Քլին Բենդիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քլին Բենդիթ
Clean Bandit.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՔլին Բենդիթ
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրերէլեկտրոփոփ
Գործունեություն2008
ԼեյբլWarner Music Group, Atlantic Records և Black Butter Records?
ՊարգևներGrammy Award for Best Dance Recording?
Կայքcleanbandit.co.uk
Անդամներ
Ջեկ Պատտերսոն, Գռեյս Չատտո, Միլան Նիլ Էյմին-Սմիտ և Լուկ Պատտերսոն
Clean Bandit Վիքիպահեստում

Քլին Բենդիթ, բրիտանական Էլեկտրո-խումբ, որը հիմնադրվել է 2009 թվականին[1]։ Այս խումբը 2013 թվականին ձայնագրել է թրեք «Mozart's House» , որը 17-րդ տեղն էր զբաղեցնում UK Singles Chart-ում։ Իսկ 2014 թվականին թողարկել է նոր սինգլ «Rather Be», որը զբաղեցրել է 1-ին հորիզոնական նույն աղյուսակում[2]։

Երաժշտական ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլին Բոնդիթ-ի երաժշտական ոճն այնպիսին է, որ նրանք համատեղում են դասական և էլեկտրո ոճերը, ստեղծելով թրեկներ դիպ-հաուս ոճում։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորում և վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անդամներ Ջեկ Պատտերսոնը, Գռեյս Չատտոն և Միլան Նիլ Էյմին-Սմիտը ծանոթացել են Կեմբրիջի համալսարանի Ջեսուս քոլեջում ուսման ընթացքում։ Այդ ժամանակ Չատտոն ստեղծել է խումբը Էյմին-Սմիտի հետ միասին։ Չատտոն այդ ժամանակ հանդիպել է Պատտերսոնի հետ և որոշել ձայնագրել նրա կատարումը։ Պատտերսոնը սկսեց խառնել նրա երգերը էլեկտրական երաժշտության հետ և Չատտոն ասել է որ սիրում է այդ միտքը։ Իրենց ընկերներից մեկը՝ Սսեգավա-Սսեկինտու Կիվանուկան գրեց երգի բառեր և նրանք միասին ստեղծեցին «Mozart's House» թրեքը։ Եվ այդ օրինակով նրանց մոտ միտք առաջացավ ստեղծելու երաժշտական խումբ։ Անունը՝ Քլին Բենդիթ, նրանք վերցրել են ռուսերեն ֆրազայի թարգմանությունից, որը անգլերենում նշանակում է «ամբողջական հիմարներ» ։ Նաև հարկ է նշել, որ Չատտոն և Պատտերսոնը որոշ ժամանակ ապրել են Ռուսաստանում[3]։

2012-այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին խումբը ներկայացրեց «A+E» սինգլը, որը գրավել է ամենաբարձր դիրքերը UK Singles Chart-ում։ Այս երգը Նոր աչքեր դեբյուտային ալբոմի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, որը դուրս է եկել 2014 թվականի մայիսի 12-ին[4]։ 2012 թվականի փետրվարի 29-ին իրենց UK Shanty երգի համար թողարկեցին տեսահոլովակ, որտեղ գլխավոր դերերից մեկում խաղում է իր հասակակից և մոդել Քեմբրիջի համալսարանից Լիլի Քոլը (Lily Cole)[5]։ 2013 թվականի մարտի 29-ին Քլին Բենդիթը թողարկեց «Mozart's House» թրեքը[6]։ Նա գրավել է 17-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քլին Բենդիթ, բրիտանական Էլեկտրո-խումբ, որը հիմնադրվել է 2009 թվականին
  2. Իսկ 2014 թվականին թողարկել է նոր սինգլ «Rather Be», որը զբաղեցրել է 1-ին հորիզոնական նույն աղյուսակում
  3. Նաև հարկ է նշել, որ Չատտոն և Պատտերսոնը որոշ ժամանակ ապրել են Ռուսաստանում
  4. Այս երգը Նոր աչքեր դեբյուտային ալբոմի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, որը դուրս է եկել 2014 թվականի մայիսի 12-ին
  5. 2012 թվականի փետրվարի 29-ին իրենց UK Shanty երգի համար թողարկեցին տեսահոլովակ Լիլի Քոլի հետ
  6. 2013 թվականի մարտի 29-ին Քլին Բենդիթը թողարկեց «Mozart's House» թրեքը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]