Արխեոպտերիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արխեոպտերիքս

Արխեոպտերիքս (բրածո նախաթռչուն) (հունարեն՝ άρχαίος-հնագույն և τέρνξ-թև) (Archaeopteryx lithographiix), բրածո ողնաշարավոր նախաթռչուն։ Մարմնի և կմախքի կառուցվածքն ունի թռչունի և սողունի ընդհանուր շատ գծեր։ Մարմնի տեսքը, գանգի և վերջավորությունների կառուցվածքը, փետուրների առկայությունը հաստատում են նրա պատկանելությունը թռչունների դասին։ Ատամների առկայությունը, երկար՝ 20 ողերից բաղկացած պոչը, ոսկորների մեջ օդատար խոռոչների բացակայությունը և կմախքի կառուցվածքի առանձնահատկությունները արխեոպտերիքսին մոտեցնում են սողուններին։ Արխեոպտերիքսը եղել է ագռավի մեծության։ կմախքն առաջին անգամ հայտնաբերվել է 1860 թվականին, Զոլոնհոֆենի (Գերմանիա) վերին յուրայի վիմագրական թերթաքարերում։ Հայտնաբերվել է ընդամենը երեք կմախք, որոնցից մեկը սխալմամբ նկարագրվել է որպես արխեորնիս (Archaeornissiemerisi)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 66