Թեյլերի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյլերի թանգարան
Voorgevel Teylers Museum.jpg
Տեսակ թանգարան
Երկիր Statenvlag.svg Նիդերլանդներ
Տեղագրություն Նիդերլանդներ Հաարլեմ, Նիդերլանդներ
Հիմնադրված է 1778
Հիմնադիր Պիտեր Տեյլեր վան դեր Հյուլստ
Այցելուներ 125 000
Կոորդինատներ: 52°22′50.02″ հս․ լ. 4°38′25.01″ ավ. ե. / 52.3805611° հս․. լ. 4.6402806° ավ. ե. / 52.3805611; 4.6402806
Կայք teylersmuseum.nl
Թեյլերի թանգարանը գտնվում է Նիդեռլանդներում
Թեյլերի թանգարան
Teylers Museum Վիքիպահեստում

Թեյլերի թանգարան (հոլ.՝ Teylers Museum), բնական գիտությունների թանգարանը, որը հիմնադրվել է 1778 թվականին Նիդերլանդների Հաարլեմ քաղաքում։ Համարվում է երկրի հասարական թանգարաններից ամենահինը։ Աշխարհում միակ թանգարանն է, որը գտնվում է 18-րդ դարի իրական շենքում, որը դեռևս պահպանել է իր ներքին դիզայնը (ինտերիերը)։ Թանգարանի տնօրենն է Մարջան Շչարլուն[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շենքում, որը հիմա թանգարան է, մի ժամանակ ապրել է Փիթեր Թեյլոր վան դեր Հյուլսթը, շոտլանդական ծագման բանկիր և գործարանատեր։ Լինելով Լուսավորության համախոհը, նա մեծ հետաքրքրություն է դրսևորել գիտության զարգացման և արվեստի մեջ։ Իր ամբողջ կարողությունը և հավաքածուները նա կտակել է Թեյլերի հասարակությանը, որոնք ունեին գիտության և արվեստի զարգացման նպատակներ։

Թեյլերի կտակը բաժանվում էր երեք մասի. կրոնական ժառանգության, արվեստի և գիտությունների ժառանգության (կառավարող ընկերությունները հայտնի են եղել որպես առաջին, երկրերդ և երրորդ ընկերություններ)։ Ամեն ընկերությունն ուներ հինգ վստահված անձ, որոնցից պահանջվում էր հանդիպել շաբաթը մեկ անգամ (և, հետևաբար, նրանք բոլորն ապրում էին Հաարլեմում)[2]:

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը պարունակում է նկարներ և զարդանկար, որոնց հեղինակներից են Միքելանջելոն, Ռաֆայել Սանտին, Ռեմբրանդ վան Ռեյնը, Հենրիկ Գոլցիուսը և Կլոդ Լորենը: Թեյլերի թանգարանը պահպանում է Ռեմբրանդ վան Ռեյնի գրեթե բոլոր օֆորտները[3]:

Թանգարանում կա ավելի քան 214,000 հավաքածու[4]:

Այստեղ գտնվում են նաև եզակի քարացածության հավաքածուներ (այդ թվում, առաջին արխեոպտերիքսը), գիտական (ֆիզիկական) գործիքներ, հանքեր, մեդալներ և մետաղադրամներ[5]:

Թանգարանի գրադարանը, որը կառուցվել է 1826 թվականին, պարունակում է 18-րդ և 19-րդ դարերի պատմական բնական գիտություններին վերաբերող գրքեր և ամսագրեր։

Թանգարանն ունի 12 տաղավար։ Ամեն տարի այստեղ այցելուների թիվը կազմում է մոտ 100.000 մարդ (Ըստ 2013 թվականի տվյալների, այցելուների թիվը կազմել է 116,000[6]

Թանգարանը հանդիսանում է European Botanical and Horticultural Libraries Group-ի (EBHL) մաս։

2011 թվականին թանգարանը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության կարգավիճակ։

Թանգարանն ունի իր սեփական աստղադիտարանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (նիդեր.) Staf en medewerkers. Teylers Museum. Retrieved on 2012-01-24.
  2. «Executive summary UNESCO Nomination file»։ Teylers Museum 
  3. Teylers Museum, Պաշտոնական կայք
  4. (նիդեր.) Teylers Museum collectie online. Teylers Museum. Retrieved on 2012-01-24.
  5. Deugd boven geweld — Een geschiedenis van Haarlem 1245–1995. Historisch Werkgroep Haarlem en Gemeentearchief, 1995. 
  6. (նիդեր.) Leontien van Engelen, "2013 topjaar voor bijna alle Haarlemse musea", Haarlems Dagblad, 2013. Retrieved on 20 July 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]