Էդուարդ Ջեններ
![]() | |
Ծնվել է | մայիսի 17, 1749[1][2][3][4] |
Ծննդավայր | Բերկլի, Stroud District, Gloucestershire |
Մահացել է | հունվարի 26, 1823[5][4] (73 տարեկանում) |
Մահվան վայր | Բերկլի, Stroud District, Gloucestershire |
Մահվան պատճառ | Կաթված |
Քաղաքացիություն |
![]() |
Կրթություն | St George's Hospital Medical School և Սենթ Էնդրյու համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Ուսուցիչ | John Hunter |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ծնողներ | հայր՝ Stephen Jenner |
Պարգևներ | Լոնդոնի թագավորական ընկերության անդամ և Fellow of the American Academy of Arts and Sciences |
Ստորագրություն![]() | |
Edward Jenner Վիքիպահեստում |
Ջեններ Էդուարդ (անգլ.՝ Edward Jenner, մայիսի 17, 1749[1][2][3][4], Բերկլի, Stroud District, Gloucestershire - հունվարի 26, 1823[5][4], Բերկլի, Stroud District, Gloucestershire), անգլիացի բժիշկ, ծաղկապատվաստման մեթոդի հիմնադիրը։ Բժշկություն ուսանել է Լոնդոնում, թվականից Գլոստերշիրում զբաղվել է բժշկական ինքնուրույն պրակտիկայով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկատել է կովի ծաղիկով հիվանդացած կթվորուհիների անընկալությունը բնական ծաղիկ հիվանդության հանդեպ։ 1796 թվականին Ջենները 8-ամյա Զեյմս Ֆիպսին պատվաստել է կովի ծաղիկ, ապա 1,5 ամիս անց՝ բնական ծաղիկ։ Վերջինով տղան չի հիվանդացել։ Պատվաստումները կրկնելով մի քանի ամիս և տարի անց, ապացուցել է ծաղկի դեմ վակցինացման հնարավորությունը և արդյունավետությունը։ 1803 թվականին Լոնդոնում հիմնվել է ծաղկապատվաստման ինստիտուտում (Թագավորական ջեններյան ընկերություն, Royal Jennerian Society), որը ղեկավարել է Ջենները։
1813 թվականին Օքսֆորդում Ջեններին շնորհվել է բժշկության դոկտորի աստիճան։ Ջենները ընտրվել է Եվրոպայի բազմաթիվ ակադեմիաների, ինստիտուտների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 486)։ ![]() |