայանի մեծ դահլիճի որմնանկարը «ժողովուրդների բարեկամության» թեմայով։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել 1968, 1969, 1973, 1974 թվականներին, վերջինս՝ Վիլնյուսում։ Նկարազարդել է Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը։ Լավագույն գործերից են Նիկոլայ Գոգոլի, Վիկտոր Հյուգոյի, Պետեֆիի և այլ դիմանկարներ[3]։ 1974 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ[4][5]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 անհատական ցուցահանդես արվեստի աշխատողների կենտրոնական տանը, Մոսկվա
- 1971 Վիլնյուս
- 1972 Մոսկվայի Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների ինստիտուտի մշակույթի տուն
- 1973 Ցուցահանդես Մոսկվայի կոմունալ տնտեսության ակադեմիայում
- 1975 Շտենբերգի անվան աստղագիտության պետական ինստիտուտ
- 1978 Անհատական ցուցահանդես Տարտուում
- 2013 Ստամբուլ[6]
- 2013 Մոսկվա, 2 անհատական (հետմահու) ցուցահանդես "Les Oreades"-ում[7][8][9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 9.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Ժակ Իհմալյանի մասին կայքում eastmeetswestgallery.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Ժակ Իհմալյանի ցուցահանդեսը Ստամբուլում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Ժակ Իհմալյանի ցուցահանդեսը "Les Oreades"-ում
- ↑ ЖАК ИХМАЛЬЯН (1922 - 1978). Живопись, графика
- ↑ «Галереей LES OREADES - ОРЕАДЫ на ярмарке АРТ-МАНЕЖ 2010 был показан художник Жак Ихмальян». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժակ Իխմալյան Արխիվացված 2021-04-27 Wayback Machine
|