Թոմաս Նեշ
Թոմաս Նեշ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբեր 1567 |
Ծննդավայր | Լոուստոֆտ, Սուֆոլք, Անգլիա[1] |
Վախճանվել է | 1601[2][3][4][…] |
Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գրական անուն | Cutbert Curriknave[5], Cutbert Curry-Knave[5], Marphoreus[5] և Philopolites[5] |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, վիպասան և բանաստեղծ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սուրբ Ջոնի քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Summer's Last Will and Testament? |
![]() |
Թոմաս Նեշ (անգլ.՝ Thomas Nashe, նոյեմբեր 1567, Լոուստոֆտ, Սուֆոլք, Անգլիա[1] - 1601[2][3][4][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), Եղիսաբեթյան դարաշրջանի անգլիացի առաջատար արձակագիր, բարոկկո գրականության նախակարապետներից մեկը։ Հանդես է եկել նաև որպես հրապարակախոս, դրամատուրգ և պամֆլետների հեղինակ[6]։ Առավել հայտնի ստեղծագործություններից է «Տարաբախտ ճանապարհորդը» (անգլ.՝ The Unfortunate Traveller) վեպը[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմաս Նեշը ծնվել է 1567 թվականի նոյեմբերին Լոուստոֆտում, սաֆֆոլկական քահանա Վիլյամ Նեշի ընտանքիում։ 1586 թվականին ավարտել է Քեմբրիջի Սուրբ Ջոնի քոլեջը՝ ստանալով բակալավրի աստիճան[8]։ 1588 թվականին մեկնել է Լոնդոն, որտեղ մոտիկից շփվել է այլ «խելացի համալսարանականների»՝ Ռոբերտ Գրինի և Մառլո Քրիստոֆերի հետ։ Վերջինիս հետ համատեղ աշխատել է Դիդոնեի մասին պատմող ողբերգության վրա։ Թոմաս Նեշն իր կյանքն անցկացրել է ծայրահեղ աղքատության մեջ, չնայած հայտնի է, որ նրան հովանավորել է լորդ Ջորջ Քերին՝ Եղիսաբեթ թագուհու բարեկամը։
1952 թվականին հրատարակվել է Նեշի «Փիրս Անգրոշի խնդրանքը սատանային» (անգլ.՝ Pierce Penniless, His Supplication to the Divell)[9] ստեղծագործությունը, որը վերահրատարակվել է 1593 և 1595 թվականներին[10], իսկ 1594 թվականին թարգմանվել է ֆրանսերեն[11][12]։ Նրա երգիծական տեքստը կառուցված է Ռաբլեի ավանդույթներով և լի է խոսակցական արտահայտություններով ու բարդ կազմություն ունեցող նորաբանություններով։ Սատիրան ուղղված է Գրինի գրական հակառակորդների՝ Գաբրիել Հարվիի և նրա եղբայրների դեմ։ Զուրկ չլինելով սրամտությունից՝ Նեշի ու Հարվիի բանավեճը շարունակել է գրքից գիրք մինչև 1599 թվականը, երբ Քենթերբերիի արքեպիսկոպոսը արգելել է տպագրել երկուսի աշխատանքները։
Անգլիական գրականության մեջ Թոմաս Նեշի առավել նշանակալի ներդրումը «Տարաբախտ ճանապարհորդը, կամ Ջեք Ուիլտոնի կյանքը» (անգլ.՝ «The Unfortunate Traveller. or, The life of Jacke Wilton») (1594) ստեղծագործությունն է[13], որը դարձել է առաջին խաբեբայապատում վեպն Անգլիայում։ Նրա գործողությունները բաժանվում են տարբեր դիպվածների, որոնք ոգեշնչված են 16-րդ դարի սկզբի իրական իրադարձություններից։ Գրքում մտացածին հերոսների կողքին ներկայացված են նաև իրական դեմքեր՝ Մարտին Լյութերը, Էրազմ Ռոտերդամցին, Թոմաս Մորը։
Թոմաս Նեշի և Բենջամին Ջոնսոնի հաատեղ գրած «Շների կղզի» (անգլ.՝ The Isle of Dogs, 1597) երգիծական պիեսի բեմադրությունը ցնցել է Լոնդոնի թատերական աշխարհը։ Այս պիեսի բովանդակության ստույգ հայտնի չէ,սակայն այն արժանացել է թագուհու զայրույթին այնպես, որ Ջոնսոնը հայտնվել է վանդակաճաղերի հետևում, իսկ Նեշը հազիվ է հասցրել մայրաքաղաքից փախչել Նորֆոլկի կոմսություն։ Նրա հետագա ճակատագրի վերաբերյալ գրեթե ոչ մի տվյալ չի պահպանվել։
Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անանուն» / Anonymous (2011, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ԱՄՆ), ռեժիսոր՝ Ռոլանդ Էմմերիխ, Թոմաս Նեշի դերը կատարել է Թոնի Վեյը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118785702 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 British Museum person-institution thesaurus
- ↑ 4,0 4,1 4,2 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․) — Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Nicholl, Charles. A Cup of News: The Life of Thomas Nashe. Routledge & Kegan Paul. 1984.
- ↑ John O‘Connell (2008 թ․ փետրվարի 28). «Sex and books: London's most erotic writers». Time Out. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ "Nash, Thomas (NS582T)". A Cambridge Alumni Database. University of Cambridge.
- ↑ Drabble, Margaret, ed. The Oxford Companion to English Literature. Oxford University Press. 1985
- ↑ Harrison, G. B. '‘Thomas Nashe, Pierce Penilesse, His Supplication to the Divell.'’ Corwen Press. 1924
- ↑ Gossse, Edmund. The Unfortunate Traveller or the Life of Jack Wilton: With an Essay on the Life and Writings of Thomas Nash. The Chiswick Press. 1892
- ↑ Stapleton, Michael, editor.The Cambridge Guide to English Literature. Cambridge University Press. 1983
- ↑ Nashe, Thomas. The Unfortunate Traveller. or, The life of Jacke Wilton. The Percy Reprints, no. 1, edited by H. F. B. Brett-Smith. Oxford Basil Blackwell. 1920.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը Բրիտանիկա հանրագիտարանում
- Charles Nicholl. A Cup of News: The Life of Thomas Nashe. Routledge, 1984. ISBN 9780710095176.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Նեշ» հոդվածին։ |
|