Էքրեմ Վլորա
Էքրեմ Վլորա | |
![]() | |
Կրթություն՝ | Թերեզիանում և Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
---|---|
Մասնագիտություն՝ | պատմաբան, դիվանագետ, քաղաքական գործիչ և թարգմանիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 1, 1885[1] |
Ծննդավայր | Վլորա, Ալբանիա |
Վախճանի օր | մարտի 29, 1964[1] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Հայր | Սիրյա Վլորա |
Էկրեմ բեյ Վլյորա (ալբ․՝ Eqrem bej Vlora, դեկտեմբերի 1, 1885[1], Վլորա, Ալբանիա - մարտի 29, 1964[1], Վիեննա, Ավստրիա[2] ), ալբանացի քաղաքական և պետական գործիչ, դիվանագետ, գրող, պատմաբան, Ալբանիայի անկախության շարժման ակտիվիստ[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1885 թվականին, Վլորայում, Սիրյա բեյ Վլորայի հարուստ ընտանիքում։ Հայրը մեծ հողատեր էր, Ալբանիայի հայտնի պետական և հասարակական գործիչ Իսմայիլ Քեմալիի ազգականը։ Սովորել է ալբանական դպրոցներում, այնուհետև վիեննական Թերեզիանումում (գերմ.՝ Theresianum, 1899-1903): 1903-1906 թվականներին Ստամբուլի համալսարանում սովորել է իրավագիտություն և աստվածաբանություն։ Այնուհետև աշխատել է Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարարությունում, 1907 թվականին եղել է թուրքական պատվիրակության անդամ Սանկտ Պետերբուրգում։ Նա ճամփորդել է Եվրոպայում, Ալբանիայում և Արևելքի երկրներում։ Իսմայիլ Քեմալիի ազդեցության ներքո ակտիվ մասնակցություն է ունեցել Ալբանիայի անկախության շարժմանը։ 1912 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին մասնակցել է ալբանական պետության անկախությունը հռչակած Համաալբանական ազգային ժողովի աշխատանքներին, նշանակվել է ալբանական Սենատի փոխնախագահ, իսկ 1914 թվականին դարձել Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։ Ղեկավարել է ալբանական պատվիրակությունը Նոյվիդում Վլհելմ Վիդի գահակալության արարողության ժամանակ։ Իշխանի կառավարման ընթացքում ծառայել է Ալբանիայի ԱԳՆ-ում։ Բալկանյան պատերազմների ժամանակ (1912-1913)՝ Վլյորի պաշտպանությունը կազմակերպելիս, եղել է տարածքային գումարտակի հրամանատարը։ Մասնակցել է Խիմարայի շրջանում հունական զորքերի հետ բախումներին[4]։

Միջպատերազմական ժամանակահատվածում (1923-1926, 1937-1939) երկու անգամ ընտրվել է Ալբանիայի խորհրդարանի պատգամավոր։ 1927 թվականին եղել է Ալբանիայի արտակարգ և լիազոր դեսպանը Մեծ Բրիտանիայում։ 1929 թվականին ղեկավարել է Ալբանիայի դեսպանատունը Աթենքում։ Լինելով ռազմա-քաղաքական դաշինքի կողմնակից և հակադրվելով «դաշնակիցների համաձայնագրին» (Անտանտ)՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում 1914-1918 թվականներին կալանքի տակ է եղել Իտալիայում, բայց հետագայում դարձել է Իտալիայի և Ալբանիայի միջև սերտ հարաբերությունների հաստատման նախաձեռնողը։ Նա ողջունել է 1939 թվականի իտալական ագրեսիան Ալբանիայի դեմ։ Լինելով Պետական խորհրդի անդամ` սերտ հարաբերություններ է պահպանել իտալական ֆաշիստների հետ։ 1942 թվականին Ալբանիայի վարչապետ Մուստաֆա Մերլիկ-Կրույան (1941-1943) նրան նշանակել է Կոսովոյի հարցերով նախարար, որի արևմտյան կեսը միացած էր Ալբանիային։ 1944 թվականին եղել է արտաքին գործերի և արդարադատության նախարար գերմանա-ալբանական կառավարությունում։ Կոմունիստների իշխանության գալուց հետո արտագաղթել է երկրից նախ Իտալիա, այնուհետև՝ Ավստրիա։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է Վիեննայում։ Մինչև 2014 թվականի մարտի 30-ը թաղված է եղել Neustift am Walde-ում։ 2014 թվականի մարտի 30-ին նրա մասունքները թաղվել են Վլորայում։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1911 թվականին գերմաներեն լեզվով հրատարակեց Aus Berat und vom Tomor: Tagebuchblätte գիրքը, որը հետաքրքիր նյութեր էր պարունակում Ալբանիայի անկախության շարժման վերաբերյալ 20-րդ դարի սկզբին։ 1968 թվականին Մյունխենում հետմահու հրատարակվեց նրա «Օրագիրները»[5] (Lebenserinnerungen) 2 հատորով։ Նրա ձեռագրերում պահպանվել են միջնադարյան Ալբանիայի պատմության վերաբերյալ Beiträge zur Geschichte der Türkenherrschaft in Albanien: eine Historische Skizze մոնումենտալ աշխատությունները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.biolex.ios-regensburg.de/BioLexViewview.php?ID=1852
- ↑ «Kujtimet e Eqerem bej Vlorës, historia e vërtetë e flamurit që u ngrit më 28 Nëntor 1912»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-20-ին։ Վերցված է 2019-04-20
- ↑ Michael Schmidt-Neke (16 November 1987), Entstehung und Ausbau der Königsdiktatur in Albanien (1912-1939): Regierungsbildungen, Herrschaftsweise und Machteliten in einem jungen Balkanstaat, Oldenbourg Wissenschaftsverlag, p. 320, ISBN 978-3486543216, https://books.google.com/books?id=vpIFsca3lKYC&pg=PA320&dq=dhimiter+zografi&hl=en&sa=X&ei=0w_HUrepBuvIsASDmILIDw&ved=0CFAQ6AEwAw#v=onepage&q=ilo.%20spiro&f=false
- ↑ Skendi Stavro (1967)։ The Albanian national awakening։ Princeton: Princeton University Press։ էջեր 453–455.։ ISBN 9781400847761
- ↑ WorldCat Catalog entry
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kastriot Dervishi, Historia e shtetit shqiptar 1912—2005, Tirana 2006. ISBN 99943-799-3-3 (ալբ.)
- Robert Elsie: A Biographical Dictionary of Albanian History. I.B. Tauris: 2013, s. 465—466. ISBN 978-1-78076-431-3.(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Ալբանիայում ծնվածներ
- Մարտի 29 մահեր
- 1964 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ալբանացի պատմաբաններ
- Ալբանիայի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Ալբանացի թարգմանիչներ
- Ալբանացի դիվանագետներ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Օսմանյան կայսրության պետական ծառայողներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Գերմանալեզու գրողներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ