Յունուս Էմրե
Յունուս Էմրե թուրքերեն՝ Yunus Emre | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ենթդ․ 1241[1] |
Ծննդավայր | Փոքր Ասիա, Թուրքիա |
Վախճանվել է | ենթդ․ 1321[1] |
Վախճանի վայր | Անատոլիա, Բյուզանդական կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, Միստիկա և գրականագետ |
Լեզու | օսմաներեն |
Ազգություն | Թուրքեր |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ![]() |
Ներշնչվել է
| |
![]() |
Յունուս Էմրե (թուրքերեն՝ Yunus Emre, ենթդ․ 1241[1], Փոքր Ասիա, Թուրքիա - ենթդ․ 1321[1], Անատոլիա, Բյուզանդական կայսրություն), թյուրք բանաստեղծ, սուֆիզմի հետևորդ։ Մեծ ազդեցություն է ունեցել թուրքական գրականության վրա[3]։ 1991 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել էր «Յունուս Էմրեի համաշխարհային տարի»[4]։
Համարվում է թուրքական քնարերգության հիմնադիրներից մեկը։ Նրա ամենահայտնի արտահայտություններից է «Sevelim ve sevilelim» արտահայտությունը, որը թուրքերենից թարգմանած նշանակում է «Եկեք սիրենք և լինենք սիրված»։ Նրա աշխատությունների լեզուն մոտ է եղել Կենտրոնական և Արևմտյան Անատոլիայի բնակչության առօրյա խոսակցական լեզվին[5]։
Ահմեդ Յասավիի և Սուլթան Վելեդի հետ միասին առաջին անգամ խոսակցական թյուրքերենը սկսել է կիրառել քնարերգության մեջ, այլ ոչ թե պարսկերենը կամ արաբերենը։
Բացի թյուրքերենից, ստեղծագործել է նաև արաբերենով և պարսկերենով։
Քուլա քաղաքից ոչ շատ հեռու գտնվում է Յունուս Էմրեի դամբարանը։ 1946 թվականին Յունուս Էմրեի բառերի հիման վրա ճառ է գրել Ահմեդ Ադնան Սայգունը։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին նկարահանվել է «Յունուս Էմրե. սիրո ձայնը» ֆիլմը (թուրքերեն՝ Yunus Emre — Aşkın Sesi)[6], որտեղ գլխավոր դերում հանդես է եկել թուրք հայտնի դերասան Դեվրիմ Էվինը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 https://www.cappadociahistory.com/post/haci-bektash-veli#:~:text=The%20teachings%20of%20Haji%20Bektash,as%20a%20museum%20in%201964
- ↑ «Encyclopædia Britannica (2007)». Britannica.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Halman, Talat (2007). Rapture and Revolution. Syracusa University Press, Crescent Hill Publications. էջեր 316.
- ↑ Edouard Roditi. "Western and Eastern Themes in the Poetry of Yunus Emre", Journal of Comparative Poetics, No. 5, The Mystical Dimension in Literature (Spring, 1985), p. 27
- ↑ О жизни турецкого поэта Юнуса Эмре снимут кинофильм
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յունուս Էմրեի բանաստեղծությունները և թարգմանությունները աշպարհի տարբեր լեզուներով [1]
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յունուս Էմրե» հոդվածին։ |
|