Naughty Boy

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Naughty Boy
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1985(1985-01-01)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՈւոթֆորդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, ռեփեր և դիջեյ

Շահիդ Հան (անգլ.՝ Shahid Khan, հունվարի 1, 1985(1985-01-01)[1], Ուոթֆորդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի է Naughty Boy անվանումով, բրիտանացի երաժիշտ և պրոդյուսեր։ 2012 թվականին Հանը կնքում է եռամյաՀրատարակչական պայմանագիր Sony/ATV-ի հետ։ Ղեկավարում է «Naughty Boy Recordings»-ը արտադրողական ընկերություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Հանը սովորել է տնտեսագիտական ֆակուլտետում՝ Լոնդոնի Մետրոպոլիտյան համալսարանում, բայց այն ավարտել նրան չի հաջողվում։ Այս խնդիրները դարձան հրաշալի մոտիվացիա, որպեսզի Հանը նվիրվի երաժշտությանը։ Noughty Boy-ի աշխատասիրությունը իրավացիորեն պարգևատրվեց նրա ստորագրված պայմանագրերով համաշխարհային ձայնագրման լեյբլներով։ Ավելի ուշ բրիտանացին հիմնեց սեփական ձայնագրման ստուդիան 5000 ֆունտ դրամաշնորհով։ 2009 թվականին երիտասարդը հաղթեց ևս 44.000 ֆունտ «Deal or no Deal» շոույում[2]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտը ներխուժեց երաժշտական օլիմպոս 2009 թվականին՝ գրելով ռեփեր Չիփմունքի «Diamond Rings» սինգլը:2010 թվականի փետրվարին Հանը թողարկում է իր առաջին լիարժեք «Never Be Your Woman» սինգլը, որի ձայնագրմանը մասնակցեցին ռեփեր Ուայլդը և Էմիլի Սանդեն։ Հաջորդիվ Էմիլին և Հանը շարունակում են համագործակցել, որի արդյունքում նրանց հաջողվում է ձայնագրել Էմիլիի ալբոմըOur Version of Events[3]:

2013 թվականի մայիսին երաժիշտը ներկայացրեց իր երկրորդ՝ «Լա լա լա» սինգլը, որը ձայնագրվել է Սեմ Սմիթի հետ համատեղ։ Այն միանգամից սկսեց մեծ հեղինակություն վայելել։ Վերջին հաշվով սինգլը գլխավորեց բրիտանական հիթ-շքերթը[4]։ Եվս մեկ սինգլի՝ «Lifted»-ի թողարկումից հետո լույս տեսավ բրիտանացու երկար սպասված Hotel Cabana ալբոմը։ Ալբոմի պատվավոր հյուրերն էին Էդ Շիրանը, Էմիլի Սանդեն, պրոֆեսոր Գրինը և այլք։ Naughty Boy-ը հաստատել է նաև իր մասնակցությունը Բրիթնի Սփիրսի ութերորդ ալբոմում[5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

  • Hotel Cabana (2013)

Սինգլներ

  • «Never Be Your Woman» (2010)
  • «Wonder» (2012)
  • «La La La» (2013)
  • «Lifted» (2013)
  • «Home» (2014)
  • «Runnin' (Lose It All)» (2015)
  • «Should've Been Me» (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.bbc.com/news/entertainment-arts-23703742
  2. «Naughty Boy helps others achieve music stardom after writing chart hit Diamond Rings». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  3. «Emeli Sandé features on new Naughty Boy single 'Wonder' - listen». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  4. «2012-06-01 Top 40 Official Singles Chart Uk Archive». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  5. «Naughty Boy объявил все дуэты из будущего альбома». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]