Jump to content

Էլիսոն Փորթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիսոն Փորթեր
Ծննդյան թիվ՝հունիսի 20, 1981(1981-06-20)[1] (43 տարեկան)
Ծննդավայր՝Վուսթեր, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝երգչուհի, երաժիշտ, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երգերի հեղինակ և կինոդերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0692018

Էլիսոն Փորթեր (անգլ.՝ Alisan Porter, հունիսի 20, 1981(1981-06-20)[1], Վուսթեր, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, որը նախ և առաջ հայտնի է «Գանգրահեր Սյուն» ֆիլմում Սյուի դերով։ 2016 թվականին դարձել է «Ձայնը» նախագծի ամերիկյան տարբերակի 10-րդ եթերաշրջանի հաղթողը՝ հանդես գալով Քրիստինա Ագիլերայի թիմում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսոն Փորթերը ծնվել է 1981 թվականի հունիսի 20-ին, Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում՝ հրեական ընտանիքում։ 3 տարեկան հասակում Նյու Յորքում նկարահանվել է գովազդում։ Շուտով նրան հրավիրել են «Star Search» շոու։ 5 տարեկանում դարձել է այդ հաղորդման ամենակրտսեր «Լավագույն պատանի վոկալիստը»։

Դերասանուհին տեղափոխվել է Հոլիվուդ և 1987 թվականին նկարահանվել «Ես կնվաճեմ Մանհեթենը» մինի սերիալում, որտեղ խաղացել է փոքրիկ Մաքսիի դերը։ 1989 թվականին նկարահանվել է «Ծնողներ» ֆիլմում՝ խաղալով Թեյլորի դերը։ 1991 թվականին «Գանգրահեր Սյու» ֆիլմում խաղացել է Սյուի դերը։ 1994 թվականին դադարեցրել է դերասանական գործունեությունը և ծնողների հետ տեղափոխվել Միացյալ Նահանգների Կոնեկտիկուտ նահանգի Ուեսթփորթ քաղաքը։ Այնտեղ նա խաղացել է դպրոցի թատրոնում և որոշել, որ ցանկանում է խաղալ ոչ թե ֆիլմերում, այլ բեմում։

18 տարեկանում Էլիսոնը տեղափոխվել է Նյու Յորք և երեք ամիս անց նրան ներգրավել են «Footloose» ներկայացման մեջ, որտեղ դերասանուհին կերտել է Ուռլինի կերպարը։ Որոշ ժամանակ անց Փորթերը տեղափոխվել է Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքը։

2003 թվականին կազմավորվել է «Raz» երաժշտական խումբը, որտեղ Էլիսոն Փորթերը հանդես է եկել որպես վոկալիստ և երգերի հիմնական հեղինակ։ «Raz» խումբը լուծարվել է 2004 թվականին։ 2005 թվականի մարտին Փորթերը հայտարարել է «Alisan Porter Project» անվամբ նոր խմբի ստեղծման մասին։ 2006 թվականին Էլիսոնը հանդես է եկել Նյու Յորքի «Gerald Schoenfeld Theatre» թատրոնի «A Chorus Line» ներկայացման մեջ՝ խաղալով Բեբե Բենսոնհեյմերի դերը։

2008 թվականի դեկտեմբերից Փորթերը ամերիկյան «Movmnt» ամսագրի համագործակցող տեսաբանն է[2]։

2016 թվականի մայիսի 23-ին դարձել է «Ձայնը» շոուի ամերիկյան տարբերակի 10-րդ եթերաշրջանի հաղթողը՝ եզրափակչում կատարելով «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլից «Somewhere» երգը և այսպիսով դառնալով առաջին եթերաշրջանից մասնակիցների մարզիչ Քրիստինա Ագիլերայի թիմից առաջին հաղթողը[3]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2018 թվականներին Էլիսոնն ամուսնացած է եղել մրգերի արտահանող և «օճառային օպերաների» (տնային տնտեսուհիների համար նախատեսված սերիալներ) նախկին դերասան Բրայան Օթենրիթի հետ։ Ունեցել են երկու երեխա՝ որդին՝ Մեյսոն Բլեյզ Օթենրիթը (ծնված 2012 թվականի հուլիսի 7-ին)[4], և դուստրը՝ Արիա Սեյջ Օթենրիթը (ծնված 2014 թվականի մայիսի 8-ին)[5]։

2014 թվականի սեպտեմբերին Էլիսոնն իր բլոգում խոստովանել է, որ երկար ժամանակ կախվածություն է ունեցել ալկոհոլից և թմրադեղերից, բայց 2007 թվականի հոկտեմբերի 28-ից պահպանում է ժուժկալություն, մինչև 2011 թվականն այցելել է «անանուն հարբեցողների» ակումբ[6]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1987 ս Pee-wee's Playhouse Լիլ Փանկին
1987 ս «Ես կնվաճեմ Մանհեթենը» I'll Take Manhattan Փոքրիկ Մաքսի
1987 ս «Ընտանեկան կապեր» Family Ties Երեխա
1988 ֆ Homesick Մեգի
1989 ֆ «Ծնողներ» Parenthood Թեյլոր
1989 ս Chicken Soup Մոլի Փիրս
1990 ֆ «Ստելլա» Stella Ջենի (8 տարեկանում)
1990 ֆ «Ես սիրում եմ քեզ մինչև մահ» I Love You To Death Կառլա Բոկա
1990 ս Perfect Strangers Թես Հոլանդ
1990 հֆ When You Remember Me Քեփլի
1991 ս «Ոսկե աղջիկները» The Golden Girls Մելիսա
1991 ֆ «Խուճուճիկ Սյուն» Curly Sue Սյու
2001 ս «Հագուստը հանած» Undressed Բելինդա
2003 ֆ Shrink Rap Բրենդի
2006 ֆ «Տասը հրամանները. Երաժիշտը» The Ten Commandments: The Musical Միրիամ
2008 ֆ «Ծանոթացեք՝ Դեյվ» Meet Dave Կորդեբալետի պարուհի
2011 մս Teen Titans Starfire

Սկավառակգրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993՝ «Երիտասարդ դերասան» մրցանակ` «Ֆիլմում գլխավոր դերի լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ «Գանգրահեր Սյու» ֆիլմի համար։

Առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1992՝ «Երիտասարդ դերասան» մրցանակ` «Սերիալում երկրորդական դերի լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ «Ոսկե աղջիկներ» սերիալի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «The Truth about Alisan Porter.» Արխիվացված 2009-04-12 Wayback Machine. Журнал «Movmnt».
  3. Lorena Blas (2016 թ․ մայիսի 25). «'The Voice' Season 10 winner is Alisan Porter» (իտալերեն). USA Today. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Alisan Porter Welcomes Son Mason Blaise». People. 2012 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  5. SHE’S HERE!!(չաշխատող հղում)
  6. Lara Gusatto (2014 թ․ սեպտեմբերի 12). «Alisan Porter, alias Trucioli di La tenera canaglia: 'Sono una alcolizzata'» (իտալերեն). TVZap. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. CDbaby.com.Alisan Porter Album

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսոն Փորթեր» հոդվածին։