Ժակ-Պիեռ Բրիսսո
Ժակ-Պիեռ Բրիսսո | |
Կուսակցություն՝ | Ժիրոնդիստներ |
---|---|
Կրթություն՝ | Օռլեանի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող, դիվանագետ, թարգմանիչ, դատավոր և փաստաբան |
Ծննդյան օր | հունվարի 15, 1754[1][2][3][…] |
Ծննդավայր | Շարտր |
Վախճանի օր | հոկտեմբերի 31, 1793[1][2][3][…] (39 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Թաղված | Փարիզի կատակոմբներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ամուսին | Félicité Brissot de Warville? |
Զավակներ | Anacharsis Brissot de Warville? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ժակ-Պիեռ Բրիսսո (ֆր.՝ Jacques-Pierre Brissot de Warville, որոշ աղբյուրներում՝ Ժան-Պիեռ հունվարի 15, 1754[1][2][3][…], Շարտր - հոկտեմբերի 31, 1793[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա, հայրենի գյուղում հայտնի է Վարվիլսկիյ մականունով), , ֆրանսիացի քաղաքական գործիչ, ժիրոնդիստ, Ֆրանսիական հեղափոխության հայտնի գործիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանդոկապանի որդի է։ Փարիզում ուսումն ավարտելուց հետո Բրիսսոն ծառայության է անցել նույն դատախազի մոտ, ում մոտ պարապել է Ռոբեսպիեռը, սակայն շուտով այն փոխարինում է տարատեսակ հոգսերով լի և կտրուկ բնույթի գրական գործունեությամբ։ Նա արժանացրել է նրան Վոլտերի հավակնությանը, սակայն դատապարտվեց իշխանության հետապնդմանը և ստիպված եղավ փախչել Լոնդոն։ Ինչպես այստեղ, այնպես էլ հետագայում Ֆրանսիայում, Բրիսսոն նվիրվեց ստրկության վերացման և ստրկավաճառության դեմ գաղափարախոսությանը։ Անգլիայից վերադառնալուց հետո՝ 1784 թվականին, հայտնվում է Բաստիլիայում , սակայն արագ հեռանում է այդտեղից և տեղ է զբաղեցում իր լիբերալ հայացքներով հայտնի դուքս Օրլեանսկիյի մոտ։
Իր իսկ կողմից հիմնադրած Սևամորթ ընկերների հասարակությունը 1778 թվականին նրան ուղարկեց Հյուսիսային Ամերիկա։ Երբ վերադառնում է այնտեղից, վրա հասավ Հեղափոխությունը։ Նա ամեն կերպ օգնություն էր ցուցաբերում նրա հանդեպ՝ «Le patriote français»թերթի աշխատանքների ուղղությամբ։
Շարունակվող հեղափոխությունը նրան արագ առաջ մղեց և դրեց շարժման կենտրոնում։ Ընտրվելով Փարիզ քաղաքի համայնքային խորհրդական՝ նա դարձավ նրա ներկայացուցիչը Օրենսդիր ժողովում, որտեղ դարձավ կուսակցության նախագահ, այն կուսակցության, որը երբեմն իր անունով կոչվում էր բրիսսոյան, սակայն առավել հայտնի է ժիրոնդիստներ անունով։ Թագավորական իշխանության անկումը ոչ ոք այնքան եռանդով չի խթանել, որքան Բրուսսոն և իր ընկերները։ Նա հանրապետության բուռն կողմնակիցն էր և պատերազմ էր քարոզում բոլոր «թագադրված բռնակալների» դեմ ՝ ամբողջ Եվրոպան հանրապետություն դարձնելու համար։ 1792 թվականի աշնանը նա հայտարարեց.
Մենք պետք է անմիջապես խզենք կապերը բոլոր գրասենյակների հետ։ |
Քաղաքական վերջին նշանակալից գործունեությունը, որին նա մասնակցեց, 1793 թվականի գարնանը Անգլիայի և Հոլանդիայի միջև պատերազմ հայտարարելն էր։ Բրիսսոն արագ հեռացավ յակոբիններից, իսկ 1792 թվականի սեպտեմբերյան սպանությունների ժամանակ այդ բաժանումը դարձավ վերջնական։
Բրիսսոյի ամենահայտնի ասույթը՝ «Սեփականությունը կողոպուտ է» (La propriété, с 'est le vol) (1780), հետագայում հանրահռչակվեց անարխիստ-սոցիալիստական տեսաբան Պիեռ Ժոզեֆ Պրուդոնի կողմից։
Թագավորի դատավարության ժամանակ Բրիսսոն քվեարկեց մահապատժի օգտին, թեկուզ ժողովրդի դիմումի համաձայն։ Շուտով, սակայն, նա մեղադրվեց դատարանի հետ համաձայնության մեջ, ձերբակալվեց Մուլինում և բերվեց Փարիզ, որտեղ, նախազգալով իրեն սպասվող մահապատժի դատավճիռը, գրեց իր հուշերը «Legs а mes enfants» վերնագրի ներքո (լույս է տեսել Փարիզում 1829-1835թթ.): 1793 թվականի հոկտեմբերի 31-ին 20 ժիրոնդիստների հետ գնդակահարվեց նաև Բրիսսոն և թաղվեց Մադլենի գերեզմանատանը։
Հետաքրքիր փաստ. հեղափոխությունից առաջ Բրիսսոն սերտ ընկերական հարաբերությունների մեջ էր իր ապագա քաղաքական հակառակորդի՝ Ժան Պոլ Մարատի հետ։ Բրիսսոն Մարատին համարում էր չբացահայտված հերոս, նրան վերաբերվում էր կենսաբան Մարատ Մանֆրեդի խոսքերի համաձայն՝ «ներքևից վերև»։ Բրիսոոն վիճեց ֆրանսիական ակադեմիայի հետ՝ Մարատին չընդունելու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.amacad.org/sites/default/files/media/document/2019-10/electionIndex1780-1799.pdf
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բրիսսո, Ժան Պիեռ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Brissot, Jacques Pierre(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 566)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ-Պիեռ Բրիսսո» հոդվածին։ |
|
- Հունվարի 15 ծնունդներ
- 1754 ծնունդներ
- Հոկտեմբերի 31 մահեր
- 1793 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- Ֆրանսիական հեղափոխական գործիչներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի դիվանագետներ
- Ֆրանսիացի թարգմանիչներ
- Ֆրանսիացի իրավաբաններ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Ֆրանսիացի փաստաբաններ