Թաշա դի Վաշկոնսելուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թաշա դի Վաշկոնսելուշ
Tasha-de-Vasconcelos.jpg
Ծնվել էօգոստոսի 15, 1966(1966-08-15) (53 տարեկան)
ԾննդավայրBeira, Մոզամբիկ
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան և Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց
ՔաղաքացիությունFlag of Portugal.svg Պորտուգալիա
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
tashadevasconcelos.com

Թաշա դի Վաշկոնսելուշ (անգլ.՝ Tasha de Vasconcelos, օգոստոսի 15, 1966(1966-08-15), Beira, Մոզամբիկ), պորտուգալա-անգլիական ծագմամբ ֆոտոմոդել և դերասանուհի[1][2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաշա դի Վաշկոնսելուշը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 15-ին Բեյրա քաղաքում (Մոզամբիկ): Աֆրիկայում տեղի ունեցող հասարակական անկարգությունների պատճառով ընտանիքը տեղափոխվել է Կանադա, որտեղ Թաշան բրիտանական Կոլումբիայի համալսարանում սովորել է միջազգային հարաբերություններ: 1998 թվականին Թաշան ավարտել է Փարիզի դիվանագիտական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնը:

Թաշան իր մոդելային կարիերան սկսել է Կանադայում, երբ նրան նկատել է նյույորքցի լուսանկարիչ Սթիվեն Մայզելը, որ կազմակերպել է նրա առաջին «Vogue» ամսագրի շապիկի համար[4]: Ավելի ուշ նա լուսանկարվել է «ELLE»[5] և այլ ամսագրերի համար: Աշխատում է «Nivea» ապրանքանիշի հետ[6]:

Թաշան սովորել է դերասանական վարպետություն Փարիզի «Կուր Ֆլորան» թատերական դպրեցում և խոսքի ու դրամայի կենտրոնական դպրոցում:

1998 թվականին Թաշան կատարել է իր նորամուտը կինոյում[7]: Առավել հայտնի է «Գործական Ջոնի Ինգլիշ» ֆիլմում մարմնավորած կոմսուհի Ալեքսանդրայի դերով:

2006 թվականին Թաշան մասնակցել է Մոսկվայի XXVIII կինոփառատոնի փակման արարողությանը:

Թաշան Ջուդի Դենչի և Ջիլիան Անդերսոնի հետ միասին Լոնդոնի թագավորական թատրոնում խաղացել է «Հմայված երեկո» բեմադրության մեջ Ռիչարդ Չարլզ Ռոջերսի երաժշտության գալահամերգի ժամանակ, որն անցկացվում էր նեյրոֆիբրոմատոզ ասոցացիային օգնելու նպատակով:

Ներկայում Թաշան աշխատում է Հարավային Աֆրիկայի Նելսոն Մանդելայի մանկական հիմնադրամում, ՅՈՒՆԵՍԿՕ բարի կամքի դեսպան է Բոլիվիայում և Ալժիրում, ինչպես նաև աշխատում է UNAIDS-ի հետ Մոզամբիկում որպես երեխաների իրավունքների համար պայքարող[8]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից ընկերություն է անում երգիչ Բռայան Ֆերիի հետ, ում հետ ծանոթացել է «Կարմիր խաչի» 150- ամյակի միջոցառման ժամանակ:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Հարուստներ գեղեցիկներ և այլն Riches, belles, etc. Ինես
2000 ս Արևայրուք Sunburn թարգմանիչ
2000 ս Կատարյալ աշխարհ Perfect World Լորեն Հարսոն
2001 ֆ Սպանություն «Արևելյան ճեպընթացում» Murder on the Orient Express Վերա Ռոսակոֆ
2001 ս Լարգո Largo Winch կին
2002 ս Հնությունների որսորդներ Relic Hunter Քաինա
2002 ս Դինոտոպիա Dinotopia Թինա
2003 ֆ Dot the I Քիտի մայրը
2003 ֆ Գործակալ Ջոնի Ինգլիշ Johnny English կոմսուհի Ալեքսանդրա
2008 ֆ Սյուիտ երկուսի համար Une suite pour 2 Օլգա Սեմերենտովնա
2011 ֆ Գործակալ Ջոնի Ինգլիշ 2 Johnny English Reborn կոմսուհի Ալեքսանդրա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ссылки[խմբագրել | խմբագրել կոդը]