Ժորժ Պապազով
![]() | |
Ծնվել է | փետրվարի 2, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Յամբոլ, Բուլղարիայի իշխանություն |
Վախճանվել է | ապրիլի 23, 1972[1][4] (78 տարեկան) |
Մահվան վայր | Վանս |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, գրող և վիզուալ արտիստ |
ստորագրություն![]() | |
![]() |
Ժորժ Պապազով (Գեորգի Պանայոտով Պապազով, փետրվարի 2, 1894[1][2][3][…], Յամբոլ, Բուլղարիայի իշխանություն - ապրիլի 23, 1972[1][4], Վանս), բուլղարացի և ֆրանսիացի սյուրռեալիստ նկարիչ, գրող, որն իր կյանքի մեծ մասն ապրել է Ֆրանսիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի (Ժորժ) Պապազովը ծնվել է 1894 թվականի փետրվարի 2-ին Յամբոլ քաղաքում։ 1918 թվականին ավարտել է Պրահայի լանդշաֆտային ճարտարապետության ֆակուլտետը։ Նույն 1918 թվականին, ճանապարհորդելով Եվրոպայով, Մյունխենում մասնակցել է ավանգարդ նկարիչ Հանս Հոֆմանի սեմինարին։ Առաջին անգամ աշխատանքները ցուցադրել Է 1919 թվականին Սոֆիայում կայացած ցուցահանդեսում։
1921 թվականին հաստատվել է Բեռլինում, որտեղ ծանոթացել է ավստրիացի էքսպրեսիոնիստ Օսկար Կոկոշկայի հետ և որտեղ առաջին անգամ տեսել է Կլեեի և ռուս կոնստրուկտիվիստների աշխատանքները։ 1924-ին Պապազովը գալիս է Փարիզ, մտերմանում իր հայրենակից Պասկինի հետ[5],ինչպես նաև ֆրանսիական նոր նկարչության այնպիսի նշանակալի կերպարների հետ, ինչպիսին Դերենն է[6] և Վլամինկը։ Կարճ ժամանակում Պապազովը դարձավ գրեթե առանցքային դեմք։ Մոնպառնասում արդեն 1925 թվականին նա ցուցադրեց իր աշխատանքները Անկախների սալոնում։
1920-ականների երկրորդ կեսին նրա կիսաբստրակտ, ֆանտաստիկ աշխատանքները (որոնք ոճաբանորեն մոտ էին և Միրոյին, և Մաքս Էռնստին) իրենց ցուցահանդեսներում ցանկացել են տեսնել սյուրռեալիստներ, սակայն նա մերժել է խմբին պաշտոնապես միանալու առաջարկը՝ նրանց տեսնելով որպես «կարծրացած աղանդավորներ»[7]։ Սյուրռեալիստներից նրան մոտիկից ծանոթ էր Ռոբեր Դեսնոսին, իսկ Մարսել Դյուշանը Պապազովի աշխատանքները ցուցադրում էր Նյու Յորքի գեղարվեստական շրջանակներում։
1930 թվականին նա տեղափոխվում է «Rue des Plantes»՝ դառնալով Ալեքսանդր Քոլդերի և Մաքս Էռնստի հարևանը։ Կատարել է (1933-1934) շրջագայություն Եվրոպայում՝ ցույց տալով իր աշխատանքները Հարավսլավիայում, Իտալիայում, Շվեդիայում, Չեխոսլովակիայում։
1934 թվականին Պապազովը տուն վերադարձավ, նկարիչը նույնիսկ պլանավորում էր մշտապես մնալ այստեղ։ Նա մոտ երկու տարի մնաց Բուլղարիայում և այս ընթացքում՝ 1934-ի մայիսին, «Կոոպ» պատկերասրահում բացեց իր ցուցահանդեսը։ Այնուհետ՝ 1935-ի հոկտեմբերին, ևս մեկը բացեց՝ այն ուղեկցելով վեց դասախոսություններով։ 1935-ի հոկտեմբերին նա սկսեց իր առաջին ցուցահանդեսը, որը նվիրված էր բուլղարացի բանաստեղծի հիշատակին։ 1935-ի հոկտեմբերին նա սկսեց իր առաջին ցուցահանդեսը Բուլղարիայում։ Մյուս կողմից՝ նա երկար ժամանակ մեկուսանում է վանքերում կամ հեռավոր գյուղերում։ Այս ամիսներին բուլղարացի գործընկերների հետ հարաբերությունները տատանվում էին սառնությունից մինչև թշնամական (նրա նորարարական աշխատանքները չհասկացված մնացին հայրենիքում), և 1936 թվականի հուլիսի 14-ին Պապազովը հեռանում է Բուլղարիայից՝ այս անգամ ընդմիշտ[8]։ Վերադառնալով Փարիզ՝ նա բնակություն է հաստատում Մոնմարտրում։
1952 թվականին նկարիչը ֆրանսերեն հրատարակում է «Դրենովներ եղբայրները» ինքնակենսագրական վիպակը։ Նա հանգստանում է 1960 թվականին՝ բնակություն հաստատելով Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վանս քաղաքում՝ Լազուրե ափի ծովափնյա Ալպերի դեպարտամենտում։ Այստեղ նա մահացավ 1972 թվականի ապրիլի 23-ին։
1952 թվականից Պապազովի հայրենի Յամբոլ քաղաքում գործում է (արվեստի պատկերասրահ), որը կրում է նրա անունը։ Քաղաքի կենտրոնում կա նաև նկարչի անունով փողոց։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Станчева, Румяна Л. Художникът Жорж Папазов като писател. — София: Colibri, 2014. — 168 с. — ISBN 978-619-150-264-6[9]
- Николаенко, В. Энциклопедический словарь экспрессионизма / Гл. ред. Топер, Павел Максимович. — ИМЛИ РАН, 2008. — 736 с. — 1500 экз. — ISBN 9785920802873
- [eb.by/TA7o Succession M. P. Important Ensemble De Gravures, Aquarelles et Peintures Provenant ed l'Atelier de Georges Papazoff. 1894—1972]. — Paris: MES LOISEAU ET SCHMITZ, 2000.
- Papazoff, Georges. GEORGES PAPAZOFF (1894-1972). — Genève: Musée du Petit Palais, Musée d'Art Moderne, 1990. — 20 ill, 4 p.(ֆր.)
- Кръстев, Кирил. Жорж Папазов - 1894-1972 (Изложба на творби от фонда на музея Пти-Пале) - Женева. — Международна фондация Людмила Живкова, 1988. — 57 с.(բուլղ.)
- Papazoff, Georges; Soupault, Philippe. PAPAZOFF. — Gallery, 1975.(ֆր.)
- Papazoff, Georges. Sur les Pas du Peintre - Suivi de “Documents et Témoignages”. — Paris: Galerie de Seine, 1971. — 123 p.(ֆր.)
- Papazoff, Georges; Marcel, Aymé. Lettres à Derain. — Nouvelles éditions. — Debresse, 1966. — 125 p.(ֆր.)
- Papazoff, Georges. Derain, mon copain / Derain, André (Ill). — Valmont, 1960.(ֆր.)
- Мавродинов, Никола. Новата българска живопис. — София: Българска книга, 1947. — 128 ил., 87 с.
- Pappasoff, Georges. Pascin… Pascin… C'est moi !. — Paris: Le Triangle, 1932. — 56 p.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Georges Papazoff (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Katzarova M. Papasov, George // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T065163
- ↑ «Жюль Паскин. Портрет Жоржа Папазова». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Андре Дерен даже становится крёстным отцом дочери Папазова, Мириам (1925—1999).
- ↑ «Exposition de Georges Papazoff» (ֆրանսերեն). Agence Germain Pire. 2008 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Орлинова, Яна. «Ж. Папазов и Д. Перец» (բուլղարերեն). Orlinova. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Рецензия на книгу о Папазове на русском: «Хорошо аргументированная, написанная с большим вдохновением книга под названием “Жорж Папазов как писатель. Вербализация сюрреалистического”»: Павлова, Венета (2015 թ․ հունվարի 30). «О сюрреалисте Жорже Папазове в словах» (ռուսերեն). Radio Bulgaria. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Видео: Говорит Жорж Папазов несколько коротких эпизодов на протяжении 5-минутного ролика: 0:25—0:50; 1:15—1:30; 2:40—3:00
- Видео: «Красная перчатка и белая перчатка» («Gant rouge et gant blanc», 1924—1925) (ассамбляж Жоржа Папазова); полторы минуты с шедевром
- WikiArt.org
- Artnet.com