Մարինե Աբրահամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարինե Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1951[1] (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Մոսկվայի կոնսերվատորիա (1975) |
Պարգևներ |
Մարինե Աբրահամի Աբրահամյան (նոյեմբերի 25, 1951[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ (2008)[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը, 1975 թվականին՝ Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։
Ստեղծագործական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է։ Կատարումներով հանդես է եկել «Համաշխարհային դաշնամուրային գրականության ընտրանի», «Նվիրումներ» համերգաշարերին, Էլդա Գրինի 85-ամյակին, Շառլ Ազնավուրի 90-ամյակին, Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված համերգային երեկոներին, իսպանական, ֆրանսիական, գերմանական և հայ դաշնամուրային երաժշտությանը նվիրված թեմատիկ համերգներին և Հայոց ցեղասպանությանը (1915) նվիրված համերգներին։ 2012 թվականին մասնակցել է Մոսկվայում և Մինսկում կայացած Յ. Ֆլիերի 100-ամյակին նվիրված փառատոնին[3]։
Մանկավարժական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1999 թվականից պրոֆեսոր է։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկել է 5 ձայնասկավառակ և մեկ տեսասկավառակ։ Նկարահանել է շուրջ 17 տեսահոլովակ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի վաստակավոր արտիստ (2008)
- Միջազգային մրցույթների դափնեկիր (1974, Չեխիա, 1979, Իսպանիա)։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբան Էլդա Գրինի դուստրն է, դերասանուհի Աննա Էլբակյանի քույրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|