Շվեդիայի կառավարման ձևի օրենք (1772)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավ III Շվեդացի

Շվեդիայի կառավարման ձևի մասին 1772 թվականի օրենք (շվեդ.՝ regeringsform), նախատեսում էր ինքնակալություն (փաստորեն՝ շվեդական քաղաքականությունը իրականության մեջ` դուալիստական միապետություն)։ Օրենքը ներկայացվեց Գուստավ III թագավորի կողմից և սոցիալական խումբը միաձայն հաստատեց այն 1772 թվականի սեպտեմբերի 21-ին։ Օրենքի համաձայն՝ իշխանությունը դասային հասարակարգից անցավ թագավորին և պառլամենտարիզմի դարաշրջանը, որը տևել էր կես դար, ավարտվեց։ Այս օրենքի ընդունումը արդյունք էր թագավորի կողմից իրականացված անարյուն հեղաշրջման, որը իրականացվել էր 1772 թվականի օգոստոսի 19-ին։ Միության և պաշտպանության մասին օրենքը ընդունվել է 1789 թվականին, որով վերջապես հաստատվեց թագավորի բացարձակ իշխանությունը։ Կառավարման ձևի մասին օրենքը գոյատևեց մինչև 1809 թվականի սահմանադրության ընդունումը, որն ավարտվեց շվեդական բացարձակմամբ, ինչը 1809 թվականի մարտի 13հեղաշրջման արդյունքն էր։

Օրենքը, սակայն մնաց Ֆինլանդիայում, որը նույն թվականին դարձավ Մեծ իշխանություն։ Կայսր Ալեքսանդր I-ը Բորգոսի սեյմում հանդիսավոր կերպով հայտարարեց «Ես խոստացա պահպանել ձեր սահմանադրությունը, ձեր հիմնական օրենքները. ձեր այստեղ հավաքվելը հաստատում է իմ խոստումների կատարումը »։ Հաջորդ օրը Սեյմի անդամները երդում տվեցին, որ «նրանք Ալեքսանդր I կայսրին և ինքնիշխան համառուսաստանյան Ֆինլանդիայի Մեծ Դուքսին ճանաչում են որպես իրենց թագավոր և կպահպանեն տարածաշրջանի հիմնարար օրենքներն ու սահմանադրությունները այն տեսքով, ինճպես նրանք ներկայումս գոյություն ունեն»։ Ե՛վ Կառավարման ձևի մասին, և՛ Միության և պաշտպանության մասին» օրենքները ուժի մեջ մնացին Ֆինլանդիայի Մեծ իշխանության գոյության ընթացքում, քանի որ նրանք ինքնավարությունը հաստատեցին որպես Համառուսական կայսրի կառավարման ձև։ Ալեքսանդր I-ի ոչ մի հետևորդ հանձն չառավ բացահայտորեն չեղարկել նրա խոստումը, բայց Նիկոլայ II-ի օրոք ռուսիֆիկացման դարաշրջանում փորձ արվեց կատարել այն ենթաօրենսդրական ակտի, մանիֆեստների և օրենքների միջոցով, որոնք ուղղակիորեն հակասում էին գործող սահմանադրությանը։

Մարտի 7-ին (20)-ին Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հանդես եկավ մանիֆեստով[1], որով Ֆինլանդիային վերադարձվեցին ինքնավարության ժամանակաշրջանի բոլոր իրավունքները և չեղյալ հայտարարվեց Ռուսիֆիկացման շրջանի բոլոր սահմանափակումները։ Կայսեր գահից հրաժարվելուց և այլ հավակնորդների բացակայության պայմաններում ստեղծվեց մի իրավիճակ, որը թույլ տվեց սահմանադրության 38-րդ կետի համաձայն, խորհրդարանը երկրում ընտրի գերագույն իշխանություն։

1917 թվականի նոյեմբերի 15-ին Ֆինլանդիայի խորհրդարանը, գործող օրենսդրության համաձայն, իրեն հռչակեց պետական բարձրագույն իշխանության տեր և նշանակեց կառավարություն՝ Սենատ։ Խորհրդարանն իր առջև խնդիր դրեց կատարել սահմանադրական դրույթների և կառավարման ձևի փոփոխություն[2]։

Դեկտեմբերի 4-ին կառավարությունը խորհրդարան ներկայացրեց Ֆինլանդիայի Սահմանադրության նախագիծ։ Ծրագրի առաջնորդող սկզբունքն այն էր, որ Ֆինլանդիան պետք է դառնա ինքնիշխան հանրապետություն։ Խորհրդարանը նախագիծը հաստատեց 1917 թվականի դեկտեմբերի 6-ին, այդ օրն էլ համարվում է Ֆինլանդիայի անկախության օր[3]։

Շուտով սկսված Քաղաքացիական պատերազմը փոխեց պատգամավորների վերաբերմունքը հանրապետական համակարգի նկատմամբ, ինչպես նաև պատգամավորների թիվը, ապստամբությանը հարող ծայրահեղ ձախերը Էդուսկունտում ներկայացված չէին։ 1918 թվականի մայիսին գումարված խորհրդարանի 92 սոցիալ-դեմոկրատ պատգամավորներից 40-ը թաքնվում էին Ռուսաստանում, իսկ մոտ 50-ը` ձերբակալված էին։ Առաջին նստաշրջանին մասնակցեցին 97 աջակողմյան պատգամավորներ և մեկ սոցիալ-դեմոկրատ Մատտի Պաասիվուորին։ Պատգամավորների շրջանում հատկապես տարածված էին միապետական գաղափարները։ 1918 թվականի օգոստոսի 18-ին Ֆինլանդիայի պառլամենտը Սենատին խնդրեց (58-ից, 44 կողմ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ֆինլանդիայում թագավորության անցնելու ուղղությամբ։ Այդ միջոցները ձեռնարկվեցին և նույն տարվա հոկտեմբերի 9-ին խորհրդարանը Ֆինլանդիան հռչակեց թագավորություն։ Նոր թագավոր դարձավ Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ի փեսան` արքայազն Ֆրիդրիխ Կարլը (Ֆրեդրիկ Կաարլեն ֆիննական տառադարձությամբ), որը այդպես էլ երբեք երկիր չներկայացավ, նրա պարտականությունները կատարում էր թագավորության ժամանակավոր կառավարիչ` Ֆինլանդիայի Սենատի (կառավարության) նախագահ Պեր Էվինդ Սվինվուդը։ Պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո թագավորը հրաժարվեց թագից, դա տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի 12-ին։ Նույն օրը խորհրդարանը հաստատեց Սվինվուդի հրաժարականը և գեներալ Մաներնհայմին ընտրեց որպես թագավորության նոր ժամանակավոր կառավարիչ։ Կառավարման ձևի օրենսդրական փոփոխությունները տեղի ունեցան 1919 թվականի հուլիսի 17-ին, 1919 թվականի մարտին կայացած խորհրդարանի նոր կազմի ընտրությունից հետո։ Կառավարման ձևի մասին նոր օրենք[4] ընդունվեց, և հաստատվեց «Միության և պաշտպանության մասին» օրենքը՝ այն որոշակի երաշխիքներ էր տալիս բուրժուազիային և գյուղացիությանը։ Ավարտվեց խառնաշփոթություններ առաջացնող միապետության-հանրապետություն խաղը։ Այդ ընթացքում կառավարությունը խորհրդարանին ներկայացրեց երկու փոփոխությունների նախագիծ հանրապետության համար, իսկ երկուսը՝ միապետության համար։

Միության և պաշտպանության մասին օրենքի որոշ դրույթներ Ֆինլանդիայում պահպանվեցին մինչև 1995 թվականը[5]։ Օրենսդրական որոշ փոփոխություններ շարունակվեցին մինչև 2000 թվականը, երբ կառավարման ձև դարձավ խորհրդարանական հանրապետությունը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Манифест об утверждении конституции Великого княжества Финляндского и о применении её в полном объёме
  2. Ֆինլանդիայի նոր կառավարման ձևի նախագիծ
  3. Ֆինլանդիայի ժողովրդին։ Անկախության հռչակագիր
  4. «Ֆինլանդիայի կառավարման ձևը 1919 թվականին». Արխիվացված է օրիգինալից 2019-07-28-ին. Վերցված է 2019-11-16-ին.
  5. «Օրենք գույքի հատուկ արտոնությունների վերացման մասին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  6. «Ֆինլանդիայի գլխավոր օրենք». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]