Էլեկտրիկ Երևան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բողոքի ակցիաներ Երևանում (այլ կիրառումներ)
Էլեկտրիկ Երևան | |||
---|---|---|---|
Ամսաթիվ | Հունիսի 20, 2015- Սեպտեմբերի 11, 2015 | ||
Վայր | Հայաստան՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, այլ քաղաքներ Հայկական սփյուռք՝ Լոս Անջելես, Նյու Յորք, Փարիզ, Բրյուսել, այլ քաղաքներ | ||
Նպատակ |
| ||
Մեթոդ | Ցույց, Նստացույց, հացադուլ[1], առցանց ակտիվիզմ, քաղաքացիական անհնազանդություն | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
|
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ Երևանում (#ElectricYerevan[2][3]), հայ երիտասարդության բողոքի խաղաղ ցույցեր Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2015 թվականի հունիսի 19-ից 23-ը ընկած ժամանակահատվածում։ Ցուցարարները պահանջում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից չեղյալ հայտարարել 2015 թվականի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված ՀՀ տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։ Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը խաղաղ ցուցարարների դեմ կիրառեց ջրցան մեքենաներ, զանազան ոստիկանական այլ միջոցներ, հատուկ ջոկատայինների, որի հետևանքով հոսպիտալացվեցին[4] և բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ[5][6]։
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի Ազատության հրապարակում հունիսի 17-ին կազմակերպեց արտոնված բազմահազարանոց հանրահավաք, որի ժամանակ ՀՀ իշխանություններին, մասնավորապես, Սերժ Սարգսյանին ներկայացրեց պահանջ՝ մինչև հունիսի 22-ը ժամը 16։00-ն չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը։ Հանրահավաքի մասնակիցները այդ ընթացքում Ազատության հրապարակում անցկացրին շուրջօրյա նստացույց[5]։ Հունիսի 22-ին, չստանալով իրենց պահանջների պատասխանը, նրանք խաղաղ երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանական հատուկ ջոկատայինները ջրցան և զրահապատ մեքենաների միջոցով կանգնեցրին նրանց։ Ցուցարարները հայտարարեցին նստացույց Հայաստանի գրողների միության շենքի դիմացի ճանապարահատվածում[5]։ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջոցով ցուցարարներին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը առ այն, որ նա պատրաստ է նախագահական նստավայրում ընդունել 5 ցուցարարի[5][7]։ Այս առաջարկը նստացույցի մասնակիցները մերժեցին՝ հայտարարելով, որ իրենց պահանջը հստակ է՝ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը[7]։ Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ոստիկանական հատուկ ստորաբաժանումները սկսեցին ձեռնարկել հատուկ գործողություններ, որի հետևանքով ձերբակալվեց 237 քաղաքացի[6][7], այդ թվում՝ լրագրողներ[6][8], ավելի քան 25 մարդ հոսպիտալացվեց[4]։ Նրանց բոլորի դեմ հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն» հոդվածով[9]։
Հակասական մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունիսի 23-ի առավոտյան արդեն տարբեր քաղաքական ու հասարակական շրջանակներից գիշերային ցույցերի և դրանք ուժով ցրելու վերաբերյալ հնչեցին հակասական, երբեմն անտրամաբանական ու ապատեղեկատվություն պարունակող տեղեկություններ։ ՀՀԿ կուսակցության անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայտարարեց, որ «Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ անենք»[10]։ Իշխող ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ, խուսանավելով լրագրողի այն հարցին, թե իրավական ինչ հիմքով են ցրել ցույցը, հայտարարեց, որ ինքը հպարտ է ՀՀ ոստիկանությունով, քանի որ նրանք կարողացել են պատշաճ կերպով ցրել ցույցը[11]։
Ռուսական գլխավոր հեռուստաալիքը՝ Russia 24-ը հունիսի 23-ի վաղ առավոտյան պատրաստել ու եթեր է հեռարձակել ամբողջովին ապատեղեկատվություն պարունակող հաղորդում, որտեղ ասվում է, որ իբր ցուցարարների մոտ հայտնաբերվել է հրազեն, իսկ տասնյակ ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոցներ[12]։
Հայաստանի հատուկ ծառայություններն էլ հասարակության շրջանում քողարկված կերպով տարածում են տեղեկատվություն, թե իբր թանկացված 6.93 դրամով նորագույն զենք են գնելու, քանզի տարածաշրջանում լարվածությունը մեծանում է[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել (տեսանյութ)» (hy-AM)։ Վերցված է 2018-04-21
- ↑ ««Электрик Ереван» - движение, распрямившее согнутую спину Армении - Анализ спустя год - ArmenianReport.com»։ armenianreport.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-21
- ↑ «#ElectricYerevan: протесты в Армении | Новое Время»։ 2015-06-25։ Վերցված է 2018-04-21
- ↑ 4,0 4,1 «Լուսաբացին զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2018-04-21
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Բաղրամյան պողոտայում նստացույց է. դեպի Բաղրամյան 26 մուտքը փակ է զրահամեքենաներով»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2018-04-21
- ↑ 6,0 6,1 6,2 «Ոստիկանները ուժ գործադրեցին ցուցարարների, լրագրողների նկատմամբ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2018-04-21
- ↑ 7,0 7,1 7,2 «Բաղրամյան պողոտայում ոստիկանները սկսեցին բռնի ուժի կիրառումը» (hy-AM)։ 2015-06-23։ Վերցված է 2018-04-21
- ↑ «ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանություն» (hy-AM)։ 2015-06-23։ Վերցված է 2018-04-21
- ↑ «Դատախազությունը գիշերը տեղի ունեցած դեպքերի առթիվ քրգործ է հարուցել, որը փոխանցվել է քննչական կոմիտեին»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2018-04-21
- ↑ ««Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ անենք». Շմայսը՝ ջրցան մեքենաներով նստացույցը ցրելու մասին»։ Armtimes.com։ Վերցված է 2018-04-21
- ↑ «Ես ուրախ եմ, որ ունենք նման արհեստավարժ ոստիկանություն. Արմեն Աշոտյան»։ Armtimes.com։ Վերցված է 2018-04-21
- ↑ «Задержанным в Ереване демонстрантам грозит до двух лет лишения свободы»։ Վերցված է 2018-04-21
- ↑ «Բիբինի 26 կամ` ջրված երազանք»։ hraparak.am։ Վերցված է 2018-04-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլեկտրիկ Երևան կատեգորիայում։ |