Ժակ Անրի Լարտիգ
| Ժակ Անրի Լարտիգ ֆրանսերեն՝ Jacques-Henri Lartigue[1] | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 13, 1894[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կուրբևուա, Սենա, Ֆրանսիա[4][1][5] |
| Մահացել է | սեպտեմբերի 12, 1986[1][2][3][…] (92 տարեկան) |
| Մահվան վայր | Նիս[1][5] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ, լուսանկարիչ և արվեստագետ |
| Երեխաներ | Dany Lartigue? |
Ժակ Անրի Լարտիգ (ֆրանսերեն՝ Jacques Henri Lartigue,հունիսի 13, 1894[1][2][3][…], Կուրբևուա, Սենա, Ֆրանսիա[4][1][5] - սեպտեմբերի 12, 1986[1][2][3][…], Նիս[1][5]), ֆրանսիացի լուսանկարիչ և նկարիչ։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսել է լուսանկարել վեց տարեկանից՝ օգտագործելով հոր տեսախցիկը և վարելով իր սեփական լուսանկարչական օրագիրը։ Դրանից ուրվագծվել է նրա գեղարվեստական ոճը, անսպասելիորեն բռնված պահի գեղագիտությունը համատեղելով լուսանկարվող օբյեկտի նկատմամբ ինտիմ, «տնային» վերաբերմունքի հետ, հատկապես կանանց դիմանկարներում։ 1908-1910 թվականներին Լարտիգը հավաքածուի մեջ ներառել է բազմատեսակ ինքնաթիռների լուսանկարներ[6]։
1911 թվականին Լարտիգ ընտանիքը տեղափոխվել է Փարիզ և այնտեղ՝ Բուլոնյան անտառում, Ժակ Անրին հայտնաբերել է նորաձևության էքսցենտրիկ աշխարհը։ 1915 թվականին որոշում է կայացրել նկարիչ դառնալ՝ չվնասելով լուսանկարչության հանդեպ իր հետաքրքրվածությունը։ 1910-1940-ական թվականներին նկարահանել է ավտոարշավներ, ավիացիայի առաջնորդների, դահուկի պարապմունքներ Շամոնիի լեռնային հանգստավայրում, ամառային լողափեր և զբոսանավեր Ռիվիերայում, արվեստի, թատրոնի և կինոյի գործիչների (Կես Վան Դոնգեն, Պիկասո, Ժան Կոկտո, Աբել Գանս, Սաշա Գիտրի, Ռոբեր Բրեսոն, Ֆրանսուա Տրյուֆո, Ֆեդերիկո Ֆելինի և այլն)։ Լարտիգի մուսաները ամենագեղեցիկ կանայք էին։ Նրանցից մեկը ռումինացի հրեա Ռենե Պերլն է, որի հետ նա երկու տարի արդյունավետ աշխատել է Բիարիցում[7]։ Դրանից ձևավորվել է «հիասքանչ դարաշրջանի» մի տեսակ պատկեր։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականից Լարտիգի աշխատանքները ցուցադրվել են տարբեր սրահներում։ Նա ճանաչում է ձեռք է բերել Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (1963) ցուցահանդեսից և Լայֆ» ամսագրում պորտֆոլիոյի հրատարակումից հետո։ 1974 թվականին պատվեր է ստացել նկարելու Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի պաշտոնական դիմանկարը։ 1975 թվականին Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Լարտիգ 8x80» մեծ հետահայաց ցուցահանդեսը։ Նրա մասին նկարահանվել է մի քանի վավերագրական ֆիլմ։ Լարտիգի անունով է կոչվել Փարիզի V-րդ շրջանի փողոցներից մեկը (Rue Jacques-Henri-Lartigue)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Jacques-Henri Lartigue (նիդերլ.)
- 1 2 3 4 Jacques-Henri Lartigue — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Sports-Reference.com
- 1 2 3 4 Fichier des personnes décédées mirror
- ↑ Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
- ↑ Отдых в Биаррице. Архивировано из первоисточника 4 սեպտեմբերի 2015.
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jacques-Henri Lartigue: le choix du bonheur.Besançon: Editions La Manufacture, 1992
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Roegiers P. Jacques Henri Lartigue: les tourments du funambule: dessin, peinture et photographie. Paris: La Différence, 2003
- Moore K.D. Jacques Henri Lartigue: the invention of an artist. Princeton: Princeton UP, 2004.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- An invitation for Martine d’Astier… Discover (or rediscover?) Lartigue(ֆր.)
- Жак-Анри Лартиг, жизнеописание и галерея фоторабот
- Страница на сайте «Мастера фотографии»
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Անրի Լարտիգ» հոդվածին։ |
| ||||||||||||||||