Օսմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Osmose3.jpg

Օսմոս (հուն.՝ ὄσμος - հրում, ճնշում), տարբեր կոնցենտրացիա ունեցող երկու լուծույթներն իրարից և լուծույթը մաքուր լուծիչից միջնորմող կիսաթափանցիկ թաղանթով լուծիչի միակողմանի ինքնաբերաբար անցումը[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է 1748 թվականին (Ա․ Նոլլե)։ Թաղանթով անցնելու լուծիչի ունակությունը քանակապես բնորոշվում է օսմոտիկ ճնշմամբ:

Եթե թաղանթը թափանցելի է նաև լուծված նյութի համար, ապա այն շարժվում է լուծիչի շարժմանը հակառակ ուղղությամբ՝ լուծույթից լուծիչ։ Դեպի կիսաթափանցիկ պատյանով ամփոփված հեղուկն ուղղված օսմոսը կոչվում էնդօսմոս, հակառակ ուղղվածը՝ էքսօսմոս։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմոսը չափազանց կարևոր նշանակություն ունի բուսական և կենդանական աշխարհի համար, բազմաթիվ կարևոր կենսապրոցեսներ իրականանում են օսմոսի շնորհիվ։ Այն կիրառում են պոլիմերների մոլեկուլային զանգվածները որոշելու, կենսաբանական կառուցվածքներն ուսումնասիրելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Osmosis, Encyclopædia Britannica on-line
  2. Haynie, Donald T. (2001). Biological Thermodynamics. Cambridge: Cambridge University Press. էջեր 130–136. ISBN 0-521-79549-4. 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мелвин-Хьюз Э. А. Физическая химия, пер. с англ., кн. 1—2. — М., 1962.
  • Курс физической химии / под ред. Я. И. Герасимова. — М. — Л., 1963—1966. — Т. 1—2.
  • Пасынский А. Г. Коллоидная химия. — 3 изд. — М., 1968.
  • Проссер Л., Браун Ф. Сравнительная физиология животных, пер. с англ.. — М., 1967.
  • Гриффин Д., Новик Эл. Живой организм, пер. с англ.. — M.: Мир, 1973.
  • Нобел П. Физиология растительной клетки (физико-химический подход), пер. с англ.. — М., 1973.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 566 CC-BY-SA-icon-80x15.png