Jump to content

Պաոլո Նուտինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաոլո Նուտինի
Բնօրինակ անունանգլ.՝ Paolo Nutini
Ծնվել էհունվարի 9, 1987(1987-01-09)[1] (37 տարեկան)
Փեյսլի, Renfrew, Ստրաթքլայդ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[2]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ, բլյուզ[3][4] և ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, կիթառահար և երաժիշտ
Գործիքներկիթառ[4] և վոկալ[4][4]
ԼեյբլAtlantic Records
ԿրթությունSt Andrews Academy?
Կայքpaolonutini.com
 Paolo Nutini Վիքիպահեստում

Պաոլո Նուտինի (անգլ.՝ Paolo Giovanni Nutini, հունվարի 9, 1987(1987-01-09)[1], Փեյսլի, Renfrew, Ստրաթքլայդ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[2]), շոտլանդացի երգիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրան հաջողություն բերեցին վիդեոտեսահոլովակ «Jenny Don't Be Hasty»-ը և New Shoes կոչվող օրհներգը՝ կոշիկների ապաքինող հատկությունների մասին[5]։ Նուտինիի ընտանիքի արդեն չորս սերունդ ապրում էր Շոտլանդիայում։ Նրանք արտագաղթել Իտալիայից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պաոլոյի ապուպապը Պեյսլիում բացեց էժան ձկան խանութ, որն այժմ պատկանում է իր ծնողներին։ Պաոլոյի երաժշտական կրթության սկիզբը դրել է նրա պապը, ով ծանոթացրեց նրան շոտլանդական ժողովրդական և այլ ոճերի երգերի հետ։

Նուտինին առաջին անգամ սկսել է երգել դպրոցի երգչախմբում, որտեղ ուսուցիչներից մեկը միանգամից նկատեց նրա տաղանդը։

16 տարեկանում Նուտինին road-մենեջերի, վերնաշապիկներ վաճառողի և բեմում աջակցողի դերում շրջագայության մեկնեց իր մի խումբ ընկերների հետ։ Այնուհետև Պաուլոն թողեց Գլազգոյի դպրոցը և տեղափոխվեց Լոնդոն, որտեղ սկսեց պարբերաբար ելույթներ ունենալ ակումբներում։ Նրան նկատեցին և Պաոլոն 18 տարեկանում պայմանագիր կնքեց Ատալանտիկ Ռեքորդսի հետ և սկսեց իր դեբյուտային ալբոմի ձայնագրությունը հայտնի պրոդյուսեր Քեն Նելսոնի հետ։ Վերջինս աշխատել է Coldplay-ի, Ռայ Լա Մոնտաժնեի և Բադլի Դրաուն Բոյի հետ։ Նրանց աշխատանքի արդյունքում ստացվեց դեբյուտային ալբոմը՝ These Streets-ը[6],որը իր՝ Պեյսլիյից Լոնդոն ժամանելու տպավորությունների արդյունքն է։

Ըստ էության իմ ալբոմը ինքնակենսագրական ճամփորդություն է, հուշատետր, եթե ուզում եք, վերջին երեք տարիների։
- Նուտինի

Հուլիսին լույս տեսավ առաջին սինգլը՝ «Last Request»-ը, և բրիտանական աղյուսակներում անմիջապես գրավեց հիգներորդ տեղը։ Երրորդ տեղին արժանացավ դեբյուտային ալբոմը՝ These Streets-ը՝ ստանալով ոսկյա ալբոմի կարգավիճակ ընդամենը երկու շաբաթում, իսկ վերջերս դարձավ պլատինե։ Ի լրումն այս հաջողության՝ ալբոմը ստացել է գովաբանական ակնարկներ քննադատներից։ «Uncut (magazine)» ամսագիրը[7] հինգ աստղից նրան գնահատեց չորս, «The Observer»-ը նկատել է Պաոլոյի՝ մեղեդային ու նուրբ երգել գրելու տաղանդը, իսկ ամերիկյան «Rolling Stone»-ը ընդգրկել է նրան 2006 թվականի լավագույն տասը նոր արվեստագետների ցանկում։

Պաոլոն զարմացնում էր այնպիսի գերաստղերի, ինչպիսիք են Պաուլ Վելլերը և Ռոլլինգ Սթոնսը, ինչպես նաև հաջողությամբ ներկայացել է «Top of the Pops» և «Later with Jools Holland» հեռուստաշոուներում։ Հուլիսին տեղի է ունեցել նրա ելույթըMontreux Jazz Festival փառատոնի բեմերից մեկում այնպիսի հանրաճանաչ դեմքերի հետ,ինչպիսիք են՝ Սոլոմոն Բուռքը, Ռոբերտ Բլանտը և Քիդ Ռոքը։ Պաոլոյի կուռքերից մեկը՝ սոուլ երաժշտության լեգենդներից Ben E. King-ը, այնքան տպավորված էր նրա տաղանդով, որ նրան բեմ հրավիրեց՝ միասին կատարելու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Նուտինի» հոդվածին։