Էսպո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Էսպո
Զինանշան
Espoo.vaakuna.svg

Kaakkoista Espoota 23 kesä 2009.jpg
Կոորդինատներ: 60°12′36″ հս․ լ. 24°39′36″ ավ. ե. / 60.21000° հս․. լ. 24.66000° ավ. ե. / 60.21000; 24.66000
ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Ներքին բաժանումPohjois-Espoo?, Vanha-Espoo?, Suur-Tapiola?, Suur-Matinkylä?, Suur-Leppävaara?, Suur-Kauklahti? և Suur-Espoonlahti?
Հիմնադրված է1458 թ.
Մակերես528 կմ²
ԲԾՄ27 մետր
Պաշտոնական լեզուֆիններեն[1] և շվեդերեն[1]
Բնակչություն269 802 մարդ (դեկտեմբերի 31, 2015)[2][3]
Ժամային գոտիUTC+2 և UTC+03:00
Փոստային ինդեքսներ02100–02980[4]
Պաշտոնական կայքespoo.fi և esbo.fi/sv-FI
##Էսպո (Ֆինլանդիա)
Red pog.png

Էսպո[5] (ֆին.՝ Espoo [ˈespoː], շվեդ.՝ Esbo [ˈɛsbo] Эсбю[5]), քաղաք Ֆինլանդիայում, երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը։ Տարածքը կազմում է 528,03 կմ², որից 312,29 կմ² ցամաք է, 17,94 կմ² ներքին ջրեր են, իսկ մնացած 197,80 կմ²՝ ծով։

Տեղակայված է երկրի հարավում՝ Բալկանի Ֆիննական ծոցի ափի վրա։ Լինելով Հելսինկիի քաղաք-արբայնակ՝ մտնում է Մեծ Հելսինկիի կազմի մեջ։

Էսպոն պաշտոնապես համարվում է երկլեզու քաղաք։ Բնակչության մեծ մասը (83,6%) խոսում է ֆիններեն, իսկ մյուսները (8,3%)՝ շվեդերեն։ Բնակչության 8%-ի համար ֆիններենը և շվեդերենը մայրենի լեզուներ չեն։

2012 թվականին Էսպոն եղել է Ֆինլանդիայի նվազագույն դոտացիոն մունիցիպալիտետը, որը իր գործունեությունը ծավալել է ներքին ինքնաֆինանսավորման հաշվին[6]։ Ըստ 2012 թվականի մունիցիպալիտետական ընտրությունների արդյունքների, կանանց բաժինը քաղաքային սովետում ամենաշատը եղել է Ֆինլանդիայում (ավելի քան 53 %)[7]։ Քաղաքային սովետի ներկայացուցիչը 2013 թվականից մինչև 2015 թվականների ընթացքում եղել է Թիմո Սոյնին` Իսկական ֆիններ կուսակցության առաջնորդը։

Քաղաքի օրը նշվում է օգոստոսի 27-ին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Բնակչություն
1901 5 888
1910 7 891
1920 8 817
1930 11 370
1940 13 378
1950 22 874
1960 53 042
1970 92 655
Տարեթիվ Բնակչություն
1980 133 835
1985 153 019
1990 169 833
1995 186 507
2000 209 667
2005 227 472
2006 231 704
2007 236 301
2017 258 683

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է Հոնկա ֆուտբոլային ակումբը, որը մասնակցում է Ֆինլանդիայի Վեյկաուսլիգա բարձրագույն մրցարշավի չեմպիոնատին, ինչպես նաև՝ հոկեյի էսպո Բլյուզ ակումբը, որը մասնակցում է ֆիննական ՍՄ մրցարշավին։

1990 թվականի մարտի 8-14-ը Բարոնա մրցասպարեզի սառցադաշտում տեղի ունեցավ հոկեյի կանանց առաջնությունը, այդ թվում նաև վերջնախաղը և 3-րդ հորիզոնականի համար պայքարը, որտեղ Ֆինլանդիայի կանանց թիմը հաղթեց Շվեդիայի թիմին 8:2 հաշվով և դարձավ կանանց թիմերի աշխարհի չեմպիոնատի հնգակի բրոնզե մեդալակիր։

Քաղաքակրթություն և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականից քաղաքում գործում է երիտասարդական թատրոն (շվեդ.՝ Unga Teatern), որը Ֆինլանդիայի ամենահին մանկական և պատանեկական թատրոնն է[8]։

Էսպոն հայտնի մեղեդային դեթ մետալ Children of Bodom խմբի և նրա անդամների մեծ մասի ծննդավայրն է։ Էսպոյում է գտնվում Բոդոմ լիճը, որտեղ կատարած սպանությունը դարձել է խմբի անվան հիմքը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մորմոնների տաճար
  • Fortum ընկերության ղեկավար կայան
  • Աալտո համալսարան
  • «Serena» ակվապարկ
  • Microsoft Mobile ընկերության ղեկավար կայան
  • Remedy Entertainment տեսախաղերը ստեղծողների ղեկավար կայան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարևան քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
  2. Population structure — ISSN 1797-5379; 1797-5387; 1797-5395
  3. Kaupunkien ja kuntien lukumäärät ja väestötiedotSuomen Kuntaliitto.
  4. http://www.geopostcodes.com/Espoo
  5. 5,0 5,1 Топокарты Генштаба, издание 1991 г.
  6. Больше 100 муниципалитетов живут за счет госдотаций // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 августа 2012.(Ստուգված է 9 Օգոստոսի 2012)
  7. Горсовет города Эспоо оказался «самым женским», самый «мужской» совет - в Утсйоки // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 29 октября 2012.(Ստուգված է 29 Հոկտեմբերի 2012)
  8. «Unga teatern — teatteria lapsille ja nuorille» (ֆիններեն)։ Unga Teatern։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-27-ին։ Վերցված է 2018-01-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]