Էվա Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էվա Ոսկանյան
Ծնվել էհոկտեմբերի 28
Երևան
ԵրկիրՀայաստանՀայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի, կիթառահարուհի, երգչուհի
Գործիքներդաշնամուր, կիթառ

Էվա Պավելի Ոսկանյան (հոկտեմբերի 28, 1991, Երևան, Հայաստան), դաշնակահարուհի, կիթառահարուհի, երգչուհի, «E.V.A.» ռոք խմբի հիմնադիր, Երևանի պետական Խամաճիկների թատրոնի կոմպոզիտոր և դերասանուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվա Ոսկանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Երևանում[2]։ Նա արձակագիր և հոգեբան Էլդա Գրինի թոռն է։ Մայրը դաշնակահարուհի Մարինե Աբրահայանն է, իսկ ամուսինը՝ երգահան և երգիչ Լևոն Հախվերդյանը[3]։ 4 տարեկանից սկսել է երգել, իսկ 12 տարեկանից՝ ստեղծագործել։ 1998 թվականին ընդունվել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ 2007 թվականին կազմավորել է «E.V.A.» ռոք խումբը։ 2013 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնի և «Ուրարտու» համալսարանի իրավաբանական հոգեբանության բաժնի մագիստրատուրան։ Էվան 2009 թվականից Երևանի պետական Խամաճիկների թատրոնի կոմպոզիտորն է, իսկ 2014 թվականից նույն թատրոնում դարձել է նաև դերասանուհի։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվա Ոսկանյանը ձայնագրել է 15-ից ավելի երգեր, նկարահանել է 3 տեսահոլովակ և գրել ու կատարել է ֆիլմերի համար տարբեր ստեղծագործություններ։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

E.V.A. ռոք խումբի շապիկը, 2007 թվական

2007 թվականին Հայաստանում, Վրաստանում, Չեխիայում և Գերմանիայում մասնակցել է բազմաթին համերգների ու փառատոների։

2011 թվականին Գերմանիայում մասնակցել է Կոմիտասի անվան մրցույթ-փառատոնին և անժանացել է «Կոմիտասի լավագույն մեկնաբան» մրցանակին։

2013 թվականին եղել է մրցույթի միակ մասնակիցն, ով մասնակցել է միաժամանակ դաշնամուրի և վոկալի մրցութային բաժիններում։ Այս միցույթում Էվա Ոսկանյանը արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» և դաշնամուրային մրցույթի 3-րդ մրցանակին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ անգամ Էվա Ոսկանյանը առաջադրվել է ազգային մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում։ Նա «Van Music Awards» և «Phoenix» մրցանակաբաշխությունների մրցանակիր է։

2015 թվականին «Հուսո առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնին ընդգրկվել է լավագույն տասնյակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Անկախության սերունդ». Էվա Ոսկանյան, երաժիշտ»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2019-10-28 
  2. «AV Production - Էվա Ոսկանյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-10-28 
  3. «Էվա Ոսկանյանը պսակադրվել է Լևոն Հախվերդյանի հետ (տեսանյութ)»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2019-10-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]