Ժան Անտուան Նոլլե
Ժան Անտուան Նոլլե Jean Antoine Nollet | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1700[1]![]() |
Մահացել է | ապրիլի 24, 1770[2][3] (69 տարեկան)![]() |
Բնակության վայր(եր) | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ֆրանսիացի |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի պրոֆեսոր և կաթոլիկ քահանա |
Հաստատություն(ներ) | Նավառայի քոլեջ, École royale du génie de Mézières? և Փարիզի համալսարան |
Պաշտոն(ներ) | աբբա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Collège de Beauvais? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[2] |
Հայտնի աշակերտներ | Անտուան Լորան Լավուազիե |
Պարգևներ | Լոնդոնի թագավորական ընկերության անդամ |
Jean-Antoine Nollet Վիքիպահեստում |
Ժան Անտուան Նոլլե (ֆր.՝ Jean Antoine Nollet, դեկտեմբերի 19, 1700[1], Պիմպրեզ - ապրիլի 24, 1770[2][3], Փարիզ), ֆրանսիացի հոգևորական (աբբա) և ֆիզիկոս (1739 թվականից Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ էր): Իր գործունեության ընթացքում համագործակցել է ֆրանսիացի բնագետ Ռենե Անտուան Ռեոմյուրի հետ: Նոլլեն նաև ֆիզիկայի դասագրքերի հեղինակ էր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոլլեն ծնվել է 1700 թվականի նոյեմբերի 19-ին, Պեմպրեում: Նրա ծնողները ֆերմերներ էին, որոնք Պեպմպրե եկել էին Կոմպիենից:
Սկզբնական կրթությունը ստացել է Բովեի քոլեջում, ապա սովորել է Փարիզում: 1734 թվականից Լոնդոնի թագավորական ընկերության անդամ էր: 1735 թվականին դասավանդել է փորձարարական ֆիզիկա: Եղել է պրոֆեսոր Թուրինում և Նավարիայի քոլեջում, դասախոսել Բորդոյում և Վերսալի պալատում, իսկ 1761 թվականից աշխատել է Շառլվիլլ-Մեզյերի արվեստի դպրոցում:
Մահացել է 1770 թվականի ապրիլի 2-ին:
Գիտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետազոտություններ է անցկացրել էլեկտրականության, մոլեկուլային ֆիզիկայի և օպտիկայի բնագավառներում: 1746 թվականին Ժան Անտուան Նոլլեն ցանկանում էր չափել էլեկտրական հոսանքի արագությունը, ենթադրելով որ այն շատ արագ է տարածվում: Երկու հարյուր վանական շարվեցին իրար կողքի՝ իրար միանալով մետաղալարով, նա մետաղալարը միացրեց լեյդենյան անոթից պատրաստված մարտկոցին: Քանի որ բոլոր վանականները միաժամանակ արձագանքեցին հոսանքի ազդեցությանը, Նոլլեն համոզվեց, որ հոսանքի արագությունը շատ մեծ է[4]:
1748 թվականին Նոլլեն հայտնաբերեց օսմոսի երևույթը բնական թաղանթներում: Իսկ 1750 թ.-ին Նոլլեն առաջին անգամ հայտնեց մի երևույթի մասին, որն այսօր հայտնի է որպես էլեկտրաստատիկ հեղուկացում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.academie-sciences.fr/fr/Liste-des-membres-depuis-la-creation-de-l-Academie-des-sciences/les-membres-du-passe-dont-le-nom-commence-par-n.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Французский физик Жан-Антуан Нолле
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|