Էդվին Հերբերտ Լենդ
Էդվին Հերբերտ Լենդ անգլ.՝ Edwin Herbert Land | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 7, 1909[1][2][3][…] Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 1, 1991[1][2][3][…] (81 տարեկան) Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | մոտ Brattle Street?[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գյուտարար, ձեռնարկատեր, ֆիզիկոս և լուսանկարիչ |
Գործունեության ոլորտ | օպտիկա և Բյուրեղաօպտիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Norwich Free Academy? |
Կոչում | պրոֆեսոր |
Պարգևներ | |
![]() |
Էդվին Հերբերտ Լենդ (անգլ.՝ Edwin Herbert Land, մայիսի 7, 1909[1][2][3][…], Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - մարտի 1, 1991[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի գիտնական, գյուտարար, Polaroid ընկերության հիմնադիր։ Նա առաջինն էր, ով բևեռացման սկզբունքն օգտագործել է իր շատ գյուտերում, հայտնագործել է միաստիճան ֆոտոլուսանկարումը։ Կատարած գյուտերի համար ստացել է 535 արտոնագիր` այդ ցուցանիշով զիջելով միայն Թոմաս Էդիսոնին։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լենդը հրեական ծագում ուներ։ Նրա տատն ու պապը (Սոլոմոնովիչներ) 1880-ական թվականներին ԱՄՆ են արտագաղթել Ռուսական կայսրությունից։ Վաղ մանկությունից Էդվին Լենդը փորձարկումներ է արել լույսով, գեղադիտակով, իսկ 1929 թվականին, երբ արդեն Հարվարդի համալսարանի ուսանող էր, աշխարհում առաջին անգամ մշակել ու գծագրել է պոլյարոիդը։
Լենդ Ուիլրայթի լաբորատորիա[խմբագրել | խմբագրել կոդը]
1932 թվականին Լենդը Հարվարդի համալսարանի դասախոս, հարուստ ընտանիքի ներկայացուցիչ Ուիլրայթի հետ համատեղ հիմնել է ընկերություն` արևային ակնոցի համար ստեղծված նյութը և լուսանկարչական ապարատի լուսային ֆիլտրերը կոմերցիոն նպատակով կիրառելու համար։ Արդյունքում նրանց միացան այլ ներդնողներ ևս։
Polaroid ընկերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1937 թվականին ընկերությունը վերանվանվում է Polaroid, իսկ ակնոցների առաջին զույգը վաճառքի է հանվում արդեն 1930-ական թվականների վերջերին։ Պահանջարկը մեծանում է, և շուտով ընկերության արտադրանքը ներմուծվում է Եվրոպա ու Ասիա։ 1948 թվականին Polaroid ընկերությունը լուսանկարչական լուսազգայուն նյութեր է արտադրում ակնթարթային լուսանկարահանման համար, որի դեպքում նկարը պատրաստ էր լինում անմիջապես լուսանկարումից հետո[9]։
Նոր տեսակի ֆոտոսարքերն ունեին լուսազգայուն նյութ։ Երևակման գործընթացը սկսվում էր լուսանկարումից անմիջապես հետո` պատրաստի պոզիտիվը տալով մի քանի վայրկյանից։ Միաստիճան գունավոր լուսանկարման լուսային նյութերը, որոնք շուկա են մտել 1962 թվականին, ևս Լենդն է հայտնագործել[10]։
1970-ական թվականների սկզբին Լենդը ձեռնամուխ է լինում ակնթարթային լուսանկարման ինտեգրալ համակարգերի ստեղծմանը, ինչի շնորհիվ անհրաժեշտություն չէր ծագի նեգատիվն ու պոզիտիվը առանձնացնել։ Նոր թողարկման ֆոտոնյութերն ու ֆոտոսարքերը ստանում են Polaroid SX-70 անվանումը։ 1975 թվականին Լենդը ընկերության նախագահից անցնում է ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնին, իսկ 1980 թվականին զբաղեցնում է տնօրենների խորհրդի տնօրենի պաշտոնը։ 1982 թվականին` ընկերության նոր արտադրանքի ձախողումից հետո, Լենդը լքում է այս պաշտոնն ու ընկերությունը[11][12]։
Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Polaroid ընկերությունից հեռանալուց հետո Լենդը 1980 թվականին հիմնում է Գիտության Ռոուլենդի ինստիտուտը, որտեղ հետազոտություններ էին անցկացվում կենսաբանությունից, ֆիզիկայից, քիմիայից[13]։ Նրա մահից հետո Լենդի օգնականը վերացնում է նրա բոլոր թղթերն ու գրառումները։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլիոթ Կրեսոնի շքանշան (1938)
- Ջոն սքոթի շքանշան (1938)
- Ռումպֆորդի մրցանակ (1945)
- Հոլլի շքանշան (1948)
- Դադելի միցանակ և շքանշան (1949)
- Հովարդ Փոթսի շքանշան (1956)
- Արքայական լուսանկարչական ընկերության շքանշան (1957)
- Լուսանկարիչերի ամերիկյան ընկերության շքանշան (1960)
- Ուիլյամ Պրոկտերի մրցանակ գիտական նվաճումների համար (1963)
- ազատության նախագահական մրցանակ (1963)
- Ֆրեդերիկ Այվսի շքանշան (1967)
- ԱՄՆ-ի ազգային գիտական շքանշան (1967)
- Ռիխտմայերի հիշատակի շքանշան (1971)
- NAE հիմնադիրների շքանշան (1972)
- Պերկինի շքանշան (1974)
- SPIE ուսի շքանշան (1979)
- Հարոլդ Պենդերի մրցանակ (1979)
- Հարվիի մրցանակ (1979)
- ԱՄՆ ազգային շքանշան նոր տեխնոլոգիաների բնագավառում (1988)
1951-1954 թվականներին Լենդը եղել է Արվեստների և գիտության ամերիկյան ընկերության նախագահ։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լենդի հիշատակին ստեղծվել է Էդվին Լենդի շքանշանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Luminous-Lint — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ https://archive.org/details/cambridgedirecto1968unse/page/647/mode/1up
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ https://www.asme.org/about-asme/honors-awards/achievement-awards/holley-medal
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 210.
- ↑ «Развитие одноступенного диффузионного процесса»։ Фототехника (ռուսերեն)։ Hitech։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-09-ին։ Վերցված է 2014-03-09
- ↑ Советское фото, 1993, էջ 44
- ↑ «История компании Polaroid»։ История фотографии (ռուսերեն)։ Принт Сервис։ Վերցված է 2014-04-18
- ↑ Michael Blumstein (1982-07-28)։ «Era Ends as Land Leaves Polaroid» (անգլերեն)։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է 2015-02-21
- ↑ «History of the Institute»։ The Rowland Institute at Harvard[en] (անգլերեն)։ Harvard University։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-21-ին։ Վերցված է 2015-02-21
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մ. Տոմիլին Էդվին Լենդ. լուսանկարչության դարաշրջան // «Խորհրդային ֆոտո» : ամսագիր. — 1993. — № 1—2. — С. 44—45. — ISSN 0869-4648.
|
- Մայիսի 7 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մարտի 1 մահեր
- 1991 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի լուսանկարիչներ