Յուհա Սիպիլյա
Յուհա Սիպիլյա ֆիններեն՝ Juha Sipilä | |
Կուսակցություն՝ | Ֆիննական կենտրոն |
---|---|
Կրթություն՝ | Օուլուի համալսարան |
Գիտական աստիճան՝ | Master of Science in Engineering? (1986) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գործարար և ճարտարագետ |
Դավանանք | Laestadianism? |
Ծննդյան օր | ապրիլի 25, 1961[1][2] (62 տարեկան) |
Ծննդավայր | Veteli, Կենտրոնական Օստրոբոտնիա, Western and Central Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[3][1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ֆիններեն՝ Juha Petri Sipilä |
Կայք՝ | juhasi.fi |
Յուհա Պետրի Սիպիլյա (ֆիններեն՝ Juha Petri Sipilä, ապրիլի 25, 1961[1][2], Veteli, Կենտրոնական Օստրոբոտնիա, Western and Central Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[3][1]), Ֆինլանդիայի քաղաքական գործիչ, Ֆինլանդիայի կենտրոնի կուսակցության նախագահ (2012-2019), գործարար, Ֆինլանդիայի վարչապետ (2015-2019):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1961 թվականի ապրիլի 25-ին Ֆինլանդիայում։ 1980-1986 թվականներին սովորել է Օուլուի համալսարանում, որտեղ ստացել է ինժեների դիպլոմ։ 1998 թվականին սկսել է իր սեփական բիզնեսը Fortel Invest Oy-ում, սակայն ավելի ուշ վաճառել է այն։
2011 թվականին Օուլուի ընտրատարածքով ընտրվել է Ֆինլանդիայի խորհրդարան (ստացել է 543 ձայն)։
2012 թվականի ապրիլին հայտարարեց Ռովանիեմիում կայացած համագումարում իր թեկնածությունը առաջադրելու Ֆինլանդիայի կենտրոն կուսակցության նախագահի պաշտոնում[5]։ Վերջին՝ 2012 թվականի հունիսի 8-ից 9-ը[6] կուսակցական համաժողովը քվեարկության երկրորդ փուլում ստացել է 1251 ձայն և, առաջ անցնելով Տուոմո Պուումալից (որը հավաքել է 872 ձայն), ընտրվել է կուսակցության նոր առաջնորդ[7]։ Նրա կուսակցությունը հաղթել է 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում, որից հետո նա գլխավորել Է Ֆինլանդիայի կառավարությունը (այսպես կոչված Սիպիլի կաբինետը)։
2019 թվականի ապրիլի 16-ին հայտարարել Է «Կենտրոն» կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու մասին[8]։
2019 թվականի հունիսի 6-ին Ֆինլանդիայի նախագահն ընդունել է Սիպիլի կառավարության հրաժարականը և հաստատել կառավարության նոր կազմը՝ Անտի Ռինեի գլխավորությամբ[9]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է։ Ունի հինգ երեխա, չորս թոռ[10]։
- Որդին` Տուոմոն (18 փետրվարի 2015 թվական), մահացավ հետվիրահատական բարդությունների արդյունքում[11]։
Սիպիլյան իրեն նկարագրում է որպես «չափավոր պահպանողական», «քրիստոնեական աշխարհայացք» ունեցող մարդ։ Նա Rauhan sana լյութերական կրոնական համայնքի անդամ է, որը մոտ է Հին ստադիական շարժմանը։ Տառապում է թոքային թրոմբոզից[12]։ Բազմիցս անձամբ ղեկավարել է ինքնաթիռը գործուղումների ընթացքում, որոնք իրականացվել են նաև անձնական հաշվին[13]։
Չնայած նրան, որ 2015 թվականի սեպտեմբերին քաղաքական գործիչն ինքն է առաջարկել իր դատարկ տունը տրամադրել Քեմփելում՝ փախստականներին տեղավորելու համար[14][15], 2016 թվականի մարտի 21-ին տունը վաճառվել է 570 հազար եվրոյով[16]։ Ինքը՝ Սիպիլյան, իր ընտանիքի հետ ներկայումս ապրում է այսպես կոչված Սիպուում գտնվող Մեծ Հելսինկիում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.eduskunta.fi/FI/kansanedustajat/Sivut/1108.aspx
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.eduskunta.fi/triphome/bin/hex5000.sh?hnro=1108&kieli=en
- ↑ http://www.yelp.com/biz/oninvest-aura
- ↑ Юха Сипиля хочет стать председателем Центра // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 10 апреля 2012.(Ստուգված է 11 Ապրիլի 2012)
- ↑ Сегодня в Рованиеми стартовал партийный съезд Центральной партии // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 мая 2012.(Ստուգված է 8 Մայիսի 2012)
- ↑ Юха Сипиля избран новым председателем партии «Центр» // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 мая 2012.(Ստուգված է 11 Մայիսի 2012)
- ↑ Сипиля объявил об уходе в отставку с поста председателя «Центра» // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 16 апреля 2019.(Ստուգված է 18 Ապրիլի 2019)
- ↑ «В Финляндии назначено новое правительство»։ Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle։ 2019-06-06։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-06-ին։ Վերցված է 2019-06-08
- ↑ Miska Rantanen. Juha Sipilä keskustan johtoon Archived 2014-02-28 at the Wayback Machine.(ֆին.)
- ↑ Умер сын главы партии «Центр». // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 18 февраля 2015.(Ստուգված է 19 փետրվարի 2015)
- ↑ Лидер «Центра» Сипиля уходит на больничный. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 27 января 2014.(Ստուգված է 28 հունվարի 2014)
- ↑ Сипиля отправится на саммит АСЕМ в Монголию – будет сам управлять самолётом. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 13 июля 2016.(Ստուգված է 13 Հուլիսի 2016)
- ↑ Сипиля: Я предоставлю свой дом беженцам. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 5 сентября 2015.(Ստուգված է 31 Մարտի 2016)
- ↑ О предложении Сипиля пишут СМИ по всему миру: «Премьер открыл свои двери беженцам». // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 5 сентября 2015.(Ստուգված է 31 Մարտի 2016)
- ↑ IS: премьер Сипиля продал свой дом в Кемпеле. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 31 марта 2016.(Ստուգված է 31 Մարտի 2016)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|