Ուրարտու Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրարտու Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարան
Տեսակակադեմիական ինստիտուտ
<<Ուրարտու>> Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարան

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի <<Ուրարտու>> համալսարանը հիմնադրվել է 1991թվ.: Այն արձագանքն էր  1988թ. աղետալի երկրաշարժի, ինչպես նաև արցախյան շարժման ժամանակ տեղահանված հայերի խեղված ճակատագրերի։ Բնությունն իր ծանր անդառնալի հետևանքները դրոշմեց հասարակության ֆիզիկական, նյութական, առավել ևս հոգեկան կյանքի վրա։ Արդյունքում ունեցանք տնտեսական ծանր, քաոսային իրավիճակ։ Գիտության և կրթության հարցերը մղվել էին հետին պլան, կյանքն իր պահանջներով օգնեց մեր մտավորականներին՝ պարզվեց իրականում բացակայում է գործնական հոգեբանական աշխատանքի փորձը, որը և դարձավ <<Ուրարտու>> համալսարանի հիմնադրման գաղափարի շարժիչ ուժը։ Հանրապետության վաստակաշատ և անվանի հոգեբաները կարողացան շատ կարճ ժամանակում ստեղծել այնպիսի ուսումնական հաստատություն, որն իր մասնագիտական  ուղղվածությամբ և կադրերի պատրաստման բարձր մակարդակով համապատասխանում է միջազգային չափանիշներին։

Կրթական դաշտում գործում է քառորդ դար։ Շնորհիվ համախմբված մասնագետների հետևողական աշխատանքի <<Ուրարտուն>> կայացավ, կայացան այնտեղ կրթված հազարավոր ուսանողներ, ովքեր սովորեցին ուսումնասիրել մարդու հոգեկանը, նրա գործունեությունը, հոգեկան ակտիվությունը և դրա ձևավորման ու դրսևորման օրինաչափություններն ու մեխանիզմները։  Համալսարանի պրոֆեսորադասախոսկան կազմում ընդրգկված են ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, գիտությունների դոկտորներ, թեկնածու-դոցենտներ։

Համալսարանի կայացման գործում իրենց անուրանալի նպաստն են բերել անվանի պրոֆեսոր Հովսեփ Թութունջյանը (ում անունը պատվով կրում է բուհի գրադարանը), ակադեմիկոս Գևորգ Բրուտյանը, պրոֆեսորներ Հենրիկ Մախջանյանը, Գուրգեն Մխիթարյանը, Էլդա Գրինը, Կոնստանտին Դանիելյանը, Էդուարդ Արզումանի Հարությունյանը, Էդվարդ Շամիրի Հարությունյանը,  Էդուարդ Մարգարովը, Հրաչիկ Մուրադյանը, Վիլենա Գրիգորյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Աշոտ Հայրունի, գիտությունների թեկնածուներ Ալեքսան Բաղդասարյանը, Սպարտակ Գրիգորյանը,  Ալբերտ Նալչաջյանը, Սամվել Խուդոյանը, Մելս Մկրտումյանը, Ռուբեն Աղուզումցյանը, Գայանե Շահվերդյանը, Արա Ավետիսյանը,  փ. գ.թ.  Ա.Վարդանյանը, մ.գ.թ. դոցենտ, Մ. Ռաֆայելյանը, բ.գ.թ.  Գ. Պետրոսյանը, կ.գ.թ.  Գ. Շիրինյանը, պ.գ.թ., դոցենտ Ռ. Նահապետյանը, կ.գ.թ.  դոցենտ Լաուրա Աբրահամյանը։

Բուհն ունի մասնագիտական գրքերով հագեցած գրադարան։ <<Ուրարտու>> համալսարանը համագործակցում է բազմաթիվ միջազգային գիտական կենտրոնների և համալսարանների հետ։ Դրանք են Նյու-Յորքում գտնվող Ֆորդամի և Հովստրայի համալսարանները, Կալիֆորնիայի Լավեռն քաղաքի համալսարանը, Ամերիկյան հումանիտար համալսարանը, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիային կից հոգեբանների պրոֆեսիոնալ դպրոցը, Վրաստանի գիտությունների ակադեմիայի,  Դ. Ն. Ուզնաձեի անվան հոգեբանության ինստիտուտը, Ո. Դ. Իվանովայի պետական համալսարանը և այլն։ Բուհում Ֆուլբրայթի ծրագրով դասավանդել են ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի առաջատար դասախոսներ։

Հավատարմագրված է բուհի ոչ միայն բակալավրիատը, այլև մագիստրատուրան։ Համալսարանում իրականացվում է եռաստիճան ուսուցում բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ հետևյալ մասնագիտությունների գծով։

1.   ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Կլինիկական հոգեբանություն
  • Կառավարման հոգեբանություն և մենեջմենթ
  • Նախադպրոցական և դպրոցական հոգեբանություն
  • Դատահոգեբանական փորձաքննություն
  • Իրավաբանական հոգեբանություն
  • Մանկավարժություն և հոգեբանություն

2.   ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

  • Սոցիալական կառավարում
  • Հանրային կառավարում

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

Ուսման տևողությունը 4 տարի է

Շրջանավարտները ստանում են բակալավրիատի կրթական ծրագրով ուսում, պետական դիպլոմ և հոգեբանի և սոցիալական աշխատողի բակալավրի որակավորման աստիճան՝ըստ համապատասխան մասնագիտության։

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

  • Ուսման տևողությունը 2 տարի

<<Ուրարտու>> համալսարանը հանրապետության այն սակավաթիվ բուհերից է, որտեղ հավատարմագրված է ոչ միայն բակալավրիատը, այլև մագիստրատուրան։ Այստեղ կարող են ընդունվել ինչպես պետական, այնպես էլ պետական հավատարմագիր ունեցող մասնավոր բուհերի բակալավրիատի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները և դիպլոմավորված մասնագետները։ Մագիստրատուրա ավարտողները ստանում են մագիստրոսի որակավորման աստիճան և պետական դիպլոմ։

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ

  • Ուսման տևողությունը 3 տարի

Ասպիրանտուրան հնարավորություն է տալիս աշխատելու գիտական թեզի վրա և ստանալու հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Համալսարանն ունի թեկնածուական մինիմումի քննություն ընդունելու իրավունք <<Սոցիալական հոգեբանություն>> առարկայից և բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ-ի) կողմից ընդրգկված է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանելության առաջատար կազմակերպությունների ցանկում։

Նախապատրաստական բաժին

1993թվականից <<Ուրարտու>> համալսարանում գործում է նախապատրաստական բաժին, որը հաջողությամբ ավարտողներն արտոնյալ պայմաններով առանց ընդունելության քննության ընդունվում են բուհ։