Թրամփ Թաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրամփ Թաուեր
Տեսակերկնաքեր և տեսարժան վայր
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՄիդթաուն
Հասցե10022
ՓողոցՀինգերորդ պողոտա (725)
Բարձրություն200 մետր
Հարկեր58
Ստորգետնյա հարկեր1
Վերելակներ34
Շինանյութերկաթբետոն, ապակի և ալյումին
Անվանված էԴոնալդ Թրամփ
ՍեփականատերThe Trump Organization
ՍպասարկողThe Trump Organization
ԲնակիչԹրամփների ընտանիք, The Trump Organization, ԿՈՆԿԱԿԱՖ, Կրիշտիանու Ռոնալդու, Գուչի և José Maria Marin?
Օգտագործվում էգրասենյակ, Բնակարան, ռեստորան և առևտուր
Հիմնադրված է1983
Բացվածնոյեմբերի 30, 1983
ՃարտարապետDer Scutt?[2]
ՃարտարագետWSP Global
Արժեք100 000 000 $
Փոխարինված էBonwit Teller Building?
Իրադարձություններconstruction time?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Թրամփ Թաուեր (Թրամփի աշտարակ[3][4], անգլ.՝ Trump Tower), 58 հարկանի երկնաքեր Նյու Յորքում (բարձրությունը՝ 202 մետր)։ Գտնվում է Հինգերորդ պողոտայում՝ 56-րդ փողոցի խաչմերուկում։ Օգտագործվում է խառը ձևաչափով (գրասենյակներ, հյուրանոց, շքասենյակներ)։ Երկնաքերը նախագծել են Դոնալդ Թրամփը և «Equitable Life Assurance Company» ընկերությունը։ Կառույցի շինարարությունն ավարտվել է 1983 թվականի նոյեմբերի 30-ին։

2006 թվականին «Ֆորբս» ամսագիրը Թրամփ Թաուերը գնահատել է 318 միլիոն ԱՄՆ դոլար[5]։

2015 թվականի հունիսի 16-ին իր աշտարակում Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական մրցավազքի մեջ մտնելու մասին։ 2016 թվականի նոյեմբերի 9-ին Թրամփն աշտարակում հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։

2017 թվականի հունվարի 11-ին Թրամփն իր առաջին մամուլի ասուլիսն է տվել որպես ԱՄՆ-ի ընտրված նախագահ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսքը ներքևից վերև՝ Հինգերորդ պողոտայի մուտքի դիմաց

Դեր Սքութի նախագծած Թրամփի աշտարակը կառուցվել է այն հատվածում, որտեղ նախկինում գտնվել է 1929 թվականին ճարտարապետական վերակառուցման անցած «Bonwit Teller» խանութը[6]։ Շենքը Թրամփը ձեռք է բերել 1979 թվականին[7][8]՝ քաղաքում նրա տեղում առաջին «գերշքեղ երկնաքերի» կառուցման նպատակով[8]։ «Trump Organization»-ն ապամոնտաժել է Հինգերորդ պողոտայի և 56-րդ փողոցի վրա գտնվող խանութը և դրա տեղում կանգնեցվել է Թրամփի աշտարակը[6]։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «HRH Construction» ընկերությունը[9]։ Շինարարությունը ղեկավարել է Բարբարա Ռեսը, որը նույնպես աշխատել է Թրամփի որոշ այլ նախագծերի վրա[10], իսկ հետո խորհրդակցել է Թրամփին մինչև 1996 թվականը[9][11]։ Այդ ժամանակ Ռեսն առաջին կինն էր, որը նշանակված էր ղեկավարելու Նյու Յորքի կարևորագույն շինություններից մեկը[10][11]։

Համաշխարհային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրամփի աշտարակում են տեղի ունեցել «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» (2012) ֆիլմի նկարահանումները[12]։

Թրամփի աշտարակի տեսարանն օգտագործվել է «Grand Theft Auto» (1997) խաղի դիմերեսի վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://www.nytimes.com/2010/03/16/arts/design/16scutt.html
  3. Соловьёв В. 45-й президент — М., 2017 — С. 79
  4. Титков В. Дональд Трамп. Кошмар неоконов или тонкая игра элит — М.: Книжный мир, 2016
  5. Stephane Fitch (21.09.06). «What is Trump Worth?» (անգլերեն). Forbes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 5.01.2010-ին.
  6. 6,0 6,1 Gray, Christopher (2014 թ․ հոկտեմբերի 3). «The Store That Slipped Through the Cracks». The New York Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  7. James, George (1990 թ․ մարտի 10). «Bonwit Stores To Be Sold». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  8. 8,0 8,1 «Trump Tower New York | History Of Trump Tower NYC». trumptowerny.com (անգլերեն). Trump Tower. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  9. 9,0 9,1 Rubin, Sy, and Jonathan Mandell. Trump Tower. Secaucus, N.J.: L. Stuart, 1984
  10. 10,0 10,1 Daly, Michael (2016 թ․ փետրվարի 25). «Trump's Female Tower Boss Talks About His Half-Billion Dollar Debt, Womanizing, and How He Learned to be Shameless». The Daily Beast. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  11. 11,0 11,1 Res, Barbara A. (July 2013) All Alone on the 68th Floor: How one Woman Changed the Face of Construction. Createspace Publishing, New Jersey.
  12. «The Dark Knight Rises film locations». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրամփ Թաուեր» հոդվածին։