Էլինոր Մարգրետ Բրբիջ
Էլինոր Մարգրետ Բրբիջ (ծնված՝ Փիչի (անգլ.՝ Eleanor Margaret Burbidge, օգոստոսի 12, 1919[1], Davenport, Stockport, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - ապրիլի 5, 2020[2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), անգլո-ամերիկյան աստղագետ[23]։
Լոնդոնի թագավորական ընկերության (1964)[24] և ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1978), արժանացել է ԱՄՆ Ազգային գիտական շքանշանի (1983)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջը (1939) և 1943 թվականին այնտեղ էլ ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1943-1951 թվականներին եղել է Լոնդոնի համալսարանի աստղադիտարանի տնօրեն։ 1951—1953 և 1957—1959 թվականներին աշխատել է Յորքյան աստղադիտարանում, 1955—1957 թվականներին՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում , 1959—1962 թվականներին՝ Չիկագոյի համալսարանում ։ 1962 թվականից աշխատել է Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանում(1964-ից՝ պրոֆեսոր, 1979-ից՝ Աստղաֆիզիկայի և տիեզերական գիտությունների կենտրոնի տնօրեն)։ 1972—1973 թվականներին եղել է Գրինվիչի աստղադիտարանի տնօրեն։
1976—1978 թվականներին եղել է Ամերիկյան աստղագիտական ընկերության (առաջին կինն այդ պաշտոնում), իսկ 1982 թվականին՝ Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի նախագահ։ Արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիայի և ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (1978) անդամ։
1948 թվականին ամուսնացել է աստղաքետ Ջեֆրի Բյորբեջի հետ, այդ միությունից ծնվել է դուստրը՝ Սարան (ծնվ. 1956 թվականին)։ Հետագայում աշխատել է ամուսնու հետ։ 1977 թվականից ԱՄՆ քաղաքացի է։
Բյորբեջ ամուսինների հիմնական գիտական աշխատանքները վերաբերվում են միջուկային Աստղաֆիզիկային, ներքին կառուցվածքի և Աստղերի էվոլյուցիայի, Գալակտիկաների ֆիզիկայի և Քվազարրի տեսություններին։ Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլերի և Ֆրեդ Հոյլի հետ 1955—1957 թվականներին կատարել են աստղերի ընդերքում միջուկային ռեակցիաների ժամանակ ծանր էլեմենտների գոյացման հիմնադիր հետազոտություններ[25]։ Գալակտիկաներին նվիրված աշխատանքների մեծ ցիկլում ուսումնասիրել են դրանց քիմիական և աստղային կազմը, պտույտը, առաջին անգամ որոշել են շատ Գալակտիկաների զանգվածները, հետազոտել են ոչ սովորական գալակտիկաներ, որորնցում տեղի են ունենում պայթյունային երևույթներ։ 1960-ական թվականներին առաջիններից մեկը սկսեցին քվազարների ուսումնասիրությունները, ստացել են շատ քվազարների սպեկտրեր և չափել են դրանցում Սպեկտրալ գծերի Կարմիր շեղումը։ Մի շարք աշխատանքներ վերաբերվում են Ռադիոգալակտիկարի, քվազարների, Պուլսարներրի ճառագայթման տեսությանը։ Է. Մ. Բյորբեջը հանդիսացել է տիեզերական Աստղադիտակի ստեղծման նախաձեռնողներից մեկը, ղեկավարել է աստղագիտությունում հետազոտությունների համալսարանների Ասոցիացիային կից տիեզերական աստղադիտակի Կոմիտեն։
Պարգևներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1959 — Հելենա Ուորների մրցանակ՝ Ամերիկյան ասղագիտական ընկերությունից (ամուսնու Ջէֆրի Բյորբեջի հետ)
- 1977 — Կարլ Յանսկու դասախոսություն
- 1982 — Քեթրին Բրյուսի շքանշան՝ Խաղաղօվկիանոսյան ասղագիտական ընկերությունից (առաջին պարգևատրված կինը)
- 1983 — ԱՄՆ Ազգային գիտական շքանշան
- 1984 — Հենրի Նորրիս Րասսելի մրցանակ
- 1988 — Ալբերտ Այնշտայնի մրցանակ
- 2005 — Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե շքանշան (ամուսնու հետ)
Նրա պատվին անվանակոչվել է № 5490 աստղակերպը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FemBio database (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.nytimes.com/2020/04/06/science/space/e-margaret-burbidge-dead.html
- ↑ http://www.gettyimages.com/detail/news-photo/professor-e-margaret-burbidge-smiles-with-her-15-year-old-news-photo/3303003
- ↑ http://www.sciencephoto.com/media/223629/view
- ↑ http://www.nndb.com/people/692/000168188/
- ↑ https://www.britannica.com/women/article-9018118
- ↑ http://www.sciencedirect.com/science/article/pii/016890029090235X
- ↑ http://www.sciencedirect.com/science/article/pii/0375947469902693
- ↑ https://profiles.ucsd.edu/margaret.burbidge
- ↑ Burbidge E. M. Watcher of the skies // Annu. Rev. Astron. Astrophys. / S. Faber, E. v. Dishoeck, R. Kennicutt, L. Goldberg, G. Burbidge, R. Blandford — Annual Reviews, 1994. — Vol. 32. — P. 14. — ISSN 0066-4146; 1545-4282 — doi:10.1146/ANNUREV.AA.32.090194.000245
- ↑ Burbidge E. M. Watcher of the skies // Annu. Rev. Astron. Astrophys. / S. Faber, E. v. Dishoeck, R. Kennicutt, L. Goldberg, G. Burbidge, R. Blandford — Annual Reviews, 1994. — Vol. 32. — P. 17. — ISSN 0066-4146; 1545-4282 — doi:10.1146/ANNUREV.AA.32.090194.000245
- ↑ http://www.nasonline.org/member-directory/members/57234.html
- ↑ https://www.amacad.org/person/eleanor-margaret-burbidge
- ↑ 14,0 14,1 Notable Names Database — 2002.
- ↑ Burbidge E. M. Watcher of the skies // Annu. Rev. Astron. Astrophys. / S. Faber, E. v. Dishoeck, R. Kennicutt, L. Goldberg, G. Burbidge, R. Blandford — Annual Reviews, 1994. — Vol. 32. — P. 9. — ISSN 0066-4146; 1545-4282 — doi:10.1146/ANNUREV.AA.32.090194.000245
- ↑ Burbidge E. M. Watcher of the skies // Annu. Rev. Astron. Astrophys. / S. Faber, E. v. Dishoeck, R. Kennicutt, L. Goldberg, G. Burbidge, R. Blandford — Annual Reviews, 1994. — Vol. 32. — P. 11. — ISSN 0066-4146; 1545-4282 — doi:10.1146/ANNUREV.AA.32.090194.000245
- ↑ Burbidge E. M. Watcher of the skies // Annu. Rev. Astron. Astrophys. / S. Faber, E. v. Dishoeck, R. Kennicutt, L. Goldberg, G. Burbidge, R. Blandford — Annual Reviews, 1994. — Vol. 32. — P. 13. — ISSN 0066-4146; 1545-4282 — doi:10.1146/ANNUREV.AA.32.090194.000245
- ↑ https://aas.org/grants-and-prizes/helen-b-warner-prize-astronomy
- ↑ https://aas.org/grants-and-prizes/henry-norris-russell-lectureship
- ↑ https://www.nsf.gov/od/nms/recip_details.jsp?recip_id=62
- ↑ http://www.phys-astro.sonoma.edu/brucemedalists/burbidgem/
- ↑ Burbidge E. M. Watcher of the skies // Annu. Rev. Astron. Astrophys. / S. Faber, E. v. Dishoeck, R. Kennicutt, L. Goldberg, G. Burbidge, R. Blandford — Annual Reviews, 1994. — Vol. 32. — P. 8. — ISSN 0066-4146; 1545-4282 — doi:10.1146/ANNUREV.AA.32.090194.000245
- ↑ Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г. Астрономы. Биографический справочник. — Киев: Наукова думка, 1986. — С. 29.
- ↑ From the Archives: 1964: Margaret Burbidge elected a Fellow of the Royal Society of London(անգլ.)
- ↑ B2FH paper: Burbidge, E. Margaret; Burbidge, G. R.; Fowler, William A.; Hoyle, F. (1957). «Synthesis of the Elements in Stars». Reviews of Modern Physics. 29 (4): 547—650. Bibcode:1957RvMP…29..547B. doi:10.1103/RevModPhys.29.547 Freely accessible.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г. Астрономы. Биографический справочник. — Киев: Наукова думка, 1986.
- Boksenberg A. Eleanor Margaret Burbidge (1919–2020)(անգլ.) // Science. — 2020. — Vol. 368. — P. 947. —
- Trimble V. E. Margaret Burbidge (1919–2020)(անգլ.) // Nature. — 2020. — Vol. 580. — P. 586. —
|
- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Ապրիլի 5 մահեր
- 2020 մահեր
- Սան Ֆրանցիսկո քաղաքում մահացածներ
- Լոնդոնի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի աստղագետներ
- Կին աստղագետներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ գիտության ազգային շքանշանով պարգևատրվածներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Լոնդոնի Համալսարանական քոլեջի շրջանավարտներ
- «Նախազգուշացում մարդկությանը» ստորագրածները
- Քեթրին Բրյուսի շքանշանով պարգևատրվածներ
- Ալբերտ Այնշտայնի մրցանակի դափնեկիրներ
- Երկարակյացներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ