Էնյա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Էնյա (այլ կիրառումներ)
Էնյա
Ի ծնե անուն իռլ.՝ Eithne Pádraigín Ní Bhraonáin
Ծնվել է մայիսի 17, 1961(1961-05-17) (57 տարեկան)
Gweedore, County Donegal
Երկիր Flag of Ireland.svg Իռլանդիա
Ժանրեր էլեկտրոնային երաժշտություն
Մասնագիտություն երգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր, կոմպոզիտոր, դաշնակահարուհի և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Երգչաձայն մեցցո-սոպրանո
Գործիքներ դաշնամուր և վոկալ
Լեյբլ Warner Music
Կայք enya.com

Էնյա (իռլ.՝ Enya, ամբողջական անունը՝ Էնյա Պատրիշա Նի Բրենան, իռլ.՝ Eithne Pádraigín Ní Bhraonáin, մայիսի 17, 1961(1961-05-17), Gweedore, County Donegal), իռլանդացի երգչուհի, ֆիլմերի երաժշտության հեղինակ։ Ապրում է Մանդեռլիի պալատում, Դուբլինում, Իռլանդիայում: Երգչուհու փոքր քույրը Մոյա Բրենանն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունը և պատանեկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնյան ծնվել է 1961 թվականի մայիսի 17-ին, Իռլանդիայում, Դոր-Բարտլի փոքր գյուղում, Գուիդորում։ Նա եղել է ընտանիքի միջնեկ երեխան, ունի չորս եղբայր և չորս քույր։ Նրա հայրը՝ Լեոն, եղել է տեղական պանդոկի տնօրենը, իսկ մայրը երաժշտություն է դասավանդել տեղի դպրոցում։ Երեխաներին ոգևորում էին, որպեսզի զբաղվեն երաժշտությամբ։ Էնյան սկսեց դաշնամուր պարապել և սովորել դասական երաժշտություն:

Aquote1.png Այդ ամենը տեղի էր ունենում իռլանդական ոչ մեծ Դոր-Բարտլի քաղաքու, որտեղ շատերը խոսում էին իրենց հարազատ կելտական լեզվով: Եվ ես լսեցի երաժշտություն, ավանդական կելտական երաժշտություն: Իմ ծնողները երաժիշտներ են եղել: Հայրս, երբ 14 տարեկան էր, սկսել էր զբաղվել եկեղեցական երաժշտությամբ, իսկ հետո ինքն է սկսել կելտական բալլադներ գրել: Մայրս եղել է իմ դպրոցի երաժշտության ուսուցչուհին, և ես մեծացել եմ այնպիսի միջավայրում, որտեղ միշտ հրաշալի երաժշտություն է հնչել:
- Էնյա
Aquote2.png


Այդ միջավայրում ծնվել է Բրենանների ընտանիքի խումբը, որը կատարում էր իռլանդական ավանդական երաժշտություն։ Այն ստեղծել են Էնյայի քեռիները և մեծ եղբայրները։ Սկզբում խումբը կոչվում էր «An Clann As Dobhar», բայց ավելի ուշ այն փոխվեց «Clannad»-ի։ Միայն դպրոց ավարտելուց հետո Էնյան 1980 թվականին միացավ խմբին և ձայանգրեց երկու ալբոմ՝ «Crann Ull» և «Fuaim»: Բացի վոկալից, նա նվագում էր ստեղնաշարային գործիքների վրա։

Սոլո կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան միջավայրում Էնյայի կարիերան երկար չտևեց։ 1982 թվականին խմբին լքեց ղեկավարը և պրոդյուսերը՝ Նիկի Ռայանը։ Էնյան դրանից հուսալքվեց և չգնահատված լինելով՝ մեկնեց Դուբլին, որ սկսի սոլո կարիերան։ Նիկի Ռայանը դարձավ նրա պրոդյուսերը:

Այդ համագործակցության առաջին պտուղները երևացին այն ժամանակ, երբ կինոպրոդյուսեր Դեյվիդ Փաթնեմը լսեց Էնյայի ձայագրությունները։ Նա խնդրեց Էնյային «The Frog Prince» (1984) ֆիլմի հարա երաժշտություն գրել։ Էնյան բաց չթողեց այդ հնարավորությունը՝ նոր երաժշտական տեխնիկաներով։ Ձայնային ռեժիսորը դարձավ Նիկի Ռայանը։

Ավելի ուշ նա օգնեց Էնյային նոր պատվեր ստանալ։ 1986 թվականին BBC-ն նրան հրավիրեց աշխատելու փաստագրային սերիալների երաժշտության վրա՝ պատմելով կելտերի պատմության և մշակույթի մասին։ Երաժշտությունը դուր եկավ հեռուստադիտողներին, և այդ պատճառով BBC-ն որոշեց ստեղծել այդ ստեղծագործությունների առանձին ալբոմը։ Ալբոմը կոչվում էր «Enya»:

Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականիին Էնյան պայամնագիր ստորագրեց Warner Music UK-ի տնօրեն Ռոբ Դիկինսի հետ։ Նրա օգնության շնորհիվ 1988 թվականիին թողարկեց «Watermark» ալբոմը, որը արժանացավ Էնյայի երկրպագուների հավանությանը։ Ավելի ուշ թողարկվեց «Orinoco Flow» սինգլը, որը դարձավ բրիտանական հիթ։ Էնյայի անունը մի շարք երկրների վարկանշային աղյուսակներում առաջին տեղում էր գտնվում։ «Watermark» ալբոմը հայտնվեց պլատինե կարգավիճակում աշխարհի 14 երկրներում, մինչ այսօր վաճառվել է 10 միլիոն պատճեն։ Ալբոմի գովազդից հետո Էնյան վերադարձավ տուն և սկսեց իր աշխատանքային գործունեությունը։ Այդ ժամանակ նրան օգնեցին իր ամուսնինները՝ Նիկին (պրոդյուսեր) և Ռոման (բառերի հեղինակ)։

Նոր սկավառակը՝ «Shepherd Moons» թողարկվեց 20 ամիս անց, 1991 թվականիին։ Էնյան երկարատև ընդմիջումը բացատրեց այսպես․

Aquote1.png Ես ժամերով մտածում էի, ես չէի կարող թողնել ամեն ինչ, իսկ հետո վերադառնալ և շարունակել զբաղվել երաժշտությամբ: Ես ունեի խստություն, որը չէի կարողանում դուրս հանել իմ միջից: Ինձ համար դժվար էր աշխատել, ես դա լավ գիտեմ:
- Էնյա
Aquote2.png


Ի տարբերություն այն երաժիշտների, որոնք կարող են իրենց թույլ տալ ձայնագրել մի շարք երգեր և ընտրել դրանցից լավագույնները, այս ալբոմի համար գրվել էր միայն 12 ստեղծագործություն, հենց այնքան՝ որքան ալբոմում է։ Քննադատները այդ ալբոմը համարել են նախորդ՝ «Watermark» ալբոմի երկրորդ մասը։ «Shepherd Moons» զբաղեցրել է առաջին հորիզոնականը բրիտանական աղյուսակներում, իսկ Billboard-ում մնացել է 199 շաբաթ (գրեթե 4 տարի)։

«Shepherd Moons»-ի թողարկումից հետո չորս տարի ընդմիջում եղավ, որի ժամանակ 1992 թվականիին ստեղծվեց կելտերի ֆիլմի սաունդթրեքը, որը կոչվում էր հենց «The Celts»:

1995 թվականիին Էնյան թողարկեց «The Memory of Trees» ալբոմը։

Էնյան ստացել է 4 Գրեմմի մրցանակ «Լավագույն New Age ալբոմ» անվանակարգում «Shepherd Moons»-ի համար։ Իսկ «The Memory of Trees»-ի համար ստացել է 1997 թվականիին։

Բոլոր այդ տարիներին Էնյան չի դադարեցնրել իր գործունեությունը կիոնյում․ նրա գրած երաժշտությունները կատարվել են ֆիլմերում՝ «Green Card» (1990), «L.A. Story» (1991), «Far And Away» (1992), «Sleepwalkers» (1992), «Toys» (1992), «Age Of Innocence» (1993), «Cry The Beloved Country» (19951995 թվականիին վերջապես լույս տեսավ «The Frog Prince» սաունդթրեքը։

1997 թվականին թողարկվեց Էնյայի լավագույն ստեղծագործությունների հավաքածուն՝ «Paint the Sky with Stars», իսկ 2000 թվականին՝ «A Day Without Rain»:

2001 թվականիին Էնյան իր մասնակցությունը ունեցավ «Մատանիների տիրակալը: Մատանու եղբայրություն» ֆիլմի սաունդթրեքի ստեղծմանը։ Նա կատարել է «May It Be» և «Aniron» երգերը, որոնք գրվել էին կինոկոմպոզիտոր Հովարդ Շորի կողմից։ «May It Be»-ի համար 2002 թվականիին Էնյան ստացավ «Ոսկե գլոբուս» և անվանակարգվեց «Օսկար»-ում՝ «Լավագույն օրիգինալ երգ»: Այդ նույն տարում նա հաղթեց World Music Award-ի երեք անվանակարգերում՝ «Ամենաշատ վաճառք ունեցող երգչուհի», «New Age ժանրում ամենաշատը վաճառված երգերի կատարող», «Ամենաշատ վաճառք ունեցող իռլանդացի արտիստ», ինչպես նաև հաղթեց հաղթեց «Լավագույն փոփ ռոք սինգլ» մրցանակ «Only Time»-ի համար Echo Awards-ում։

2005 թվականիի նոյեմբերին Էնյան նորից հիացրեց իր երկրպագուներին նոր «Amarantine» ալբոմով։

2007 թվականիի հուլիսին նա վաստակել է պատվավոր դոկտորի կոչում Օլստերի համալսարանում[1]:

2008 թվականիի նոյեմբերի 10-ին հրապարակվեց Էնյայի նոր ստուդիական ալբոմը՝ «And Winter Came» և դրա հետ միաժամանակ «Trains and Winter Rains» սինգլը։ Ալբոմում ներառված էին «And Winter Came», «One Toy Soldier», «White Is in the Winter Night» և այլ սուրբ ծննդյան հիթեր Celtic և New Age ժանրերում։ Էնյան խոստովանեց, որ սկզբում այս ալբոմը պետք է ներառեր նախկինում գրված սուրբ ծննդյան երգեր, սակայն ձայնագրեց նոր ալբոմ[2]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carribean blue (1991)
  • Shepherd Moons & Moonshadows (1995)
  • Watermark & Shepherd Moons (1996)
  • The Enya Collection (1996)
  • A Box Of Dreams (1997)
  • Paint the Sky with Stars (1997)
  • Enya (1998)
  • Only Time - The Collection (2002)
  • Best Of (2005)
  • The Very Best of Enya (2009)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I Want Tomorrow (1987)
  • Orinoco Flow (1988)
  • Eclipse (1988)
  • Evening Falls… (1988)
  • Storms in Africa (1989)
  • 6 Tracks (1989)
  • Oíche Chiún (Silent Night) (1989)
  • 3 Tracks EP (1990)
  • Exile (1991)
  • How Can I Keep From Singing? (1991)
  • Book of Days (1992)
  • The Celts (1992)
  • Marble Halls (1994)
  • The Christmas EP (1994)
  • Anywhere Is (1995)
  • On My Way Home (1996)
  • Only If… (1997)
  • Orinoco Flow (1998)
  • Only Time (2000)
  • Wild Child (2001)
  • Only Time (Remix) (2001)
  • May it be (2002)
  • Amarantine (2005)
  • It’s In the Rain (2006)
  • Sounds of the Season (2006)
  • It’s in the Rain / Adeste Fideles (2006)
  • Christmas Secrets EP (2006)
  • Trains and Winter Rains (2008)

Տեսահոլովակների հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Moonshadows (1991)
  • The Video Collection (2001)
  • The Very Best of Enya (2009)
  • Solas (1999) - իռլանդացի կոմպոզիտոր Ռոնան Հարդիմանի ալբոմը

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Interview Picture Disc (1990)
  • In Conversation (1997)

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Biographies
  • Sheet Music
  • Music Books
  • Piano Rolls and Disklavier Discs

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]