Էդուսկունտա
Էդուսկունտա ֆիններեն՝ Suomen Eduskunta և շվեդ.՝ Finlands riksdag | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | Խորհրդարան, միապալատ խորհրդարան և riksdag? |
Պատմություն | |
Հիմնադրված | մայիսի 9, 1906 |
Անու Վեհվիլյանեն | |
Ղեկավարում | |
Խոսնակ | Մատի Վանհանեն, Կենտրոնական կուսակցություն սկսած հունիսի 7 2019 |
Առաջին փոխխոսնակ | Տուուլա Հաատաինեն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն սկսած հունիսի 7 2019 |
Երկրորդ փոխխոսնակ | Յուհո Էրոլա, Ֆինական կուսակցություն սկսած հունիսի 7 2019 |
Կազմը | |
Նստատեղեր | 200 |
Քաղաքական խմբավորումներ | Ռինեի կաբինետ (117)
Ընդդիմություն (83)
|
Կոմիտեներ | |
Length of term | Four years |
Salary | €6,614 ամսական[1] |
Ընտրություններ | |
ընտրակարգ | Ընտրատարածքի համամասնական ընտրակարգ |
վերջին ընտրություններ | 14 ապրիլի 2019 |
Next election | 2023 կամ ավելի վաղ |
Հանդիպումների վայր | |
Խորհրդարանի պալատ, Հելսինկի | |
eduskunta.fi(ֆին.) |
Էդուսկունտա (ֆիններեն՝ Eduskunta, շվեդ.՝ Riksdag, ռուս.՝ сейм), Ֆինլանդիայի միապալատ խորհրդարան, որը բաղկացած է 200 պատգամավորներից։ Գտնվում է Հելսինկիում՝ խորհրդարանի շենքում։
Ֆինլանդիայի խորհրդարանը ընտրում է կառավարություն՝ Պետական խորհուրդ, որոշում է կայացնում պետական բյուջեի վերաբերյալ, հաստատում է միջազգային համաձայնագրերը։ Պատգամավորներն իրավունք ունեն օրինագծեր ներկայացնել իրենց անունից կամ կուսակցության անունից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինլանդիայի խորհրդարանի արմատները հասնում են մինչև միջնադար`շվեդական Ռիքսդագ (Ռուսաստանում կոչվում էր «Սեյմ»), որն էլ համարվում է դրա նախատիպը։
19-րդ դարի սկզբին Ֆինլանդիան ընդգրկված էր Շվեդիայի թագավորության կազմում և համարվում էր դրա լիիրավ մասը (պաշտոնապես Ֆինլանդիան 1362 թվականին ճանաչվել է Շվեդիայի նահանգ 1362 թվականին)։ Ֆինլանդիայի և նախկինում Շվեդիային պատկանող Բալթյան նահանգների միջև տարբերությունը կայանում էր նրանում, որ վերջիններս լիիրավ չեն եղել։ Ֆինլանդիան իր պատգամավորներին գործուղում էր Ստոկհոլմ, Ռիքսդագ։ Ֆինլանդիայում սեյմը գումարվում էր առանձին նահանգների պատգամավորների մասնակցությամբ։
Այն բանից հետո, երբ Ֆինլանդիան 1809 թվականին միացավ Ռուսաստանին Բորգոսյան սեյմում, կայսր Ալեքսանդր Առաջինը պարտավորվեց պահպանել գործող հիմնական օրենքները։ 1811 թվականին դեկտեմբերի 11-ի (23-ի) մանիֆեստին հետևեց հրամանագիրը Գերագույն իշխանապետությանը, այսպես կոչված Հին Ֆինլանդիային միանալու վերաբերյալ, այսինքն Ֆինլանդիայի այն հատվածին, որը անցավ Ռուսաստանին՝ Նիշտադտի հաշտության պայմանագրով։
Այնուամենայնիվ, Ֆինլանդիայի հետ կապված Ալեքսանդր I-ի քաղաքականության ընդհանուր փոփոխությունը արտացոլվեց այն փաստով, որ Սեյմը այլևս չէր գումարվում։ Նիկոլայ I-ի գահակալության օրոք երկիրը ղեկավարվում էր տեղական իշխանությունների կողմից, տեղական օրենքների հիման վրա, բայց Սեյմը այնուամենայնիվ չէր հրավիրվում։ Սա Ֆինլանդիայի օրենքների խախտում չէր, քանի որ Սեյմի հրավիրման հաճախականությունը հաստատվել էր միայն 1869 թվականի Սեյմի կանոնադրությամբ։ Խուսափելով խոշոր բարեփոխումներից՝ կառավարությունը կարողանում էր կառավարել առանց սեյմի՝ օգտվելով այսպես կոչված տնտեսական օրենսդրության ոլորտում իշխանապետությանը տրված բավականին լայն իրավունքներից։
Որոշ անհետաձգելի դեպքերում կառավարումն իրականացվում էր առանց սեյմի, նույնիսկ այն դեպքում, երբ անհրաժեշտ էր վերջինիս մասնակցությունը։ Այսպես, 1827 թվականին թույլ տրվեց ընդունել պետական ծառայության ուղղափառ հավատքի այն մարդկանց, ովքեր ձեռք են բերել Ֆինլանդիայի քաղաքացիության իրավունքներ։ Դրա վերաբերյալ որոշման բանաձևում, սակայն, կա վերապահում, որ այդ միջոցառումն իրականացվում է վարչական միջոցներով` հաշվի առնելով դրա հրատապությունը և «այդ պահին» զեմստվոյական արարողակարգ հրավիրելու անհնարինությունը[2]։
Ալեքսանդր II-ի օրոք երկրի հասարակական-քաղաքական կյանքում «հալոցք» սկսվեց։ Ավելի քան կես դար ընդմիջումից հետո, 1863 թվականին Հելսինգֆորս քաղաքում գումարվեց Ֆինլանդիայի Սեյմը, որի որոշումներով վերջնականապես ձևավորվեց Սեյմի քառակազմ (քառադաս) համակարգը, սահմանվեցին ժողովրդավարական արտոնություններ, որից հետո Սեյմը սկսեց ավելի հաճախակի գումարվել և սկսեցին ձևավորվել քաղաքական կուսակցությունները։
Սեյմը, որն իր մեջ ներառում էր չորս դասակարգեր՝ արիստոկրատիան, հոգևորականությունը, մանր բուրժուազիան և գյուղացիությունը, շարունակում էր օրենքներ ընդունել և հաստատել Ֆինլանդիայի Գերագույն իշխանապետության հարկերը՝ կողմնորոշվելով 1772 թվականին Շվեդիայի կառավարման ձևի մասին օրենքով, որը պահպանվում էր նաև Ռուսաստանին միանալու ժամանակ, երբեմն նույնիսկ անտեսելով Ռուսաստանի շահերը։
Ալեքսանդր III-ի օրոք ֆինլանդիայի օրենսդրությունը ռուսականի հետ միասնականացնելու միտում կար։ 1890 թվականի մանիֆեստով Ֆինլանդիայի Սեյմի իրավասությունից հանվեցին և կայսրության գերագույն իշխանություններին փոխանցվեց «ազգային նշանակություն» մի շարք հարցեր։ Այսուհետ Ֆինլանդիային վերաբերող այս տեսակի բոլոր հարցերը պետք է Սեյմում իրենց քննարկումից հետո անցնեն Ռուսաստանի կայսրության պետական խորհրդին` Ֆինլանդիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դրանից հետո նրանք կարող էին վերջնականապես հաստատվել Մեծ իշխանի կողմից։
Ֆինլանդիայի խորհրդարանը ժամանակակից ձևը ստացավ 1905 թվականին կայսեր Նիկոլայ II–ի կողմից Պետական դումայի հիմնադրումից հետո։ Փետրվարյան մանիֆեստի համաձայն, Ռուսաստանի կայսրությունում ընդունվեցին ժողովրդավարության կայացման համար շատ կարևոր օրենքներ, ինչպիսիք են «Խոսքի ազատության մասին», «Հավաքների ազատության մասին», «Միավորումների ազատության մասին» և «Մամուլի ազատության մասին» օրենքները։
1906 թվականին Ֆինլանդիայի ներկայացուցչական մարմնում բարեփոխում իրականացվեց, հնացած քառադաս Սեյմը (Ռիքսդագ) փոխարինվեց միապալատ պառլամենտով` Էդուսկունտայով (Eduskunta) (որը Ռուսաստանում ավանդաբար կոչվում էր Սեյմ), որն ընտրվեց համընդհանուր ընտրական իրավունքով։ 1906 թվականի հուլիսի 7-ին (20)-ին Նիկոլայ II-ը հաստատեց Սեյմի կողմից ընդունված Սեյմի նոր կանոնադրությունը, որը նախատեսում էր միապալատ պառլամենտի ներդրում, որն ընտրվելու էր համընդհանուր հավասար ընտրության հիման վրա 24 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների կողմից[3]։ Քվեարկության իրավունք ունեցող անձանց թիվը զգալիորեն աճեց 125000-ից հասնելով մինչև 1125000։ Ֆինլանդիան Նոր Զելանդիայից հետո երկրորդ երկիրն էր աշխարհում, և Եվրոպայում առաջինը, որտեղ կանայք ստացան քվեարկության իրավունք (քվեարկելու և ընտրվելու տղամարդկանց հետ հավասար)։
Ֆինլանդիայում առաջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 1907 թվականի մարտի 15-ին և 16-ին, դրանց մասնակցել է գրեթե 900 հազար ընտրող։ Ֆինլանդիայի առաջին խորհրդարանում ընտրվել է 200 ներկայացուցիչ, առաջին խորհրդարանում տեղերի մեծամասնությունը ստացել էր Ֆինլանդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Առաջին խորհրդարանում ընտրվել էր 19 կին։ Ֆինլանդիայի խորհրդարանը յոթ անգամ լուծարվել է տարբեր նախագահների կողմից։ 1924 թվականին դա կատարեց նախագահ Ստոլբերգը, որին հաջորդեց երկու անգամ անընդմեջ 1929 և 1930 թվականներին նախագահ Ռելանդերը, 1953 թվականին Պաասիկիվին և երեք անգամ` Ուրհո Կեկոնեն։
2013 թվականի սեպտեմբերի 18-ին Ֆինլանդիայում նշվեց խորհրդարանի 150-ամյակը։ Իր հոբելյանական նիստի ժամանակ Էդուսկունտան որոշեց երկրում ստեղծել ռուսաց լեզվի և մշակույթի աջակցության հիմնադրամ[4]։
Վերահսկողություն սահմանադրականության նկատմամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինլանդիայում, եվրոպական մյուս երկրների նման չկա սահմանադրական վերահսկողության հատուկ ստեղծված դատական մարմին։ Սահմանադրության համաձայն (§ 74), այդպիսի վերահսկողություն իրականացվում է հենց խորհրդարանի կողմից `ի դեմս Սահմանադրական հանձնաժողովի, որը եզրակացություններ է տալիս օրինագծերի և դրանցում նշված այլ դեպքերի սահմանադրականության վերաբերյալ, ինչպես նաև ստուգում է ընդունված օրենքների համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային նորմերին։ Այստեղ հիմնականում խոսք է գնում խորհրդարանական վերահսկողության մասին, այն է` կանխել այն օրենքների ընդունումը, որոնք ուղղակիորեն հակասում են գործող Սահմանադրությանը։
Ֆինլանդիայի դատական իշխանությունն իրավունք չունի որոշում կայացնել որևէ օրենսդրական ակտի հակասահմանադրականության վերաբերյալ, և եթե գործի քննության ընթացքում սահմանվում է օրենքի հակասություն Սահմանադրության դրույթներին, դատարանը պարտավոր է ուղղակիորեն կիրառել Սահմանադրության նորմերը, ինչպես նաև ենթաօրենսդրական ակտերը (Սահմանադրության 106-107 §): Ավելի վաղ, մինչև 1999 թվականի սահմանադրական բարեփոխումները, դատարանները չէին կարողանում հրաժարվել՝ օրենքների հակասահմանադրականության հիմունքների կիրառումից, քանի որ ենթադրվում էր, որ խորհրդարանի կողմից ընդունված օրենքները չեն կարող հակասել երկրի Հիմնական օրենքին[5], նոր Սահմանադրության ընդունումից հետո այդ նորմը հանվեց։
Որոշ հետազոտողներ կարծում են, որ դատական սահմանադրական վերահսկողության ամբողջական փոխարինումը խորհրդարանական սահմանադրական վերահսկողությամբ արդյունավետ միջոց չէ և չի կարող երաշխավորել երկրի հսկայական օրենսդրական համակարգի սահուն գործառույթը[6][7]։
Խորհրդարանական ընտրություններ Ֆինլանդիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդարանական ընտրությունները կազմակերպվում են յուրաքանչյուր 4 տարին մեկ, որի ընթացքում ընտրում են 200 պատգամավորների։ Խորհրդարանում տեղերը բաշխելիս օգտագործվում է դ'Օնդտի մեթոդը։
Խորհրդարանը ընտրվում է ընդհանուր և ուղղակի ընտրությունների հիման վրա ՝ գաղտնի քվեարկությամբ։ 18-ից բարձր տարիքի Ֆինլանդիայի բոլոր քաղաքացիները իրավունք ունեն քվեարկել։ Ընտրություններին կարող են առաջադրվել նաև 18 տարեկանից բարձր քաղաքացիներ։ Հերթական ընտրություններն անցկացվել էին 2015 թվականի ապրիլի 19-ին (ապրիլի 8-ից սկսվել էր նախնական քվեարկությունը)։
Ձայների հաշվարկը քաղաքային մակարդակում իրականացնում է ընտրական հանձնաժողովը (ֆին.` Vaalilautakunta, շվեյց.` Valnämnd), շրջանային մակարդակով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից (ֆին.` Aalipiirilautakunta, շվեյց.` Valkretsnämnd):
Ներկայիս կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուսկունտայի կազմը 2007, 2011, 2015 և 2019 ընտրությունների արդյունքներից հետո |
---|
2007 թվականին ընտրված խորհրդարանը ստեղծեց աջակողմյան կուսակցությունների կառավարություն։ Խորհրդարան անցած ամենամեծ կուսակցություններն էին Ազգային կոալիցիան և Ֆինլանդական կենտրոն կուսակցությունը։ Ֆինլանդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը երկար ժամանակ գտնվում էր իշխանության ղեկին, հայտնվեց ընդդիմության մեջ։ Խորհրդարան անցած մյուս կուսակցություններն էին՝ «Ձախ միությունը», «Շվեդիայի ժողովրդական կուսակցությունը» (ներառյալ՝ Ալանդական կոալիցիայի ներկայացուցիչը, «Կանաչների միությունը» և «Ճշմարիտ ֆինների» կուսակցությունը)։
2011 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների մեծ մասը կորցրեց իրենց ընտրողների աջակցությունը, իսկ Ճշմարիտ ֆինների ազգայնական կուսակցությունը ստացած ձայների քանակով հայտնվեց երրորդ տեղում։ 2012 թվականին կանայք խորհրդարանում զբաղեցնում էին տեղերի 43%-ը[8], իսկ կառավարությունում նախարարների պաշտոնների 47%-ը[9]։
2013 թվականից ի վեր, խորհրդարանի պատգամավորները միաժամանակ չեն կարող լինել այնպիսի առևտրային ցանցերի ղեկավարության կազմում, որոնց շուկայական մասնաբաժինը գերազանցում է 30%-ը։
Խորհրդարանի նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտի Ռինեն 2019 թվականի ապրիլի 24-ից էդուսկունտի նախագահն է։ 2007 թվականից խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցնում էր Ազգային կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչ Սաուլի Նիյնիստյոն։ 2011 թվականի ապրիլի 27-ին նրան փոխարինեց Ազգային կոալիցիոն կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ` Բեն Զիսկովիչը։ Ավանդույթի համաձայն, երկրորդ ամենամեծ կուսակցության ներկայացուցիչը ստանձնում էր խոսնակի պաշտոնը, այն բանից հետո, երբ կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչ Յուրկի Կատայնենը դարձավ Ֆինլանդիայի նոր վարչապետ 2011 թվականի հունիսի 22-ին, խորհրդարանում ընտրվեց նոր խոսնակ սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ Էէրո Հեյնյալուոման։
2015 թվականին Ֆինլանդական կենտրոն կուսակցության խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո, 2015 թվականի ապրիլի 28-ին կուսակցության նախագահ Յուհա Սիպիլյան ընտրվեց խորհրդարանի նոր խոսնակ։ Ենթադրվում էր, որ նրա համար դա ժամանակավոր պաշտոն կլինի նոր կառավարության ձևավորման ժամանակ։ Սիպիլյան ստանձնեց Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնը 2015 թվականի մայիսի 29-ին։ Նույն օրը Ճշմարիտ ֆինների կուսակցությունից Մարիա Լոհելին պատգամավորների կողմից ընտրվեց Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահ։
2018 թվականի փետրվարի 5-ին էդուսկունտայի խոսնակ ընտրվեց Պաուլա Ռիսիկկոն (Ազգային կոալիցիա), որը ընտրության պահին զբաղեցնում էր ՆԳ նախարարի պաշտոնը[10]։
2019 թվականի ապրիլի 24-ին` խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Անտտի Ռիննեն ընտրվեց էդուսկունտայի նոր խոսնակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kansanedustajien palkkiot ja kulukorvaukset». www.eduskunta.fi.
- ↑ История Финляндии в составе Российской империи. Norse.ru
- ↑ Сеймовый Устав для Великого Княжества Финляндского
- ↑ «Парламент Финляндии одобрил создание Фонда поддержки русского языка и культуры». Радио «Голос России». 2013 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Конституционное право государств Европы / Отв. ред. Д. А. Ковачев. — М.: Волтерс Клувер, 2005. — 320 с.(Ստուգված է 1 Հունիսի 2012)
- ↑ Зайпт Е. В. Взаимоотношения высших органов государственной власти в Финляндии // «Право и политика». — 2000. — № 11. — С. 45–52.(չաշխատող հղում)
- ↑ Зайпт Е. В. Финляндский основной закон 1999 г. // «Государство и право». — 2002. — № 3. — С. 75–83.
- ↑ Парламент Финляндии. Արխիվացված 2013-09-27 Wayback Machine(Ստուգված է 20 Նոյեմբերի 2012)
- ↑ Правительство Финляндии. Արխիվացված 2013-05-21 Wayback Machine
- ↑ «Паула Рисикко стала новым спикером парламента — коалиционерам придется выбрать нового министра внутренних дел». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2018 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուսկունտա» հոդվածին։ |
|