Թոմ Ուոքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Ուոքեր
Ծնվել էդեկտեմբերի 17, 1990(1990-12-17) (33 տարեկան)
Kilsyth, Cumbernauld and Kilsyth
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ և կիթառահար
Գործիքներկիթառ[1] և վոկալ[1]
Կայքiamtomwalker.com
 Tom Walker (musician) Վիքիպահեստում

Թոմ Ուոքեր (դեկտեմբերի 17, 1990(1990-12-17), Kilsyth, Cumbernauld and Kilsyth), բրիտանացի երաժիշտ և երգահան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոքերը ծնվել է Գլազգոյում, բայց մեծացել է Մանչեսթերում, հաճախել է Լոնդոնի համալսարան, որտեղ մասնակցել է գրական դասընթացներին[2]։

Իր առաջին՝ Sun Goes Down սինգլը, հրապարակել է 2016 թվականի մարտին, որից հետո հաջորդել են մեծ հեղինակություն վայելող երգեր, որոնցից էր՝ «Fly Away With Me» երգը, որը հրապարակել է 2016 թվականի հունիսին։ 2017 թվականի մայիսի 19-ին նա հրապարակեց «Blessings» մինի ալբոմը Relentless Records-ի տարբերանշանով։

Ուոքերը վերջին երկու տարիների ընթացքում կատարելագործել է իր երգերը հայտնի երգիչների ազդեցությամբ, ինչպիսիք են՝ Ջոն Մեյերը, Պաոլո Նուտինին, Անգուս Յանգը (AC/DC), Ռորի Գրեհեմը (անգլ. Rag 'n' Bone Man), Անդըվոլդը (անգլ. Underworld) և Պրոդիջին (անգլ. Prodigy)[3]։ Ի վերջո, 2015 թվականին Ուոկերը նկարահանվեց Relentless Records-ի հետ, Ջոս Սթոունի և Սո Սոլիդ Կրուի տարբերանշանով։

2017 թվականին հրապարակած սինգլը BBC-ի կողմից ներառվեց Sound of 2018-ի ցանկի մեջ, իսկ MTV-ի կողմից Brand New List 2018-ի մեջ։ Նա գրել և համատեղ աշխատել է Շահիդ Հանի հետ (անգլ. Naughty Boy)[2]։

Թոմ Ուոկերը նվագել է այնպիսի արտիստների հյուրախաղերի ժամանակ, ինչպիսիք են՝ Ջորջ Էզրան, Գալլանտը և Ջեյք Բագը[4]։ Սեպտեմբերի 28-ին Ուոկերը սկսեց իր շրջագայությունը Միացյալ Նահանգներում՝ Կոնեկտիկուտում՝ The Script-ի աջակցությամբ։ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին Ուոլկերը հրապարակեց իր Leave a Light On սինգլը Relentless Records-ի պիտակավորմամբ։ Սինգլը համատեղ գրվել և լույս է ընծայվել Սթիվ Մակի կողմից (որը եղել է Քլին Բենդիթի Symphony , Փինկի What About Us, և Էդ Շիրանի Shape of You երգերի պրոդյուսերը), նա ընտրվել է նաև որպես իտալական արտադրության Վերջին Անկում (իտալ. L’ultima discesa) ֆիլմի սաունդթրեքի կատարող, ֆիլմ, որը մարզիկ Էրիկ Լե Մարկի մասին էր, և որը կինոթատրոններում ցուցադրվել է փետրվարի 18-ին[2]։ Թրեքը ներառվել է նաև SpotifyNew Music Friday երգացանկում և որպես New Music Friday Germany տիտղոսաթերթ[5]։ Leave a Light On երգի տեսահոլովակը, որի պրոդյուսերն է Չառլ Մելինգը (Պաոլո Նուտինի, Օլլի Մերս, The Script) նկարահանվել է Խորվաթիայում[6]։

2018 թվականի նոյեմբերի 30-ին համատեղ աշխատատել է Մարկո Մենգոնիի հետ Hola (I Say) սինգլի վրա։ 2019 թվականի մարտի 1-ին իր ստուդիայում թողարկել է առաջին ալբոմը, որն անվանվում է What a Time to Be Alive:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիայում թողարկված ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

EP[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 - Blessings EP

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 - Sun Goes Down feat. Kojey Radical
  • 2016 - Fly Away With Me
  • 2016 - Play Dead
  • 2017 - Just You and I
  • 2017 - Blessings
  • 2017 - Rapture
  • 2017 - Heartland
  • 2017 - Leave a Light On
  • 2018 - My Way
  • 2018 - Angels
  • 2019 - Just You and I (պատճեն)

Համատեղ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.pipfest.no/
  2. 2,0 2,1 2,2 «Արխիվացված պատճենը» (իտալերեն). 2017 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին. {{cite news}}: Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)
  3. «INTERVIEW: Tom Walker | Welcome to UK Music Reviews». www.ukmusicreviews.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  4. «Արխիվացված պատճենը» (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին. {{cite news}}: Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)
  5. Կաղապար:Cita pubblicazione
  6. «Արխիվացված պատճենը» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին. {{cite news}}: Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Ուոքեր» հոդվածին։