Թոմ Ուոկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմ Ուոկեր
Tom Walker Piknik i Parken 2018 (181841).jpg
Ծնվել էդեկտեմբերի 17, 1990(1990-12-17) (29 տարեկան)
Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երաժիշտ
Գործիքներկիթառ[1] և վոկալ[1]
Կայքiamtomwalker.com
Tom Walker Վիքիպահեստում

Թոմ Ուոկեր (դեկտեմբերի 17, 1990(1990-12-17), Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երաժիշտ և երգահան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոկերը ծնվել է Գլազգոյում, բայց մեծացել է Մանչեսթերում, հաճախել է Լոնդոնի համալսարան, որտեղ մասնակցել է գրական դասընթացներին[2]։

Իր առաջին՝ Sun Goes Down սինգլը, հրապարակել է 2016 թվականի մարտին, որից հետո հաջորդել են մեծ հեղինակություն վայելող երգեր, որոնցից էր՝ «Fly Away With Me» երգը, որը հրապարակել է 2016 թվականի հունիսին: 2017 թվականի մայիսի 19-ին նա հրապարակեց «Blessings» մինի ալբոմը Relentless Records-ի տարբերանշանով:

Ուոկերը վերջին երկու տարիների ընթացքում կատարելագործել է իր երգերը հայտնի երգիչների ազդեցությամբ, ինչպիսիք են՝ Ջոն Մեյերը, Պաոլո Նուտինին, Անգուս Յանգը (AC/DC), Ռորի Գրեհեմը (անգլ. Rag 'n' Bone Man), Անդըվոլդը (անգլ. Underworld) և Պրոդիջին (անգլ. Prodigy)[3]։ Ի վերջո, 2015 թվականին Ուոկերը նկարահանվեց Relentless Records-ի հետ, Ջոս Սթոունի և Սո Սոլիդ Կրուի տարբերանշանով:

2017 թվականին հրապարակած սինգլը BBC-ի կողմից ներառվեց Sound of 2018-ի ցանկի մեջ, իսկ MTV-ի կողմից Brand New List 2018-ի մեջ: Նա գրել և համատեղ աշխատել է Շահիդ Հանի հետ (անգլ. Naughty Boy)[2]։

Թոմ Ուոկերը նվագել է այնպիսի արտիստների հյուրախաղերի ժամանակ, ինչպիսիք են՝ Ջորջ Էզրան, Գալլանտը և Ջեյք Բագը[4]։ Սեպտեմբերի 28-ին Ուոկերը սկսեց իր շրջագայությունը Միացյալ Նահանգներում՝ Կոնեկտիկուտում՝ The Script-ի աջակցությամբ: 2017 թվականի հոկտեմբերի 13-ին Ուոլկերը հրապարակեց իր Leave a Light On սինգլը Relentless Records-ի պիտակավորմամբ: Սինգլը համատեղ գրվել և լույս է ընծայվել Սթիվ Մակի կողմից (որը եղել է Քլին Բենդիթի Symphony , Փինկի What About Us, և Էդ Շիրանի Shape of You երգերի պրոդյուսերը), նա ընտրվել է նաև որպես իտալական արտադրության Վերջին Անկում (իտալ. L’ultima discesa) ֆիլմի սաունդթրեքի կատարող, ֆիլմ, որը մարզիկ Էրիկ Լե Մարկի մասին էր, և որը կինոթատրոններում ցուցադրվել է փետրվարի 18-ին[2]: Թրեքը ներառվել է նաև SpotifyNew Music Friday երգացանկում և որպես New Music Friday Germany տիտղոսաթերթ[5]: Leave a Light On երգի տեսահոլովակը, որի պրոդյուսերն է Չառլ Մելինգը (Պաոլո Նուտինի, Օլլի Մերս, The Script) նկարահանվել է Խորվաթիայում[6]։

2018 թվականի նոյեմբերի 30-ին համատեղ աշխատատել է Մարկո Մենգոնիի հետ Hola (I Say) սինգլի վրա: 2019 թվականի մարտի 1-ին իր ստուդիայում թողարկել է առաջին ալբոմը, որն անվանվում է What a Time to Be Alive:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիայում թողարկված ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

EP[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 - Blessings EP

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 - Sun Goes Down feat. Kojey Radical
  • 2016 - Fly Away With Me
  • 2016 - Play Dead
  • 2017 - Just You and I
  • 2017 - Blessings
  • 2017 - Rapture
  • 2017 - Heartland
  • 2017 - Leave a Light On
  • 2018 - My Way
  • 2018 - Angels
  • 2019 - Just You and I (պատճեն)

Համատեղ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.pipfest.no/
  2. 2,0 2,1 2,2 https://www.foxlife.it/2017/12/20/momento-d-oro-tom-walker-conquista-l-italia-con-leave-a-light-on/ 
  3. http://www.ukmusicreviews.co.uk/interviews/interview-tom-walker/ 
  4. https://www.m-magazine.co.uk/genres/electronic-genres/featured-artist-tom-walker/ 
  5. Կաղապար:Cita pubblicazione
  6. http://indiecentralmusic.com/2017/10/23/tom-walker-releases-leave-a-light-on/