Ժյուլ-Կլեման Շապլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժյուլ-Կլեման Շապլեն
ֆր.՝ Jules Chaplain
Ծնվել էհուլիսի 12, 1839(1839-07-12)[1][2][3][…]
ԾննդավայրՄորտայն-օ-Պերշ, Օրն, Ֆրանսիա
Վախճանվել էհուլիսի 13, 1909(1909-07-13)[1][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա[4][5]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքանդակագործ, փորագրիչ, մեդալագործ և պրոդյուսեր
Ուշագրավ աշխատանքներ20 Francs Marianne?
ՈւսուցիչFrançois Jouffroy?, Eugène André Oudiné? և Eugène Stanislas Oudinot?
ԱշակերտներՖրեդերիկ Շառլ Վիկտոր դե Վեռնոն և Auguste Davin?
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
 Jules-Clément Chaplain Վիքիպահեստում

Ժյուլ-Կլեման Շապլեն (ֆր.՝ Jules-Clément Chaplain, հուլիսի 12, 1839(1839-07-12)[1][2][3][…], Մորտայն-օ-Պերշ, Օրն, Ֆրանսիա - հուլիսի 13, 1909(1909-07-13)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քանդակագործ, Ֆրանսիայի լավագույն մետաղադրամագործներից մեկը։ Գեղանկարչության ֆրանսիական ակադեմիայի անդամ է եղել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 թվականին ընդունվել է գեղանկարչության դպրոց Փարիզում` մետաղադրամագործության բաժին։ Դրանից հետո Հռոմ գնալով` 1864-1868 թվականներին շարունակել է կրթությունը Իտալիայում։ Ապրել է Վիլլի Մեդիչիիում։

1863 թվականից պարբերաբար ցուցադրվել է Փարիզյան սալոնում և ստացել բազմաթիվ պարգևներ։ 1869 թվականին վերադարձել է Փարիզ, որտեղ միանգամից շատ հայտնի է դարձել։

1877 թվականին Շապլենը նշանակվել է ֆրանսիական կառավարության պաշտոնական մետաղադրամագործ, իսկ 1878 թվականին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով, իսկ 1881 թվականին դարձել է գեղանկարչության ֆրանսիական ակադեմիայի անդամ։

1896 թվականին եղել է Սևրի ճենապակու գործարանի ղեկավարը, որտեղ ճենապակե բիսկվիթից մի քանի հրաշալի մեդալներ է պատրաստել։

1900 թվականից Պատվավոր Լեգեոնի շքանշանի կոմանդոր։

Թաղված է Մոնպառնասի գերեզմանատանը։ «Շապլենի մահը սուգ էր բոլոր նրանց համար, ով ճանաչում էր նրան և անդառնալի կորուստ ֆրանսիական մշակույթի համար» գրվել է 1909 թվականին «Դրամագիտական թերթում»։

Արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Գրեարի հուշարձան, Փարիզ. Շապլենի աշխատանքներից մեկը

Լուի Օսկար Ռոտիի հետ միասին (1846-1911) մեծ ներդրում է ունեցել մոդեռնի փարիզյան դպրոցի ստեղծման մեջ։ Եղել է առաջին նկարիչներից մեկը, ով հալած մետաղների համար մոդելներ է պատրաստել, որոնք հավասարաչափ էֆեկտիվ են եղել ինչպես փոքր, այնպես էլ մեծ չափերի համար։

Շապլենը համարվում է մասնագետ, ով նորովի է բացահայտել մետաղագործական արվեստը։ Նրա շնորհիվ հալած մետաղները և պլակատները կրկին արժանապատիվ դիրք գրավեցին եվրոպական արվեստի մեջ։ 1870-ական թվականների վերջին Շապլենը զարգացրել է դիմանկարային մետաղադրամների ռեալիստակա ոճը, որի հիմքերը դրել է Հյուբեր Պոնսկարմը։ Չլինելով Դավիթ դ'Անժեի եռաչափ ռոմանտիկ ոճի աջակից` Շապլենը, աշխատելով ցածր ռելիեֆով, իր մետաղադրամների մեջ քանդակագործության փոխարեն ավելի շատ գեղանկարչություն մտցրեց` թույլ տալով իր կերպարներին ակտիվ փոխհարաբերություններ ունենալ մետաղադրամի շրջապատող ետնապատկերի հետ։ Նա իրերը էներգետիկ, գրեթե կատարյալ ձևով է նկարում, օգտագործում է նաև կանացի և ծաղկային դետալներ։

Ստեղծել է հիանալի շարք` 20 ձուլած մետաղադրամներից, նկարիչների, գիտնականների և պետական գործիչների պատվին, ինչպես նաև նվիրված այդ ժամանակվա մեծ իրադարձություններին։

Հենց Շապլենն է փորագրել Ֆրանսիայի հանրապետության նախագահների պաշտոնական դիմանկարները` սկսած Պատրիս Մակ-Մահոնից մինչև Էմիլ Լուբե։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ-Կլեման Շապլեն» հոդվածին։