Ժիգմոնդ Կեմեն
Ժիգմոնդ Կեմեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 12, 1814[1] կամ 1816[2] |
Ծննդավայր | Vințu de Jos, Alsó-Fehér County, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 22, 1875[1][3] |
Վախճանի վայր | Cămărașu, Kolozs County, Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Կուսակցություն | Peace party? |
![]() | |
![]() |
Բարոն Ժիգմոնդ Կեմեն (հունգ.՝ Baron Kemény Zsigmond, հունիսի 12, 1814[1] կամ 1816[2], Vințu de Jos, Alsó-Fehér County, Ավստրիական կայսրություն - դեկտեմբերի 22, 1875[1][3], Cămărașu, Kolozs County, Ավստրո-Հունգարիա), 19-րդ դարի հունգարացի գրող, հրապարակագիր, խմբագրել է տրանսիլվանյան «Erdélyi Hirado» և բուդապեշտյան «Pesti Napló» թերթերը։ Եղել է սեյմի անդամ։ Լավագույն վեպերն են «Սրտի անդունդները» (հունգ.՝ «A szív örvényei»), «Մարդ ու կին» (հունգ.՝ «Férj és nő»), «Այրին ու դուստրերը» (հունգ.՝ «Özvegy és leánya»)[5]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Տրանսիլվանիայում, աղքատացած ազնվականի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո Այուդ քաղաքի քոլեջում ուսումնասիրել է անգլերեն, ֆրանսերեն, քաղաքագիտություն, մշակույթ և գերմանական իրավունք, ապա Մարոշվաշարլիում (ներկայումս՝ Տիրգու-Մուրեշ, Ռումինիա)՝ իրավագիտություն, սակայն կարճ ժամանակ անց նվիրվել է ժուռնալիստական ու գրական աշխատանքներին։ Նրա առաջին իսկ հրապարակագրական աշխատանքը՝ «Մոհաչի աղետի պատճառները» (1840 թ.) անմիջապես գրավել է ընթերցողների ուշադրությունը։
1840 թվականին Կեմենը Վիեննայի համալսարանում ուսումնասիրել է բնագիտության պատմություն և անատոմիա։ Հաջորդ տարվանից Լայոշ Կովաչի հետ խմբագրել է տրանսիլվանյան Erdélyi Hirado թերթը, ակտիվորեն ներգրավվել երկրամասի հասարակական-քաղաքական իրադարձություններում, եռանդուն կերպով պաշտպանել կոմս Իշտվան Սեչենիի նախաձեռնությունները։
1846 թվականին մեկնել է Բուդապեշտ, որտեղ Korteskedés ÉS ellenszerei խորագրի ներքո լույս ընծայած պամֆլետներն արդեն հանրաճանաչ էին դարձրել նրան։ Հաջորդ տարում հրատարակել է իր առաջին, ծավալուն վեպը՝ «Պալ Դյուլայը»։ 1848 թ. հունգարական հեղափոխությունը պաշտպանելու պատճառով կարճ ժամանակով աքսորվել է, վերադառնալուց հետո միացել Հաբսբուրգներին պասիվ դիմադրություն ցույց տալու կողմնակիցներին։ 1859 թվականին լույս է ընծայել իր ամենանշանավոր վեպը՝ «Մոլագարները» («A Rajongok»):
Նյարդերի հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով կյանքի վերջին տարիներն անցկացրել է մենության մեջ, Տրանսիլվանիայում։ Մահացել է տրանսիլվանական Կեմերեշ քաղաքում։
Երկերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Élet és irodalom (tanulmányok)
- Férj és nő ; Ködképek a kedély láthatárán
- Gyulai Pál
- Báró Kemény Zsigmond munkáiból (tanulmányok)
- Kemény Zsigmond naplója (részletek)
- A mohácsi veszedelem okairól
- Özvegy és leánya
- A rajongók
- Sorsok és vonzások
- Szerelem és hiúság
- A szív örvényei
- Változatok a történelemre
- Zord idő
- Korteskedés és ellenszerei I. kötet
- Korteskedés és ellenszerei II. kötet
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Wurzbach D. C. v. Kemény, Sigmund Baron (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 11. — S. 154.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ LIBRIS — 2013.
- ↑ «Кемени, Зигмунд»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|