Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարլեմ (հոլ. ՝ Haarlem ( արտասանություն ) ), քաղաք և համայնք Նիդերլանդների արևմուտքում, Հյուսիսային Հոլանդիա նահանգի մայրաքաղաքը և Ռանդստադ քաղաքային ագլոմելարացիայի մասը։ Նավահանգիստ Սպարնե գետի ափին, տեղակայված է Ամստերդամից 20 կմ դեպի արևմուտք։ Բնակչությունը՝ 156 հազար բնակիչ (2014 թվականի դրությամբ)։
Տարածքի մակերեսը կազմում է 32 կմ² (դրանցից 2,6 կմ²-ին զբաղեցնում են ջրային տարածությունները)։
Հաառլամ քաղաքի մասին առաջին հիշատակումները վերաբերում են X դարին ։ Քաղաքի անվանումը ծագում է Haaro-heim կամ Harulahem բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «բարձրադիր վայր ավազի վրա, ծածկված ծառերով »։ Սկզբում այն ոչ մեծ բնակավայր էր, սակայն բարենպաստ դիրքի շնորհիվ (Սպարնե գետի ափին, ինչպես նաև հյուսիսը և հարավն իրար կապող ճանապարհի վրա գտնվելը), XII դարում բնակավայրը վերածվել է հզոր քաղաքի, որը Հոլանդական կոմսերը XII դարում դարձրել են իրենց նստավայրը։
Գրոտե Մարկտ կենտրոնական առևտրային հրապարակը (հոլ. ՝ Grote Markt )
Ֆրանս Հալսի թանգարան (հոլ. ՝ Frans Hals Museum ), որտեղ հավաքված են XVII դարի հաառլեմյան գեղանկարչության դպրոցի նկարները
Նիդերլանդներում ամենահին Թեյլորի թանգարանը և Թեյլորի այգին
Դարպասներ (հոլ. ՝ Amsterdamse Poort ), XIV դարի կեսեր
Նոր եկեղեցի կամ Սուրբ Աննայի եկեղեցի (հոլ. ՝ Nieuwe Kerk ), XII դար
Վելգելեգենի վիլլա (հոլ. ՝ Paviljoen Welgelegen )
Ադրիանի ջրաղաց (հոլ. ՝ De Adriaan )
Քաղաքային հանրային գրադարան (հոլ. ՝ Stadsbibliotheek Haarlem )
Սուրբ Բավոնի կաթոլիկ տաճար (հոլ. ՝ Kathedrale Basiliek Sint Bavo ), 1895-1930 թվականներ
Երկաթուղային կայարան (հոլ. ՝ Station Haarlem Hoofdgebouw )
Հաառլեմերհաութ (հոլ. ՝ Haarlemmerhout ), Նիդերլանդների հնագույն զբոսայգին
Կորրի տեն Բոոմ տուն-թանգարան
Հաառլեմ քաղաքն ունի 4 քույր-քաղաքներ.[1]
↑ «Jumelage» ։ Municipality of Haarlem։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 4
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հաառլեմ կատեգորիայում։