Առաքել Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առաքել Աբրահամի Մովսիսյան
հայ․՝ Արաքել Մովսիսյան (Շմայս)
Araqel Movsisyan.jpg
Ծնվել էօգոստոսի 20, 1966(1966-08-20) (53 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատանքՀՀ ԱԺ պատգամավոր
ԱշխատավայրՀՀ ԱԺ
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Araqel Movsisyan Վիքիպահեստում

Առաքել Աբրահամի Մովսիսյան, (հանրության շրջանում հայտնի է[1][2] Շմայս[Ն 1] մականունով) (օգոստոսի 20, 1966(1966-08-20), Վաղարշապատ), հայ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-1997 թթ.-ին սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում՝ ստանալով մարմնակրթություն մասնագիտություն։[3]

Մովսիսյանը աչքի է ընկնում ոչ միայն իր հայհոյանքներով[4], հայ գրականության հանդեպ անհարգալից վերաբերմունքով։ Հայկական ժամանակ օրաթերթի լրագրողուհու այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Համո Սահյանի աշխատություններին կամ գրքեր կարդում է, թե ոչ, պատգամավորը պատասխանել էր հետևյալ կերպ. -«Բան ու գործ չունենք, Համո Սահյան եք դրել, ավելի կարևոր գործեր ունենք»[5]։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած մամուլում երբեմն հրապարակվում են հոդվածներ[6], որտեղ նշված է, որ Ա.Մովսիսյանը ազատամարտիկ է, այսինքն՝ մասնակցել է Արցախյան ազատամարտին, այնուամենայնիվ, որևէ հեղինակավոր լրատվամիջոցում կամ գրքում չեն ներկայացվում փաստեր այն մասին, որ նա իրոք մասնակցել է Արցախի ազատամարտին։ Միայն ՀՀ ԱԺ կայքն է, որ հեղինակել և հրապարակել է հետևյալ նախադասությունը՝ «1989-1995 թթ.-ին մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին»[3][Ն 2]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2007 թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր թիվ 27 ընտրատարածքից։ Ընդգրկվել է ազգային ժողովի պաշտպանություն, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ[7]։

2007-2012 թթ.-ին համամասնական ընտրակարգ կրկին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր այս անգամ արդեն ՀՀԿ ցուցակով։ 19.06.2007-31.05.2012 թթ.-ներին հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ[7]։

2012 թ.-ի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից[3][7]։ 2017 թ․ առաջադրվել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու սակայն չի ընտրվել։ 2018 թ․ հեղափոխությունից հետո դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Հանրության և լրագրողների հետ հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքել Մովսիսյանը ՀՀ ԱԺ այն պատգամավորներից է, ովքեր նախընտրում են հանրության, մասնավորապես լրագրողների հետ չշփվել, իսկ հարաբերվելիս ասված նախադասությունների մեջ գրեթե անպակաս է հայհոյանքն[8] ու վիրավորանքը դիմացինի նկատմամբ[9][10]։ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում հաճախ կարելի է նաև ականատես լինել, թե Ա.Մովսիսյանը ինչպես է սեռական և այլ բնույթի հայհոյանքներ[11] ու վիրավորանքներ[12] ուղղում ընդդիմադիր պատգամավորներին։

Լրագրողների հետ պրն. Մովսիսյանի հարաբերությունները քաղաքական գործիչ - լրագրող հարաբերությունների համատեքստում չեն։ Լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակվում են Ա.Մովսիսյանի և վերջինիս հարց ուղղող լրագրողի վեճի մասին հոդվածներ։ Մասնավորապես՝ 2014 թ.-ին «Գազային համաձայնագրերի քվեարկության» ժամանակ նա ՀՀ ԱԺ դահլիճում գտնվող լրագրողների մասին ասեց հետևյալ արտահայտությունը՝ «սրանց (նկատի ունի լրագրողներին) հանեք սիկտիր արեք ստեղից»[8]։ 2014 թ.-ի սեպտեմբերի 8-ին, պատասխանելով լրագրողի հարցին, նա ասել է. - «-Դավայ, յան տվեք սաղդ»[13]։

Հասարակության կամ գոնե իր ընտրողների հետ շփումներով Ա. Մովսիսյանը աչքի չի ընկնում[14]։ Մի առիթով պատգամավորը, զավեշտի վերածելով լրագրողուհու այն հարցը, թե հանդիպո՞ւմ եք Ձեր ընտրողների հետ, հայտարարել էր. - «Ի՞նչ կարիք կա ես հանդիպեմ, երբ իրանց մեջ եմ ապրում։ Ես քաղաքում տուն չունեմ, իրանց հետ եմ ապրում, բոլոր հոգսերս էլ իրանց հետ ա։ Էս տարածքում ապրում եմ, մեր գյուղն ա, բոլորի հետ կապի մեջ եմ, էթալ-գալուց սիգնալ եմ տալում, բարեւ եմ տալում, կայնում եմ, հետները հաց եմ ուտում, հետ եմ գալի տուն, ուրիշ տեղ չունեմ էթալու, ո՞ւր պըտի էթամ»[15]։

Կատարած բարեգործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ.-ի հուլիսին Մովսիսյանը ֆինանսավորել էր Արմավիրի մարզի Այգեկ գյուղի գյուղամիջյան ճանապարհի վերանորոգման աշխատանքների մեծ մասը[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա.Մովսիսյանը ամուսնացած է, ունի չորս երեխա[3]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ըստ Առաքել Մովսիսյանի՝ իրեն Շմայս են անվանում, քանի որ Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ 21 տարեկան էր, կարողացել է ձեռք բերել Շմայս տիպի ատրճանակ։
  2. Հետաքրքրական է, որ ըստ ՀՀ ԱԺ կայքի Ա.Մովսիսյանը պատերազմի ավարտից հետո մոտ մեկ տարի էլ շարունակել է մասնակցել արդեն վերջացած պատերազմին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ինձ ազատ Շմայս են ասում»:
  2. 2,0 2,1 ԱԺ պատգամավոր Շմայսը ասֆալտապատողներին բերման է ենթարկել Արմավիրի մարզ:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ՀՀ ԱԺ կայքում պատգամավոր Ա.Մովսիսյանի մասին պատմող էջը:
  4. Պետք լինի, էլի կհայհոյեմ. Առաքել Մովսիսյան
  5. Բան ու գործ չունենք, Համո Սահյան եք դրել. Շմայս:
  6. Առաքել Մովսիսյան (Շմայս). «Ես հենց Ժիրոյին եմ ասում՝ դու արժանի չես գեներալի անունը տալուն»
  7. 7,0 7,1 7,2 Ինչու են Առաքել Մովսիսյանին «Շմայս» ասում:
  8. 8,0 8,1 «Վնգուններդ դուրս կգա»:
  9. Առաքել Մովսիսյանը՝ խախտել է էթիկայի կանոնները. Աժ հանձաժողով:
  10. Երկիր. Շմայսը մատ է թափ տվել լրագրողի վրա:
  11. Կեղտոտ շոու խորհրդարանում:
  12. «Վեր ընգի տեղդ, արա». Շմայսը դարձյալ բառապաշարը ցուցադրել է ԱԺ-ում:
  13. Դավայ, յան տվեք սաղդ. Առաքել Մովսիսյանը՝ լրագրողներին
  14. Պարզվում է՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս) ժողովրդի հետ շփվելու «հատուկ ոճ» ունի:
  15. Ինչպես է ընտրողների հետ հանդիպում Շմայսը. «Էթալ-գալուց սիգնալ եմ տալում, բարեւ եմ տալում»