Թեոդոր Պալլադի
Թեոդոր Պալլադի | |
---|---|
Ի ծնե | ռումիներեն՝ Theodor Pallady |
Ծնվել է | ապրիլի 11, 1871[1][2] |
Ծննդավայր | Յաշ, Ռումինիա |
Վախճանվել է | օգոստոսի 16, 1956[3][1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրթություն | Դրեզդենի տեխնիկական համալսարան, Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Պոստիմպրեսիոնիզմ, Tinerimea artistică?, Arta română Society?, Fine Arts Union? և Salonul Oficial? |
Թեմաներ | պոեզիա, գեղանկարչություն և արձակ |
Ուսուցիչ | Ernst Erwin Oehme?, Jean Armand Isidore Pancher?, Գյուստավ Մորո և Պիեռ Պյուվի դը Շավան |
Ներշնչվել է | Անրի Մատիս և Պոլ Սեզան |
Պարգևներ | |
Հայր | noble Ioan Iancu Pallady?[4] |
Մայր | countess Maria Cantacuzina-Magureanu-Deleanu?[4] |
Theodor Pallady Վիքիպահեստում |
Թեոդոր Պալադին (ռումիներեն՝ Theodor Pallady, ապրիլի 11, 1871[1][2], Յաշ, Ռումինիա - օգոստոսի 16, 1956[3][1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիքում Թեոդոր Պալլադին մեկնել է Սաքսոնիա և Դրեզդենում 1887-1889 թվականներին սովորել է տեխնիկական գիտություններ։ Միևնույն ժամանակ, սովորել է նկարչության և արվեստի պատմություն Էրվին Օմեի ղեկավարությամբ, որը Թեոդորի մոտ նկատել է գեղարվեստական տաղանդը և նրան ուղղորդել Փարիզ իր կրթությունը կատարելագործելու համար։ Ֆրանսիայի մայրաքաղաքում Պալլադին ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա (Académie des Beaux-Arts) և աշխատել Աման-Ժանի արհեստանոցում։ 1892 թվականին տեղափոխվել է Գուստավ Մորոյի հյուրանոց, որտեղ ծանոթացել է Անրի Մատիսի, Ժորժ Ռուոյի և Ալբեր Մարկեի հետ։
1904 թվականին Թեոդոր Պալլադին վերադարձել է Ռումինիա և կազմակերպել իր աշխատանքների ցուցահանդեսը Ռումինական աթենեումում։ Պալլադին անընդհատ անձնական և ստեղծագործական կապեր է պահպանում Փարիզի արվեստի աշխարհի հետ, որտեղ անցկացվում էին իր մի քանի անհատական ցուցահանդեսները մինչև Երկրորդ աշխարհամարտի բռնկումը։ 1924, 1940 և 1942 թվականներին նկարիչը մասնակցել է Վենետիկի բիենալեին։
Ներկայումս Թեոդոր Պալլադիի նկարները ցուցադրվում են Ռումինիայի տարբեր արվեստի պատկերասրահներում և թանգարաններում՝ Բուխարեստում (ներառյալ Բուխարեստի արվեստի ազգային թանգարանը), Յաշում, Սիբիուում, Պիտեշտում և երկրի այլ քաղաքներում, ինչպես նաև Բուխարեստի Թեոդոր Պալադի թանգարանում։ Թանգարանի շենքը Ռումինիայի մայրաքաղաքում ամենահիներից է, այն տեղադրվել է 1750-1760 թվականներին։ Թանգարանում ներկայացված են նկարչի ավելի քան 800 աշխատանքներ։ Թանգարանի այգում տեղադրված է ռումինացի քանդակագործ Գեորգիա Անգելայի աշխատանքը՝ Թեոդոր Պալադիի բրոնզե արձանը։ Թեոդոր Պալլադիի կտավները բազմիցս ներկայացվել են Ռումինիայի նամականիշերի վրա։
Պալլադին թաղված է Բուխարեստում՝ Բելլա գերեզմանատանը։ 2012 թվականին հետմահու ընտրվել է Ռումինական ակադեմիայի անդամ[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
1971 թվականի ռումինական փոստային նամականիշ՝ Պալադիի ինքնանկարով
-
1969 թվականի ռումինական փոստային նամականիշ՝ Պալադիի «Մերկ» կտավով
-
Պալլադիի թանգարանը Բուխարեստում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Enescu T. Pallady, Theodor // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T064896
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ «Membrii Academiei Romane - Membri post-mortem». acad.ro. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- Ապրիլի 11 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Ռումինիայում ծնվածներ
- Օգոստոսի 16 մահեր
- 1956 մահեր
- Բուխարեստ քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի նկարիչներ
- Ռումինացի նկարիչներ
- Անձինք նամականիշերի վրա