Թոմաս Ֆուլեր
Թոմաս Ֆուլեր | |
---|---|
Ծնվել է | 1710[1][2] |
Ծննդավայր | Արևմտյան Աֆրիկա[3] |
Մահացել է | 1790[1][2][4] |
Մահվան վայր | Ալեքսանդրիա, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | արտակարգ հաշվող |
Թոմաս Ֆուլեր (անգլ.՝ Thomas Fuller. 1710[1][2], Արևմտյան Աֆրիկա[3] - 1790[1][2][4], Ալեքսանդրիա, ԱՄՆ[5]), հայտնի է որպես «նեգր Թոմ» և «Վիրջինիայի հաշվիչ», ստրկացված աֆրիկացի էր, որը հայտնի է եղել իր մաթեմատիկական ունակություններով[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Աֆրիկայում, հավանաբար ինչ-որ տեղ ներկայիս Լիբերիայի և Բենինի միջև[7], Ֆուլերը ստրկացվել է և ուղարկվել Ամերիկա 1724 թվականին 14 տարեկանում։ Նա դարձել է Ալեքսանդրիայի Էլիզաբեթ Քոքսի օրինական սեփականությունը[8]։ Չնայած իր մաթեմատիկական հմտությանը, Ֆուլերը անգրագետ է եղել[9]։Էթնոմաթեմատիկայի հետազոտող Ռոն Էգլաշը ենթադրել է, որ Ֆուլերը կարող էր լինել Բասարի, համեմատելով իր կարողությունները մաթեմատիկական ավանդույթների հետ[10]։ Մինչ գաղութատիրությունը, բասարիները ունեցել են «մասնագետներ, որոնք սովորել են գումարներ անգիր անել»[10]։
Նրա մաթեմատիկական նվաճումների մասին պատմությունները տարածվել են Արևելյան ծովափով և հասել են մինչև Ֆրանսիա և Գերմանիա՝ բորբոքել աբոլիցիոնիստական շարժումը[11]։
Կարողությունների փաստաթղթավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Ֆուլերը մոտ 70 տարեկան է եղել, Փենսիլվանիայի աբոլիցիոնիստական միության անդամներ Ուիլյամ Հարթշորնը և Սամուել Քոութսը, լսել են Ֆուլերի «թվաբանական արտասովոր կարողությունների» մասին[12]։ Զույգը դադարեցրել է ճանապարհորդությունը՝ Ֆուլերին հետաքննելու համար[12]։ Նույն միության անդամ բժիշկ Բենջամին Ռաշը փնտրել է սևամորթների ինտելեկտի ապացույցներ՝ հակաստրկատիրական պայքարը խթանելու համար[13]։ Փենսիլվանիայի աբոլիցիոնիստական միության[14] անդամակցության միջոցով Ռաշը ծանոթացել է Հարթշորնի և Քոութսի հետ և Columbian Magazine պարբերականում գրել է Ֆուլերի հետ նրանց հարցազրույցի մասին[11]։ Այս զեկույցում Ռաշը շեշտել է Հարթշորնի և Քոութսի վստահելիությունը[7]։ Ռաշը հետևյալ կերպ է պատմել․ թե ինչպես են Հարթշորնը և Քոութսը փորձարկել Ֆուլերի մաթեմատիկական ունակությունները[7]։
Չնայած Ֆուլերի կատարյալ պատասխաններին, Հարթշորնին և Քոութսին թվացել է, որ նրա մտավոր կարողությունները ժամանակին ավելի մեծ են եղել[12]։ Ռաշն այսպես է նկարագրել՝
Ռաշից բացի, Ֆուլերի կարողությունները փաստող միակ «անկախ բնօրինակ» աղբյուրը Ֆուլերի մահախոսականն է[7]։ Ֆուլերի մահախոսականը, որը անանուն հրապարակվել է Columbian Centinel- ում 1790 թվականին, նկարագրել է, թե ինչպես է նա բարդ հարցերի ճիշտ պատասխանները մտովի հաշվարկել ավելի արագ, քան ձեռքով հաշվող մարդիկ[15]։ Այն նաև հայտնել է նրա կյանքի աննշան մանրամասները[15]։ Մահախոսականում ասվել է. «Եթե նրա բարելավման հնարավորությունները հավասար լինեին իր հազարավոր ընկերների հնարավորություններին, ոչ Լոնդոնի թագավորական հասարակությունը, Փարիզի Գիտությունների ակադեմիան, ոչ էլ նույնիսկ ինքը՝ ՆՅՈՒՏՈՆԸ, պետք է ամաչեին խոստովանել. նա գիտության մեջ իրենց եղբայրն է»[15]։
Ազդեցությունը աբոլիցիոնիստական շարժման վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնորհիվ Ռաշի ներգրավվածության աբոլիցիոնիստական շարժմանը, Լոնդոնում գործող «Ստրկավաճառության վերացման շարժումը» դիմել է նրան սևամորթների «մտավոր բարելավման հաշիվներ» ստանալու համար, որպեսզի նրանք կարողանան հակադարձել նրանց, ովքեր ասում էին, որ սևամորթները ցածր ռասա են[12]։ Ֆուլերի մասին տեղեկությունների հետ մեկտեղ Ռաշը կիսվել է սևամորթ բժիշկ՝ Ջեյմս Դուրհեմի մասին տեղեկությամբ, որին անձամբ ճանաչել է[11]։ Ֆուլերի կարողությունների մասին վկայությունը տարածվել է ամերիկյան պարբերականներից դուրս։ Ֆրանսիացի հեղափոխականներ Ժակ Պիեռ Բրիսոն և Հենրի Գրեգուարը գրել են Ֆուլերի մասին որպես օրինակ, թե ինչու սևամորթները պետք է ունենան հավասար իրավունքներ[7]։ Բրիսոն ասել է․ «Այս դեպքերը, անկասկած, ապացուցում են, որ նեգրերի կարողությունը կարող է տարածվել ամեն ինչի վրա, որ նրանք միայն ուսուցման և ազատության կարիք ունեն»[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mugleston W. F. Fuller, Thomas (1710-1790), calculator // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.2000374
- ↑ 3,0 3,1 3,2 American National Biography — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopedia Virginia — 2008.
- ↑ 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
- ↑ Rouse Ball, W.W. (1960) Calculating Prodigies, in Mathematical Recreations and Essays, Macmillan, New York, chapter 13.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Fauvel, John; Gerdes, Paulus (1990 թ․ մայիսի 1). «African slave and calculating prodigy: Bicentenary of the death of Thomas Fuller». Historia Mathematica (անգլերեն). 17 (2): 141–151. doi:10.1016/0315-0860(90)90050-N. ISSN 0315-0860.
- ↑ Columbian Centinel & Davis, Aaron. Thomas Fuller Obituary, Columbian Centinel (December 29, 1790). (2020, December 07). In Encyclopedia Virginia. https://encyclopediavirginia.org/entries/thomas-fuller-obituary-columbian-centinel-december-29-1790.
- ↑ Fey, J., & Alexander, J. W. (1969). Calculating prodigies. In Historical topics for the mathematics classroom, pp. 159-160. Washington: National Council of Teachers of Mathematics.
- ↑ 10,0 10,1 Eglash, Ron (1999). African Fractals: Modern Computing and Indigenous Design. Rutgers University Press. էջ 122. ISBN 0813526140.
- ↑ 11,0 11,1 11,2 Thornton, Tamara Plakins (2022). «"A Most Astonishing Genius for Calculations": Arithmetical Prodigies, the Science of the Mind, and Human Difference in the Early Republic». Journal of the Early Republic. 42 (3): 389–420. doi:10.1353/jer.2022.0069. ISSN 1553-0620.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Rush, Benjamin (1789). Account of a wonderful talent for arithmetical calculation, in an African slave, living in Virginia. The American Museum: p. 62-63.
- ↑ Herschthal, Eric (2021). The Science of Abolition: How Slaveholders Became the Enemies of Progress. Yale University Press. ISBN 978-0-300-23680-4.
- ↑ Needles, Edward (1848). An Historical Memoir of the Pennsylvania Society For Promoting the Abolition of Slavery: the Relief of Free Negroes Unlawfully Held in Bondage and for Improving the Condition of the African Race. Philadelphia: Merrihew & Thompson, Printers.
- ↑ 15,0 15,1 15,2 Columbian Centinel & Davis, Aaron. Thomas Fuller Obituary, Columbian Centinel (December 29, 1790). (2020, December 07). In Encyclopedia Virginia. https://encyclopediavirginia.org/entries/thomas-fuller-obituary-columbian-centinel-december-29-1790.
- ↑ Brissot de Warville, J.P. (Jacques Pierre) (1794). New travels in the United States of America. Performed in 1788. Printed for J. S. Jordan, No. 166, Fleet-Street. LCCN 16012303. OCLC 1280179.
|