Էուգենիուշ Սլուշկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էուգենիուշ Սլուշկևիչ
Eugeniusz Słuszkiewicz.JPG
Ծնվել էնոյեմբերի 6, 1901(1901-11-06)[1][2]
Jarosław, Powiat jarosławski, Subcarpathian Voivodeship, Լեհաստան
Մահացել էօգոստոսի 28, 1981(1981-08-28)[1][2] (79 տարեկան)
Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն կամ Թորուն
ԳերեզմանCemetery of St. George in Toruń
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
Մասնագիտությունլեզվաբան, թարգմանիչ, արևելագետ, հնդկագետ, թուրքագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Տորունի Նիկոլայ Կոպերնիկոսի անվան համալսարան, Վարշավայի համալսարան և Լվովի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն[3], արևելագիտություն[3], հնդկագիտություն[3], թյուրքագիտություն[3], Armenian philology?[3] և translating activity?[3]
Ալմա մատերԼվովի համալսարան
Տիրապետում է լեզուներինլեհերեն[1][3] և սանսկրիտ[3]
Եղել է գիտական ղեկավարTatiana Rutkowska?
Commons-logo.svg Eugeniusz Słuszkiewicz Վիքիպահեստում

Էուգենիուշ Սլուշկևիչ (նոյեմբերի 6, 1901(1901-11-06)[1][2], Jarosław, Powiat jarosławski, Subcarpathian Voivodeship, Լեհաստան - օգոստոսի 28, 1981(1981-08-28)[1][2], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն և Թորուն), լեհ լեզվաբան, հնդկագետ, հայագետ։ Տորունի համալսարանի պրոֆեսոր (1945), Վարշավայի համալսարանի հնդկական բանասիրության ամբիոնի վարիչ (1953 թվականից)։ Զբաղվել է հնդկական լեզվաբանության, բանասիրության և Հնդկաստանի պատմության հարցերով («Դիտողություններ «Ռամայանայի» խմբագրությունների պատմության ուսումնասիրման մասին», 1938, «Պետությունը և հասարակությունը հին Հնդկաստանում», 1949, «Բուդդան և իր ուսմունքը», 1965

Գրել է նաև Լեհաստանի հայկական գաղթավայրերի պատմության, հայոց լեզվի, գրականության ու մշակույթի մասին թուրքերեն փոխառյալ բառեր հայերենում» («Ռոչնիկ Օրիենտալիստչնի», հ․ 14, 1939, հ․ 15, 1949), «Հայկական առածներ» («Պրոբլեմի», №5, 1960), «17-րդ դարի հայկական երեք փաստաթուղթ» (նույն տեղում, հ․ 27-28, 1964-1965), «Լեզվի հայոց համայնքի ավագների երդումը ըստ Սիգիզմունդ Ա-ի 1519 թվականին հաստասաւծ հին հայկական իրավական օրենսգրքի» (նույն տեղում, հ․ 30, 1966)]։

Կազմել է Լեհաստանի հայկական ձեռագրերի ցուցակը (1958)։ Լեհ հանրագիտական գրականության մեջ հանդես է եկել Մեսրոպ Մաշտոցի], Մովսես Խորենացուն, Ներսես Շնորհալուն, Սայաթ-Նովային, Խաչատուր Աբովյանին, Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին և այլոց նվիրված հոդվածներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internetowy Polski Słownik Biograficzny (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Czech National Authority Database
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 433 CC BY-SA icon 80x15.png