Թուրք-ղազախական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրք-ղազախական հարաբերություններ
Թուրքիա և Ղազախստան

Թուրքիա

Ղազախստան

Թուրք-ղազախական հարաբերություններ, երկկողմանի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի և Ղազախստանի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Նուրսուլթան Նազարբաևի կողմից «Ղազախստանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական օրենքի ստորագրումից 20-30 րոպե անց, Թուրքիան դարձավ առաջին պետությունը, որը ճանաչեց Ղազախստանի անկախությունը[1]։ Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մարտի 2-ին։ 1992 թվականի ապրիլի 21-ին Ղազախստանում Թուրքիայի առաջին դեսպան Արգուն Օզփայն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Թուրքական դիվանագիտական առաքելությունը դարձել է Ղազախստանում առաջին օտարերկրյա ներկայացուցչությունը[2]։

Երկրների միջև ակտիվորեն զարգանում էին տնտեսական հարաբերությունները։ Թուրքիայի կողմից Ղազախստանում ուղղակի ներդրումները 1993 թվականից մինչև 2009 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում կազմել են ավելի քան 800 միլիոն դոլար[1]։

1993 թվականին Նուրսուլթան Նազարբաևը նախաձեռնեց թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (ԹՅՈՒՐՔՍՈՅ) ստեղծումը՝ նպատակ ունենալով վերականգնել թյուրքալեզու ժողովուրդների միջև մշակութային, հումանիտար և հոգևոր կապերը և միջազգային մակարդակով տարածել թյուրքական մշակույթը։ ԹՅՈՒՐՔՍՈՅ-ի կազմում ընդգրկվել են բոլոր անկախ թյուրքալեզու պետությունները (Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Թուրքիա և Ուզբեկստան), որպես դիտորդ՝ Ալթայի Հանրապետությունը, Բաշկորտոստանը, Գագաուզիան, Խակասիան, Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքական Հանրապետությունը, Յակուտիան, Թաթարստանը և Տիվան[2][3]։

2008 թվականին Նազարբաևի նախաձեռնությամբ ստեղծվել է թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը, որին անդամակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան[2][3]։

2009 թվականի հոկտեմբերին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր[4]։

2010 թվականին Անկարայում կանգնեցվեց Նուրսուլթան Նազարբաևի արձանը։ 2017 թվականին Անկարայում փողոց է անվանակոչվել ի պատիվ ղազախական ժիրաու Ջամբուլ Ջաբաևի։ 2018 թվականին Անկարայում բացվել է Մագժան Ժումաբաևի հուշարձանը, Աբայ Կունանբաևի անունն է տրվել Ստամբուլի դպրոցներից մեկին[2]։

2012  թվականի մայիսին ստեղծվեց ղազախ-թուրքական ռազմավարական համագործակցության խորհուրդը[4]։

Ընդհանուր առևտրաշրջանառությունը 2015 թվականին կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Թուրքական ընկերությունները ներդրումներ են կատարում սննդի, բժշկության և շինարարության ոլորտներում։ Թուրքիայում 2015 թվականի հունիսի դրությամբ ղազախական կապիտալի մասնակցությամբ 482 ընկերություն է եղել[4]։

Զարգանում են նաև համատեղ ծրագրերը կրթության ոլորտում։ Ղազախստանում բացվել են 2 համատեղ համալսարաններ՝ Թուրքիայում Հոջա Ահմեդ Յասավիի անվան միջազգային ղազախա-թուրքական համալսարանը և Ալմաթիի մարզի Սուլեյման Դեմիրելի անվան համալսարանը[2][3]։ Ղազախստանի տարածքում գործում էր նաև ղազախ-թուրքական լիցեյների ցանց։ 2010 թվականի մարտին Աստանայում բացվել է Յունուս Էմրեի անվան մշակութային կենտրոնը[5][6]։

2022 թվականին Ղազախստանն ու Թուրքիան ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել[7]։

Ռազմական համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների վերջին և 2000-ական թվականների սկզբին Թուրքիան օգնեց Ղազախստանին ազգային ռազմածովային ուժերի կայացման գործում։ Անհատույց հանձնվել են երկու դուրս գրված պարեկային մոտորանավակներ՝ «Ակտոբե» և «Նայզագայ» («Թյուրք»)[8][9]։ Բացի այդ, ղազախ նավաստիները սկսել են ուսուցում անցնել այդ երկրի ռազմածովային ուսումնական հաստատություններում[10]։

2023 թվականի հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ ավարտվել են Կասպից ծովում ծովային հարթակների կառուցման բանակցությունները ռազմական գործարանի և նավաշինարանի (ASFAT) և Ուրալի «Զենիթ» գործարանի միջև[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Двусторонние отношения Турция — Казахстан». ahiska-gazeta.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Казахстан — Турция: символ братства и единства». elbasylibrary.gov.kz. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Архитектор тюркской интеграции». liter.kz. 2019 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Relations between Turkey and Kazakhstan». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  5. «В Казахстане растет интерес к турецкому языку». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  6. ««Казахстан — великая страна, где царит взаимоуважение культур, языков и религий, живущих под единым шаныраком» — руководитель Турецкого культурного центра Мехмет Арслан». inform.kz. 2011 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «Подписан план военного сотрудничества Казахстана и Турции». Новости Mail.ru. 2022 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  8. Жандарбек Жанзаков: Военно-морские силы Казахстана — гарант стабильности в каспийском регионе
  9. «Все о военно-морском флоте Казахстана». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.
  10. Казахские военно-морские силы Արխիվացված 2023-04-23 Wayback Machine, журнал «Сова», 2010, № 3 (5), стр. 40-44
  11. «Турция и Казахстан заключили соглашение в оборонной сфере». EADaily (ռուսերեն). 2023 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.